
Եկեք միասին շնորհակալություն հայտնենք ՄԵՐՍԻրելի վայրերին, որտեղ չեն ծխում կամ կան չծխողների համար հատկացված վայրեր:
Արդեն հայտնաբերված են բոլոր այն հանրային վարերը (սրճարաններ, բարեր, ռեստորաններ, սննդի կետեր), որտեղ հոգ է տարվում մեր առողջության մասին: Այդ վայրերը ստանալու են շնորհակալագրեր:
Մայիսի 31-ին ժամը 18:00-ից միացեք արշավին և մեծ շուքով շնորհակալություն հայտնենք ՄԵՐՍԻրելի վայրերին:
Մանրամասները շուտով կստանաք հաղորդագրության տեսքով:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել
info@kanachastan.am հասցեին:
Միջոցառումը ֆեյսբուկում http://www.facebook.com/event.php?eid=103889239702264
**********************************
Կանաչաստան կազմակերպությունը, Քաունթերփարթ Հայաստանի աջակցությամբ և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ նախաձեռնել է ծրագիր` շնորհակալություն հայտնելու այն հանրային վայրերին, որտեղ չեն ծխում կամ առկա են չծխողների համար հատկացված վայրեր:
2009 թվականի վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում չափահաս բնակչության 27 %-ը կանոնավոր (ամենօրյա) ծխող է, որից տղամարդկանց մասնաբաժինը կազմում է 52 %: Հատկապես ուշադրության է արժանի այն փաստը, որ Հայաստանը առաջատար դիրք է զբաղեցնում սրճարաններում, բարերում և ռեստորաններում պասիվ ծխողների կրած վնասների տեսանկյունից:
Filed under: Uncategorized




