Հայ-թուրքական հարաբերությունները և հայ ինքնությունը


Մի աշխատություն, որը ներկայացրի

սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական գիտաժողովին:

Նոյեմբեր, 2009

Հայ-թուրքական հարաբերությունները և հայ ինքնությունը

Հայ-թուրքական հարաբերությունների ստեղծումը վերջին ժամանակներս ինչպես հասար127278ակության, այնպես էլ տարբեր ոլորտների վերլուծաբանների ուշադրության կենտրոնում է հայտնվել: Հասարակության շրջանում լայն տարածում է գտել այն գաղափարը, որ սահմանը բացելուց հետո հայ էթնիկ պատկերի փոփոխությու տեղի կունենա, ընդհուպ մինչև ասսիմիլյացիա:

Սույն վերլուծությունը նվիրված է հայ էթնիկ ինքնության նկարարությանը և հայ-թուրքական փոխհարաբերությունների ազդեցությանը հայ էթնոսի վրա:

Աշխստությունում նկարագրված է, թե ինչ է էթնիկ խումբը, էթնիկ ինքնությունը և ինքնության ձևավորման մեխանիզմները, իդենտիֆիկացիան (ՙմենքի՚ և ՙնրանքի՚ տարանջատումը), էթնոպաշտպան գաղափարները և մեխանիզմները, էթնիկ ինքնապաշտպանությունը և աշխատության վերջում մեկնաբանվում է հայ-թուրքական հարաբերությունների ստեղծումը ու հայկական ինքնությունը, որը հիմնականում դիտարկվում է ՙօտարի՚ և ՙյուրայինի՚ կոնտեքստում:

Ցանկացած սոցիալական փոխհարաբերություն կարելի է դիտարկել ՙմենքի՚ և ՙնրանքի՚ կամ ՙօտարի՚ և ՙյուրայինի՚ համատեքստում: Էթնոսի մոտ, երբ տեղի է ունենում նույնականացում, այսինքն երբ էթնոսի ներկայացուցիչները գիտակցում և ընդունում են նույն էթնիկ խմբին իրենց պատկանելիութունը, ապա նրանք միմյանց ընկալում են որպես ՙյուրայիններ՚: ՙՄենքի՚ գիտակցումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ տվյալ խումբը հակադրում կամ համեմատում է իր խումբը այլ խմբի հետ, ինչի արդյուքում առաջանում է ՙմենքը՚ և ՙնրանքը՚ կամ ՙյուրայինները՚ և ՙօտարները՚:

Էթնոս կամ էթնիկ խումբ

Էթնոսը կամ էթնիկական խումբը մարդկային այնպիսի հանրույթ է, որն ունի հետևյալ հիմնական առանձնահատկությունները.

1.         ընդհանուր կենսաբանական ծագում, խմբի բոլոր անդամների պատկերացումներն այն մասին, որ իրենք սերված են ընդհանուր նախնիներից,

2.         ընդհանուր պատմություն,

3.         ընդհանուր տարածք, որտեղ ընթացել է տվյալ ազգի ձևավորումը և որտեղ այժմ ընթանում է նրա կենսագործունեության գործընթացը,

4.         ընդհանուր պետականություն (առասպելականացված),

5.         ընդհանուր մշակութային ավանդույթներ և նույնականության զգացում:

Էթնիկական խմբերի ընդհանուր գծերի մեջ են մտնում մշակույթի և մշակութային ավանդույթների առանձնահատկությունները: Դրանցից են` լեզուն, կրոնը և այլն:

ՙԷթնիկական խումբ՚ հասկացությունը շատ ավելի լայն է, քան ՙազգ՚ հասկացությունը: Էթնիկական խմբեր են ցեղերը, ժողովուրդներն ու ազգերը: Ազգերը էթնիկական խմբերի առավել խոշոր ու զարգացած տեսակներն են: Յուրաքանչյուր ազգ պատմական երկարատև զարգացման արդյունք է, ընդ որում, ամեն մի էթնիկական խումբ չէ, որ հասնում է ազգի մակարդակի:

Յուրաքանչյուր ազգ անցնում է իր ծննդյան ու զարգացման, էթնոգենեզի, երկարատև պատմական ժամանակաշրջան, ապա այդ պատմության մեջ անհրաժեշտ է դիտել հետևյալ հանգրվանային շղթան. ընտանիք-տոհմ-ցեղ-ազգ-ժողովուրդ-պետություն:

Ազգերն ունեն էթնոսների բոլոր հիմնական գծերը և այն էլ` զարգացած վիճակում: Դրանք են [1].

