Հավայի քարոզչություն


Աչքովս մի հետազոտության վերլուծություն ընկավ, որը նաև Ադրբեջանական ԶԼՄ-ներում էլ է ֆռֆռում:
նախ ասեմ, որ սխալ հետազոտություն է, միայն դպրոցականների հետ հարցում անելով չի կարելի ստացված արդյունքները տարածել աբողջ երիտասարդների վրա, երիտասարդները միայն դպրոցականներով չեն սահմանափակվում: էլի շատ դիտողություններ կարելի է անել, պարզապես ժամանակ չկա: Կարելի է բնութագրել, որպես հավայի քարոզչություն:

Վերլուծությունը հետևյալն է`

Հայ երիտասարդների մեծ մասը ցանկանում է հեռանալ Հայաստանից

Երիտասարդների 70 տոկոսը ցանկանում է հեռանալ Հայաստանից եւ բնակվել արտերկրում եւ միայն 18 տոկոսն է համարում, որ դա վատ երեւույթ է: Նման արդյունքներ են ստացվել People in Need չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի եւ ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի՝ «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում դպրոցների բարձր դասարանների սովորողների շրջանում անցկացրած սոցիոլոգիական հարցումից:

Հարցմանը մասնակցել են բարձր դասարանների՝14-16 տարեկան, 96 աշակերտներ՝ 41 տղա եւ 59 աղջիկ:

Կցանկանայի՞ք մեկնել այլ երկիր, հարցին 88 տոկոսը տվել է դրական եւ միայն 6 տոկոսը` բացասական պատասխան: Հարցվածները հիմնականում նախապատվությունը տվել են եվրոպական երկրներին (58) տոկոս: Ընդ որում հարցվածների 29.3 տոկոսը ցանկանում է արտերկրում կրթություն ստանալ, 46.6 տոկոսը` շրջագայել կամ հանգստանալ, 12.5 տոկոսը` աշխատել, իսկ 11.3 տոկոսը` մշտապես բնակվել:

Լուրեր Հայաստանից – NEWS.am
Advertisements

4 Responses

  1. ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ:Պարոն Լևանյան չեք կարծում, որ հենց դպրոցական տարիքից է, որ պիդի լուծենք կոնկրետ այս խնդիրը:Ես կարծում եմ , որ հարցումը շատ տեղին և ժամանագին է կատարված:Ես կասեի, որ նման ՀԱՎԱՅԻ քոմենթները չպիտի լույս տեսնեն:

    • Հարգելի Աստղիկ շնորհակալ եմ որ ուշադրություն եք դարձրել այս գրառմանը. սա մասնագիտական մեկնաբանություն է արված, միգուցե դրա համար էլ այլ կերպ եք ընկալել իմ գրածը:
      Այստեղ տվյալների ստացման և մեկնաբանման խնիրն է 😉

  2. Հարգելիներս կխնդրեի նախ հետաքրքրվեիք թե որ կազմակերպությունն է իրականացրել հիշյալ վերլուծությունը, նոր հետո այս կայքում տաիք Ձեր մեկնաբանություները: ԻՍկ ինցհ վերաբերվում է ադրբեջանկան լրատվամիջոցներում ֆռֆռացող տեղեկատվությանը դա բոլորիս է հայտնի, որ մեզ համար թշնամի հանդիսացող երկրում մեր մասին յուրաքանչյու տեղեկատվություն տարածվում է այլ գույներով…

    • Եթե չեմ սխալվում Չեխական ինչ-որ սոցիոլոգիական կազմակերպություն էր:
      Ես անձամբ նրանց դեմ բան չունեմ, պարզապես ուզում եմ, որ ճիշտ հրապարակվի հետազոտության ընթացքում ստացված արդյունքները:
      Նման ոչ պրոֆեսիոնալ աշխատանքների արդյունքում սոցիոլոգիայի մասին թյուր կարծիք է ձևավորվում:

Leave a Reply to Գ.Ն. Cancel reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: