Ձմեռային Փառատոն Հայաստան


2007 և 2008թթ. Ձմեռային Փառատոնները Deem Communications-ը մեծ հաջողությամբ անցկացրեց սերտ համագործակցելով ՙԿանաչաստան՚ հասարակական կազմակերպության հետ:
Անցյալ տարիների Ձմեռային Փառատոն Հայաստան-ը Երևանում ձմեռային նախատոնական և տոնական օրերն ուրախ անցկացնելու բուռն սկիզբ դրեց և գրավեց հանդիսականների մեր ողջ երկրից, ինչպես նաև արտասահմանից: Ձմեռային Փառատոն Հայաստան-ի աջակիցներն էին ՀՀ էկոնոմիկայի և Մշակույթի նախարարությունները, Պողոսյան պարտեզներ հիմնադրամը, CAPS/USAID և ATDA:
Ձմեռային Փառատոն Հայաստան 2008-ի հանդիսականներին ներկայացվեց, արդեն ավանդական դարձած, Ձմեռային շքերթը, որին հաջորդեց Տոնական համերգ` Սիրահարների այգում, Ձմեռային Փառատոնի ընթացքում հանդիսականներին ներկայացվեց տոնածառերի ցուցահանդես: Իսկ փառատոնի փակումը տեղի ունեցավ 2009թ-ի հունվարի 5-ին SquareOne -ում (Ոսկե և արծաթե երեկո):
Այս տարվա Ձմեռային Փառատոն Հայաստան-ը ևս մեկ անգամ Հայաստանում ամանորյա նախատոնական և տոնական օրերն ուրախ անցկացնելու բուռն սկիզբ կդնի. հայաստանցիների և զբոսաշրջիկների համար ձմեռային ամիսներին առիթ կընձեռի օգտվել այն ամենից, ինչ առաջարկում են Երևանը և միջոցառմանը մասնակից այլ շրջանները: Այս միջոցառման Ձեր մասնակցությունը ևս մեծ խթան կհանդիսանա այդ ավանդույթի ձևավորմանը և կնպաստի նախատոնական ուրախ տրամադրություն ստեղծելու գործընթացին:  Մասնակիցները և աջակիցները հնարավորություն ունեն յուրահատուկ ձևով սպառողներին ներկայացնել իրենց կազմակերպությունների ծառայությունները կամ ապրանքանիշերը:
Քանի որ այս միջոցառումը դառնում է ամենամյա ավանդույթ, ՙԿանաչաստան՚ ՀԿ-ն վստահ է, որ այն կրկին արժանի հաջողություն կունենա և՜ հանդիսականների, և՜ հովանավորների համար:

Փառատոնին մասնակցության ֆորմատն ազատ է, այն կարող է հարմարեցվել Ձեր առաջարկներին, ապրանքանիշին կամ կազմակերպությանը:

               

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: