Eduard L. Levanyan

Հայկական ԶԼՄ-ներն առավոտյան

Advertisements

Յանի իմ խնդիրները ինձ հերիք չէին մի բան էլ հիմա սկսում եմ հայկական ԶԼՄ-ներն ուսումնասիրել, հատկապես առավոտյան ժամերին, երբ նոր եմ արդնանում ու պատրաստվում աշխատանքի դուրս գալ:
Դե ինչպես բոլորս, առավոտյան պլանավորած արդնանում ենք ու արդեն մեխանիկանացված սկսում ենք լվացվել, հագնվել, նախաճաշել և այլն ու հիմնականում միացրած է լինում ԹիՎի-ն:
Սակայն ես այժմ սկսում եմ խուսափել հայկական առավոտյան շոու ծրագրեր դիտել կամ ավելի շուտ ականջի ծայրով լսել, քանի որ անիմաստ և անհետաքրքիր եմ համարում:
– Լուրերով երեկվա հնացած լուրերն են, դա արդեն գիշերը քնելուց առաջ տեսել եմ:
– Որոշ ալիքով մուլտֆիլմ է-այդ տարիքից էլ եմ դուրս եկել.
– ինչ-որ տեղ նախաճաշ են պատրաստում-ժամանակ ու հավես չունեմ, որ մինչև վերջ նստեմ նայեմ ու նոր ճաշատեսակ պատրաստել սովորեմ,
– Մեկ այլ տաղավարում անկապ անհայտ ինչ-որ "փորձագետ" է հրավիրված, որ ինքն էլ չգիտի թե ինչից է խոսում:
Եվ այսպես շարունակ փնտրտուքներով վրջապես մի հնացած ու մաշված տեսահոլովակի ես հանդիպում ու այդ ալիքի վրա էլ թողնում ես ու մոռանում …. և ուշադրություն չես էլ դարձնում:
Մի խոսքով առավոտյան նայելու նորմալ ոչինչ չկա, որը և ժամանցային կլինի, և ինֆորմատիվ:

Advertisements