1.         Ինքնանվանում,

2.         Էթնիկական ինքնագիտակցություն. (ՙմենքի՚ և ՙնրանքի՚ հստակ տարբերակում),

3.         Ընդհանուր բնակության վայր,

4.         Մարդաբանական (ռասայական) ընդհանուր գծեր,

5.         Մշակույթի ընդհանրությունը,

6.         Ընդհանուր ծագման մասին պատկերացում,

7.         Ընդհանուր հոգեկան գծերի առկայություն:

ՙԷթնիկական խումբ՚ հասկացությունը պետք է տարբերել ՙէթնիկական նույնացում՚ հասկացությունից: Էթնիկական նույնացումը հիմնված է էթնոսի այնպիսի առանձնահատկությունների կամ այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են` լեզուն, կրոնը, ընդհանուր ծագումը և ընդհանուր ազգային պետականությունը, ընդհանուր արժեքային կողմնորոշումները, կենսաոճը, առանձնահատուկ սոցիալական հիմնարկները, տարծքային սահմանազատվածությունը և այլն: Էթնոսի անդամները այդ առանձնահատկությունները ընկալում են անձի էթնիկական նույնացմամբ, հետևյալ դրսևորումներով.

1.         ՙմենքի՚ զգացում,

2.         որոշակի մարդկային տիպի պատկանելու պատկերացում,

3.         խմբի հետ համերաշխություն,

4.         խմբի մշակույթի ընդունում

5.         խմբային գործունեության մասնակցում,

6.         խմբային (էթնիկական) տիպը պահպանելու ձգտում,

7.         խմբի մյուս անդամների հետ միասին ընդհանուր ծագման գիտակցում,

8.         խմբային սիմվորլների ընդունում,

9.         խմբի մյուս անդամներին տրվող գնահատականի և սեփական ինքնագնահատականի որոշ էական ընդհանրություններ:

Էթնոհոգեբանական ուսումնասիրությունները պարզել են, որ ՙմենքի՚ զգացման դրսևորման ժամանակ անձն ինքն իրեն մտցնում է որոշակի էթնիկական կատեգորիայի մեջ, այլ կերպ ասած նույնացնում է որևէ էթնոսի հետ, ապա նաև եզրակացնում է, որ օժտված է այն հատկություններով, որոնց հիման վրա բնորոշվում է այդ կատեգորիան: Աննկատելիորեն ինքնավերագրումներ են կատարվում:

Վերագրման մեխանիզմը ակտիվ դեր է խաղում նաև այն դեպքում, երբ մենք ուրիշների ենք էթնիկական կատեգորիզացիայի ենթարկում. գիտակցորեն թե ենթագիտակցորեն մենք, այդ կատեգորիայի ազդեցության տակ առաջ եկած դիրքորոշման շնորհիվ, նրանց սկսում ենք զանազան հատկություններ վերագրել, որոնք մենք բնորոշ ենք համարում էթնիկական այդ խմբի անդամների համար: Օրինակ` հաշվի առնելով պատմական փաստերը, թուրքերը հայերի կողմից ըկնալվում են որպես թշնամիներ և լինելով թշնամի, համարվում է ՙօտար՚: Սակայն նույնացման և ինքնանույանցման գործընթացները շատ հաճախ չեն համընկնում: Օրինակ, եթե օտարները Ա անձին բնութագրում են որպես ՙհայ՚, ապա ինքը` այդ անձը, իրեն կարող է այդպիսի էթնիկական ինքնաբնորոշում չտալ (Ֆ. Կիրկորովի օրինակը): Կամ, օրինակ, եթե անձը խառնածին է (հայի և վրացու սերտ բարեկամության արդյունք), ապա նա կարող է կամ էթնիկական հատուկ ինքնաիդենտիֆիկացիա չունենալ, կամ էլ կարող է հիմնականում ինքն իրեն նույնացնել մյուս էթնիկական խմբի (վրացու) հետ:

