PR և հայկական բիզնես


PR-ն այսօր գրավում է բոլոր ոլորտները` պետական, մասնավոր, հասարակական: Եվ վաղուց արդեն տարբեր կառույցներում սկսել են գործել հասարակայնության հետ կապերի բաժիններ, դրան գումարած, այդ ոլորտն այնքան է զարգացել, որ PR ծառայություն մատուցող մասնագետների և գործակալությունների թիվը ևս մեծ թափով աճել է:

PR ոլորտի զարգացումն ու պահանջարկը Հայաստանում ևս նկատվում է, ինչի պատճառով վերջին տարիներում կտրուկ աճեց գործակալությունների թիվը, թափուր աշխատատեղերի հայտարարությունները, կրթական հաստատություններում հասարակայնության հետ կապերի մասնագիտական ծրագրերը:

Այժմ Հայաստանում կայացաց ընկերություններն ունեն հասարակայնության հետ կապերի բաժիններ, իրենց աշխատողներով, որոնք հաճախ իրենց պաշտոնին համապատասխան կրթություն չունեն և չեն էլ պատկերացնում, թե ինչ է իրական PR-ը: Դա այլ խնդիր է, որն իմ կարծիքով պայամանավորված է PR-ի մասին թերի պատկերացմամբ և ԽԾԲ մեթոդների կիրառմամբ:

Ներկայումս Հայաստանում շատ ընկերություններ դիմում են PR գործակալությունների ծառայություններին` որոշակի ժամանակահատվածը մեկ, հատկապես ճգնաժամային իրավիճակներում, և ծախսում մեծ գումարներ մեկանգամյա PR արշավի համար, այնինչ մեկանգամյա ծառայություն ստանալու փոխարեն կարելի է ունենալ պրոֆեսիոնալ PR բաժին` բանիմաց մասնագետներով, սեփական ընկերությունում, որի գործունեությունը կապահովի սիմետրիկ և շարունակական առաջընթաց, ինչն ավելի հաճախ նպաստում է ճգնաժամից խուսափել և պահպանել ընկերության բրենդի, ապրանքանիշի, ծառայության մրցունակությունը, ինչպպես նաև  կարիք չի լինի պարբերաբար վարձել գործակալություններ, ինչը ֆինանսական ավելի մեծ ծախսեր է պահանջում:

Շատ անգամ ընկերությունների ղեկավարների մոտ տիրում է այն կարծիքը, որ PR բաժինը դա ավելորդ ծախս է, իսկ այդ բաժնի աշխատողները <<պարապ ձրիակերներ են>>, այստեղ իրենք սխալ են ընկալում այդ ծառայության կամ մասնագետների կարևորությունն իրենց ընկերությունում, կամ էլ սխալվել են մասնագետների ընտրության հարցում, քանի որ PR մասնագետը իր թվացյալ անգործությամբ կամա թե ակամա կատարում է իր աշխատանքը, և զուր չի ասված, որ <<PR մենեջերի աշխատանքը ամենաանշնորհակալ գործն է :-)>>

http://armsociology.com/?p=92

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: