Eduard L. Levanyan

Ուր մնաց գենդերային հավասարությունը

Advertisements

     Ամենուր խոսվում է, թե բոլորս հավասար ենք, բոլորս ունենք հավասար իրավունքներ: Գորգոռում են ու պատերը զարդարում են սոցիալական գովազդներով` իբր թե տղամարդն ու կինը հավասար են և ունեն հավասար իրավունքներ:
     Ու բացահայտ երևում է, որ աշխարհն այսօր այդ ուղղությամբ է գնում, կնոջ դերը բարձրանում է այն ոլորտներում, որտեղ կանայք ժամանակ առաջ "գործ" չուներին: Իսկ հիմա կանայք բոլոր ոլորտներում են ու տղամարդկանց  հետ հավասար իրավունքներ ունեն:
  Գենդերային հավասարություն ունենալու համար պետք է օրենքով էլ ամրագրվի դա, նույնիսկ օրենսգրքում կա խտրականություն` ահա ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածից մի հատված.

ԳԼՈՒԽ 18.
ՍԵՌԱԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՌԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 138. Բռնաբարությունը

1. Բռնաբարությունը՝ տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

Հետաքրքիրա, որ կինը բռնաբարի տղամարդուն, ինչա լինելու?
Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ:

Advertisements