Անձի էթնիկական ակտուալ ես-պատկերի և ուրիշների կողմից իրեն վերագրվող էթնիկական նույնականության այսպիսի տարբերությունը կարող է հանգեցնել կոնֆլիկտների, քանի որ նույն անձին ինքը և ուրիշները ստատուս-դերային տարբեր սպասումներ են ներկայացնում:

Էթնիկ ինքնություն

Էթնիկ ինքնության մասին տեսությունները բազմազան են: Դրանք այս կամ այն կերպ սույն երևույթը ներառում են իր ուսումնասիրության առարկայում և փորձում են տալ պատասխաններ: Ինչևիցե, առերևույթ հասարակությունը չի կարող գոյատևել առանց ՙես՚-ի և ՙնա՚-ի ու դրանց միջև հավերժ նմանություններ և տարբերություններ փնտրելու, առանց դեֆիրենցիացիայի և ասիմիլյացիայի, առանց միասնության և հակադրության… Այսպես են առաջանում անհատները, խմբերը, ազգերը և այլն:

Էթնիկ ինքնությունը անհատի սոցիալական ինքնության հիմնական բաղադրիչն է, հոգեբանական կատեգորիա, որը վերաբերվում է որոշակի էթնիկ խմբի պատկանելության զգացում [2]:

Դրա կառուցվածքում առանձնացվում է երկու հիմնական կոմպոնենտ` կոգնիտիվ և աֆեկտիվ:

Էթնիկ ինքնություն դառնալու գործընթացն անցնում է մի քանի փուլեր, երեխայի սոցիալական զարգացման գործընթացին զուգահեռ: Երեխայի զգացումը որևէ ազգային խմբի պատկանելության մասին առաջին ուսումնասիրությունը արել է Պիաժեն: 1951 թվականին իր հետազոտությունում նա վերլուծել է մեկ գործընթացի երկու կողմերը` ՙՀայրենիք՚ հասկացության ձևավորումը և դրա հետ միաժամանակ ՙուրիշ երկիր՚ և ՙօտարերկրացի՚ հասկացությունների պատկերացումը:

Էթնիկական ինքնության զարգացումը շվեյցարացի գիտնականը նախևառաջ նայում էր կոգնիտիվ մոդելների ստեղծում: Պիաժեն առանձնացրել է էթնիկական բնութագրիչների զարգացման երեք փուլ (էտապ)`

1.         6-7 տարեկան հասակում երեխան առաջին անգամ ձեռք է բերում ոչ սիստեմատիկ և ֆրագմենտար գիտելիքներ իր էթնիկական պատկանելության մասին:

2.         8-9 տարեկանում երեխան իրեն հստակ իդենտիֆիկացնում է իր էթնիկական խմբի հետ, բերում է իդենտիֆիկացիայի հիմնավորում` ծնողների ազգությունը, բնակության վայրը, մայրենի լեզուն:

3.         10-11 տարեկանում էթնիկ ինքնությունը հստակորեն ձևավորված է լինում:

Էթնիկ ինքնության գործընթացի մասին խոսելիս պետք է առանձնացնել նրա երեք հիմնական փուլերը  [3]`

ա/ էթնոդիֆերենցիացիայի փուլ. այս փուլում տեղի է ունենում ՙմենք՚-ի և ՙնրանք՚-ի գիտակցումը և տարբերակումը,

բ/ ավտո և գետերո կարծրատիպերի ձևավորման փուլ. որտեղ ձևավորվում է ազգային բնավորության, հոգեբանական ունակությունների, այսինքն էթնոսի ընդհանուր պատկերացումը,

գ/ ազգային իդեալի ձևավորման փուլ. իր մեջ ներառում է սեփական էթնոսի գնահատումը, սոցիալ-պատմական խնդիրների, ղեկավարող արժեքային կողմնորոշումների մասին պատկերացում:

Ազգային իդեալի հիմնական ֆունկցիան է հասարակության ինտեգրումը:

Իդենտիֆիկացիա: ՙՄենքի՚ և ՙնրանքի՚ գիտակցումը.

