Eduard L. Levanyan

Ձմեռային փառատոն Հայաստան 2009

Advertisements

Հիշում եմ, երբ փոքր էի, տատս աշնան վերջում սկսում էր նախապատրաստվել ձմռանը և նա պահածոներ էր  պատրաստում և մենք ուրախ ուրախ վազվզում էինք նրա շուրջը խաղում ուրախանում, մեկ մեկ էլ խանգարում էինք նրան և նա ջղայնանում էր մեր վրա. մենակ տեսնեիք մեր երջանիկ դեմքերը, թե ինչքան էինք ուրախանում, երբ արդեն զգում էինք ձմռան մոտենալը և գալիք Ամանորը:
Իսկ այժմ ‘Կանաչաստան" ՀԿ-ն նախաձեռնում է երրորդ անգամ տոնական և նախատոնական օրերն ուրախ անցկացնելու սկիզբ դնելը. կազմակերպում է Ձմեռային փառատոն Հայաստան 2009-ը, որն իր մեջ կընդգրկի բազմաթիվ միջոցառումներ:

  Փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ` Ձմեռային շքերթ, որտեղ կմասնակցեն 1-ից 101 տարեկան բոլոր երեխաները, որոնց կուրախացնեն բազմաթիվ գունավոր շարժաբեմերը, ապրանքանիշ ներկայացնող մեքենաները, շքերթային և պարային խմբերը, ծաղրածուները և բազմաթիվ վառ հագուստներով դերասանները: Եվ վերջապես, ամենակարևոր մասը կլինի գլխավոր գործող անձի` Ձմեռ Պապի ժամանումը: Շքերթից հետո Երևանի Սիրահարների այգում տեղի կունենա երաժշտական ներկայացումներ, ամանորյա տոնավաճառ:  Ձմեռ Պապը ևս անակնկալներ կմատուցի և կայցելի հանդիսականներին: Փառատոնի տեսարանները և լույսերը կգրավեն և՜ երիտասարդներին, և՜ մեծահասակներին` ներշնչելով նրանց տոնական ոգով:
Ձմեռային շքերթից և բացման համերգից հետո Սիրահարների այգում կսկսվի տոնածառների ցուցահանդես, որտեղ տարբեր կազմակերպություններ, ընկերություններ, դեսպանատներ կցուցադրեն իրենց ապրանքանիշին, գործունեությանը համապատասխանող կամ երկիրը բնութագրող տոնածառեր:
  Փառատոնի շրջանակում կազմակերպվելու են էլի բազմաթիվ միջոցառումներ` ձմեռային խաղեր, Ամանորյա տոնավաճառ, Գեղասահքի ներկայացում, "Արծաթե և ոսկե" երեկույթ ու էլի շատուշատ միջոցառումներ:
  Այսպիսով սկսել ենք աշխատել Ձմեռային փառատոնի կազմակերպչական գործերով. մեծ ուրախությամբ կընդունենք ցանկացած առաջարկ, մասնակցության կամ աջակցության ցանկություն:

 
 

  
 

Advertisements