Eduard L. Levanyan

Իմ կարծիքով համագործակցությունը`

Advertisements

Համագործակցություն հասկացությունը ցանկալի է դիտարկել երեք մակարդակներում` մակրո, մեզո և միկրո: Ինչպես նաև կարելի է առանձնացնել համագործակցության տարբեր ոլորտներ` քաղաքական, բիզնես, գիտություն, միջազգային(էթնիկ), նույնիսկ հարևանության ոլորտ :
Մակրոմակարդակում համագործակցությունը դիտարկվում է քաղաքականության, գիտության, բիզնեսի և այլ ոլորտներում : Մեզոմակարդակում համագործակցությունն ավելի շատ համայնքային բնույթ է կրում, որն իր մեջ կարող է ներառել համագործակցություն ինչպես փոքր այնպես էլ միջին բիզնեսում, համագործակցություն բարեկամական տարբեր ըտանիքների, կազմակերպությունների միջև և այլն:
Միկրոմակարդակում համագործակցությունը միջանձնային է, երբ երկու կամ ավելի անձիք համագործակցում են միմյանց հետ` ելնելով սեփական անվտանգության զգացումից կամ բնական պահանջներից: Դրդապատճառները կարող են ունենալ տարբեր հիմքեր:
Երբ երկու կամ ավելի սուբյեկտներ ունենում են ընդհանուր նպատակ կամ շահ և դրան հասնելու համար նրանք զգում են միմյանց հետ համագործակցելու անհրաժեշտությունը, ձեռք է բերվում ընդհանուր պայմանավորվածություն (ֆորմալ` պայմանագիր, ոչ ֆորմալ` բանավոր պայմանավորվածություն): Նմանատիպ համագործակցությունը կարող է ունենալ տարբեր պատճառներ` անվտանգության պահպանում, նյութական և սոցիալական կապիտալի կուտակում, գիելիքների ձեռքբերում և այլն:
Համագործակցությունը կարող է ձևավորվել նաև տարերայնորեն` կենցաղային ոլորտում հարևանների միջև համագործակցելը (ՙհարևանություն անել՚-ը) նպատակաուղղված չէ և և չունի ֆորմալ պայմանավորվածություն:
Այսպիսով` երբ երկու և ավելի սուբյեկտներ, ունենում են ընդհանուր շահ կամ նպատակ, և գիտակցելով միմյանց կարևորությունը դրան հասնելու համար, ապա սկսում են համագործակցել` ձեռքբերելով պայամանավորվածություն և պարտականություններ միմյանց նկատմամբ:
 

Advertisements