Էթնոսի անդամների էթնիկական իդենտիֆիկացիան ստեղծվում է էթնոսի ներքին կառուցվածքի և սիմվոլների բավականին մանրակրկիտ իմացության հիման վրա, ինչը թույլ է տալիս տվյալ խմբի անդամներին իդենտիֆիկացվել և տարբերակվել այլ խմբերից:

Երբ անհատները սիմվոլներն ընկալում և մենկնաբանում են միևնույն նշանակությամբ, ի տարբերություն այլ խմբերի, ապա նրանք այդ մեկնաբանման արդյունքում իդնետիֆիկացվում են:

Համաձայն Միդի, նշանակությունների ձեւավորումը ունի առաջնահերթ կարևորություն: Այդ կարևորությունը երկակի է: Առաջին հերթին. ինչ-որ իմաստի ձեւավորում` նշանակում է առանձնացնել դա շրջապատից եւ տալ դրան իմաստ (Միդի տերմինաբանությամբ` դարձնել օբյեկտ: Օբյեկտ, այսինքն` անհատը մտովի տարբերում է ստիմուլից (խթան, շարժառիթ)):

Երկրորդ կարևոր հետևանքը, որը կարելի է կազմել այն փաստից, որ մարդը ձևավորում է նշանակությունը, եզրափակվում է նրանում, որ նրա գործողությունները սահմանվում կամ կառուցվում են և ոչ թե պարզապես ընթանում: Ինչ գործողություններ էլ ձեռնարկի մարդը, նա միշտ էլ մտովի իմաստավորում է տարբեր երևույթներ, որոնք պետք է ուշադրության արժանանան այդ գործընթացի շրջանակում: Երբ մարդը չկարողանա հասկանալ և իմաստավորել այս կամ այն երևույթը, ապա այդ երևույթը նրա կողմից ընդունվում է որպես անհասկանալի երևույթ (ՙօտար՚): Հայ-թուրքական հարաբերություներում, երբ հայերը չկարողանան մեկնաբանել թուրքական մշակությաին սիմվոլները, կընկալվեն որպես խորթ` ՙօտար՚, ինչի արդյունքում հստակ կերևա մշակութային տարպերությունը:

Շրջակա միջավայրի ճնշումները` արտաքին ազդակները, դրդապատճառները, ցանկությունները, սոցիալական դիրքորոշումները, զգացմունքները, գաղափարները, չեն բացատրում նշանակությունների ձևավորման գործընթացը: Անհատը ձևավորում է նշանակությունները եւ մեկնաբանում երևույթները` հաշվի առնելով նախապես առաջադրված սոցիալական պահանջները: Մարդու վարքը շրջակա միջավայրի ճնշումների, շարժառիթների, սոցիալական դիրքորոշումների կամ գաղափարների արդյունք չի համարվում: Դա գոյանում է այն բանի արդյունքում, թե ինչպես է մարդը մեկնաբանում այդ առարկաները եւ վերաբերվում դրանց իր կողմից սահմանված գործողությունների ընթացքում: Նշանակությունների ձեւավորման գործընթացը, որի միջոցով սահմանվում է մարդկային գործողությունները, չեն կարող բացատրվել գործոններով, որոնք գործողությունից առաջ տեղի են ունեցել:

