Eduard L. Levanyan

Կյանքը վտանգի տակ է.

Advertisements

Մենք բոլորս ապրում ենք սովորական կյանքով առավոտից երեկո` ժպտում ենք կամ մունաթ գալիս, փողոցները կարմիր լույսի տակ ենք անցնում կամ կանաչ, ուրախանում ենք, որ այս տարի ձնռանը եղանակը տաք էր…մի խողսքով ապրում ենք մեր սովորական կյանքով, հաճախում ենք քաղաքի կենտրոնում լավագույն բացօթյա սրճարանները, երթևկում տաքսիներով, երթուղայիններով կամ էլ սեփական ավտոմեքենայով, զրուցում բջջային հեռախոսներով և հպարտանում նոր մոդելի հոռախոսներով:

Ու շատ հաճախ չենք էլ նկատում այն սպառնալիքները, որ շրջապատում են մեզ և վտանգավոր են մեր կյանքի համար` շնչում ենք տարբեր արտանետումներով թունավորված օդը, վայլում քաղաքի տարբեր բարձր շինությունների կտուրներին տեղադրված ալեցիրների կամ ալեհավաքների ռադիոակտիվ ճառագայթները, օգտվում օրգանիզմին վտանագվոր բիստրո սնունդներով, որոնք պարզ էլ չեն թե ինչից են պատրաստված, շնչում մոտակայքում կառուցվող էլիտար շենքի շինարարական փոշին ու դրան զուգահեռ շարունակում կտրել փողոցի ծառերը հերթական թանկարժեք սրճարան կառուցելու համար, ծիծաղում հեծանիվով երթևեկողի վրա:

Այսպես շարունակում ենք կեղտոտել ու թունավորել մեր շրջապատը անկախ նրանից թե ինչ սոիալական դիրք ենք գրավում կյանքում, բիզնեսմենք ենք, թե ուսանող, պատգամավոր, թե թոշակառու. չենք էլ գիտակցում որ այդ վտանգները բոլորիս վրա հավասար է ազդում, բոլորս հավասար ենք շնչում թունավոր օդը և հավասար օգտվում վաճառվող սնունդներից:

Պարզապես պետք է պատասխանատվություն ինքներս մեր նկատմամբ:

Advertisements