Eduard L. Levanyan

Անուղեղ մարդիկ կամ էլ բութուղեղ…

Advertisements

Լավ թե վատ պետական քաղաքականության մեջ է մտել ճանապարհաերթևեկության կաննորների պահպանումը: Ու շատ թե քիչ ստացվում է. ԶԼՄ-ներով և տարբեր միջոցներով ինֆորմացիան տարածվում է հասարակության մեջ, որ պետք է պահպանել երթևեկության կանոնները:
Այժմ ուզում եմ անդրադառնալ հետիոտներին, որոնք գիտեն որ կարմիր լույսի տակ պետք է կանգնեն որ մեքենաները վրաերթ չանեն կամ էլ չցծեն-տրորեն-ճզմեն ու անիմաստ տեղը չնստեն: Փողոցներում շատ եմ նկատում, որ մարդիկ սկսում են արդեն անցումներով անցնել ու շատերը սպասում են կանաչ լույսին, բայց կան մարդիկ, երբ տեսնում են, որ կարմիր լույս է, մարդիկ կանգնել են ու սպասում են որ էտ անտեր գույնը փոխվի. ու փողոցն անցնում են քմծիծաղով, յանիմ "տեսեք ես առավել եմ, չէ չէ անմակարդակ եմ և անհասկացող ու իմ  ուղեղում թեփ է լցրած և ես անհասկացող եմ":

Advertisements