Միդն ընդունում է, որ գործողությունների սահմանման գործընթացը իրականանում է սոցիալական կոնտեքստում: Այդ գործընթացը շատ կարեւոր է սիմվոլիկ ինտերակցիոնալիզմը հասկանալու համար, դրա համար այն պետք է բացատրել մանրամասնորեն: Լիովին ընդունելի է, որ խմբային գործողությունները ընդունում են մեկը մյուսի անհատական գործողությունների ընդունման տեսք: Ցանկացած անհատ իր գործողությունները կառուցում է ելնելով այլ անհատների գործողություններից, այսպես էլ իրականանում է խմբային գործողությունները մարդկային հասարակությունում: (Մարդկային հասարակությունը կազմված է անհատներից, որոնք ունեն ՙանհտկան ԵՍ՚-ը, այսինքն նրանք իրենք են ձեւավորում նշանակությունները: Խմբային գործողությունները կազմված են անհատական գործողությունների հավասարեցմամբ. ինտերպրետացնելու եւ մեկը մյուսի գործողությունները ուշադրության ընդունելու օգնությամբ): ործողությունները ձեւավորվում և կառուցվում են իրադարձության ինտերպրետացման միջոցով:

Լինելով լավ տեղեկացված սեփական էթնոսի սիմվոլներին և դրանք կարողանալով ՙճիշտ՚ մեկնաբանել, անհատը սեփական էթնոսն ընկալում է ոչ այնպես, ինչպես այլ էթնիկական խմբերի ներկայացուցիչներ: Եվ փոխհարաբերվելով այլ խմբերի հետ այդ մեկնաբանումները կարող են կոնֆլիկտների և էթնոցենտրիզմի արդյունք հանդիսանալ, ինչը ավելի է ուժեղացնում էթնիկ ինքնագիտակցումը և իդենտիֆիկացիան սեփական էթնիկ խմբի հետ, ինչը կատարում է էթնոպաշտպան ֆունկցիա:

Հարաբերվելով թուրքերի հետ և բացահայտելով թուրքական մշակույթը, որը սեփական մշակույթի հետ համեմատության մեջ դնելով և անհամատեղելիության արդյունքում տեղի կունենա մշակութային հակասություններ, ինչը կնպաստի կոնֆլիկտների և էթնոցենտրիզմի դրսևորմանը:

Էթնոպաշտպանություն.

Ազգի պատմական զարգացման ընթացքում ձևավորվում են մի շարք մշակութային երևույթներ, որոնք էթնոպաշտպան ֆունկցիաներ են կատարում:

Մշակութային գլոբալ ինքնապաշտպանություն,  որն իրագործվում է ողջ էթնոսի կամ նրա մեծ ենթախմբերի մակարդակում և ողջ մշակույթի կամ նրա առանձին ՙբլոկների՚, հատվածների օգնությամբ:

Էթնոսի մակարդակում մշակույթի պաշտպանական ֆունկցիան իրագործվում է այն դեպքում, երբ այդ մշակույթը պահպանվում և վերարտադրվում է յուրաքանչյուր նոր սերունդի ջանքերով: Եթե ազգը կորցնում է իր մշակույթը, ապա դրանով իսկ զրկվում է ոչ միայն իր դարավոր ջանքերի արդյունքից, այլև շրջապատող միջավայրին, այդ թվում նաև միջէթնիկական հարաբերություններին, հարմարվեկու իր փորձից, որ նա ձեռք էր բերել իր երկարատև պատմության ընթացքում:

Սակայն եթե էթնիկական խումբը հայտնվում է նոր միջավայրում, ապա նա, իր ադապտացիան ապահովելու համար, մշակույթի մեջ պետք է նորամուծություններ կատարի: Մշակույթի վերակառուցումն ու թարմացումը նույնպես կարող է էթնոպաշտպան գործընթաց լինել:

Հայերը գտնվելով սեփական տարածքում, որտեղ գործում են սոցիալականացման ինստիտուտները և մշակությաին վերարտադրությունը տեղի է ունենում բնականոն հունով, ապա մշակությաին նորամուծություններ կատարելու հարկ չի լինի:

Ընտանիքի ավանդական արժեքների պահպանումը նույնպես էթնիկական ինքնապաշտպանության միջոց է: Այնտեղ, որտեղ խառնամուսնությունների թիվը մեծանում է տեղի է ունենում ասիմիլյացիայի արագացում:

Հայ-թուրքական խառնամուսնությունների հավանականությունը փոքր է գոնե այնքանով, որ երկու ազգերը պատկանում են տարբեր կրոնների. պատմության ընթացքում մուսուլմանական պետությունների հետ կոնֆլիկտի մեջ լինելով և պահպանելով թշնամական վերաբերմունքը այդ կրոնի ներկայացուցիչների հանդեպ` կրոնափոխության գաղափարը ևս կարելի է ժխտել:

Մյուս գլոբալ մեխանիզմը էթնոսի ինքնամեկուսացումն է ընդհանրապես: Խոսքը տարածական մեկուսացման մասին է: Երբ էթնիկական փոքրամասնության խմբի տարածական սահմանները բաց են և նրա զգալի մասը ցրվում է տիրապետող էթնոսի տարածքում, ապա նրա ինքնապաշտպանության հնարավորությունները խիստ թուլանում են:

Կրոնի և եկեղեցու էթնոպաշտպան ֆունկցիաները: Յուրաքանչյուր ազգի կյանքում կրոնը և եկեղեցին նշանակալի դեր են խաղում մի շարք առումներով: Կրոնը, մասնավորապես հայերի կյանքում, կատարում է երկու ֆունկցիա. ա) էթնոտարբերիչ ֆունկցիա, այսինքն տվյալ էթնոսն այլ էթնոսներից տարբերվում է նաև իր կրոնով, բ) էթնոմիավորող ֆունկցիա, այս ֆունկցիան հնարավոր է իրագործել միայն այն դեպքում, երբ ազգային կրոնն էականորեն տարբերվում է այլ ազգերի կողմից դավանվող կրոններից:

Հարաբերությունների ձևավորման արդյունքում, կրոնը ևս իր էթնոպաշտպան ֆունկցիան կկատարի, քանի որ երկու ազգերի ներկայացուցիչները պատկանում են տարբեր կրոնների, ինչի արդյունքում կրոնական պատկանելության առումով ՙնրանքը՚ հստակ կերևա:

Մշակութային ավանդույթ և էթնիկական ինքնապաշտպանություն:

Մշակույթը ընդհանրապես և մշակութային ավանդույթը` մասնավորապես, էթնոպաշտպան ֆունկցիաներ ունեն: Էթնոպաշտպան մեխանիզմներն ու ստրատեգիաներն ընդհանրապես, և ավանդույթների էթնոպաշտպան ֆունկցիաները` մասնավորապես, ակտիվանում ու դրսևորվում են այն իրադրություններում, երբ էթնոսի գոյությանն ու ինքնությանը վտանգ է սպառնում: Այդպիսին է հենց ձուլման (ասիմիլյացիայի) վտանգը, հարևան ռազմական ու քաղաքական տեսակետից ավելի ուժեղ ազգերի ճնշումը և ստիպողական, բռնի ձուլման վտանգը:

Լեզվի էթնոպաշտպան դերը:

Ժողովրդի լեզուն էթնիկական ինքնապաշտպանության կարևորագույն միջոցներից մեկն է: Այն միաժամանակ նաև էթնոտարբերիչ հատկանիշ է: Լեզուն ժողովրդի հիմնական մշակութային նվաճումներից մեկն է և ծառայում է նրա ինքնատիպության և էթնիկական սահմանների պահպանմանը, որը բավականին ակնհայտ է: Սակայն մենք պետք է կարողանանք պարզել, թե խոսքային ինչպիսի կոնկրետ մեխանիզմների միջոցով է լեզուն կատարում իր էթնոպաշտպան գործառնությունները ինչպես անհատի, այնպես էլ էթնոսի մեջ մտնող խմբերի մակարդակում:

Այդ խնդիրը լուծելու համար պետք է հիշել, որ անձի պաշտպանական մեխանիզմներն ուսումնասիրելիս առանձնացնում են դրանց այնպիսի խոսքային տեսակներ, ինչպիսին են ինտելեկտուալիզացիան, ռացիոնալիզացիան և այլ հոգե-լեզվական միջոցներ: Ինտելեկտուալիզացիան մարդուն թույլ է տալիս խոսքով արտահայտել իր հոգսերն ու զրկանքները և մտքերն անջատել հույզերից: Ռացիոնալիզացիան խոսքի միջոցով կատարվող ինքնարդարացումն է: Այդ և այլ խոսքային մեխանիզմներ գործում են էթնոպաշտպան գործընթացների ինչպես անհատական, այնպես էլ խմբային մակարդակներում: Անհատը կարող է արդարացնել ոչ միայն իրեն, այլև իր ազգին, նրա ստերեոտիպերը, դիրքորոշումներն ու գործողությունները:

Կառուցվածքային ինքնապաշտպանություն:

Էթնոսի գլոբալ կամ ընդհանրական ինքնապաշտպանության միտումներում կարելի է առանձնացնել ևս մեկը` կառուցվածքային էթնիկական ինքնապաշտպանությունը: Էթնոսը, հայտնվեով նոր միջավայրում, տիրապետող և մյուս էթնիկական հանրույթների շրջապատում, դեմ առ դեմ հանդիպում է իրեն ձուլելու ցանկություն ունեցող մարդկանց, խմբերի, կազմակերպությունների: Դրանց բոլորին կարելի է բնութագրել ասիմիլացնող ագենտներ անունով: Նոր էթնոսը պետք է պաշտպանվի նրանցից և մասամբ նաև այն մշակույթից, որ մարդիկ ցանկանում են պարտադրել փոքրամասնությանը` իրենց նմանեցնելու նպատակով:

Էթնոսի կառուցվածքային ինքնապաշտպանության հիմնական ուղիներն են.

ա/ էթնոսը ստեղծում է ինքնակառավարման սեփական մարմիններ, կառուցվածք է հաղորդում ինքն իրեն: Ունենում է ներէթնիկական իշխանական համակարգ, որը կարող է ամրապնդել և նույնիսկ պարտադիր դարձնել էթնոսի անդամների փոխադարձ կապերը:

բ/ Ներէթնիկական կապերի ամրապնդումը և ինքնակառավարման մարմինների ստեղծումը հեշտանում է այն դեպքում, երբ էթնիկական հանրույթն ապրում է մեկ վայրում, միասին, չի ցրվում օտար երկրի տարածքով մեկ: Ցրվածությունը մեծացնում է էթնոսի ասիմիլյացիայի հավանականությունը:

գ/ կառուցվածքային ինքնապաշտպանության մյուս միջոցը հասարակական և քաղաքական կազմակերպությունների ստեղծումն է: Բայց դրանք կարող են էթնոպաշտպան դեր կատարել այն դեպքում, եթե ազգային կազմակերպություններ են:

դ/ դպրոցները էթնիկական ինքնապաշտպանության առավել արդյունավետ միջոցներից մեկն է:

ե/ Մամուլը: Էթնիկական համայնքի համախմբման գործում մեծ է հաղորդակցության զանգվածային լրատվամիջոցների դերը: Սակայն հիմնական էթնոպաշտպան դերը մամուլինն է (լրագրեր, ամսագրեր): Դրանք կառուցվածքային ինքնապաշտպանության իրենց ֆունկցիան լավագույնս կարող են կատարել, եթե լույս են տեսնում մայրենի լեզվով:

Հայերս, ունենալով պետականություն, որի շրջանակում գործառնում են վերոնշյալ ինստտիտուտները, ապա կառուցվածքային ինքնապաշտպանության առումով նույնպես ապահովված կարելի է համարել:

Էթնոաշտպան գաղափարներ: Էթնիկական պաշտպանության ֆունկցիա են կատարում նաև որոշ գաղափարներ, որոնք տարածված են տվյալ ազգային միջավայրում: Սակայն պետք է նշել, որ ազգային միջավայրում տարածված որոշ գաղափարներ էթնոպաշտպան լինելուց բացի կարող են լինել նաև ազգի ձուլմանը, քայքայմանը և անհետացմանը նպաստող գաղափարներ: Նման գաղափարները ինքնստինքյան կարող են դուրս մղվել էթնոսի գիտակցությունից

Վերը նկարագրված կառուցվածքային ձեռնարկումների օգնությամբ էթնիկական խումբը դառնում է փոքրիկ, հարաբերականորեն ինքնուրույն հասարակություն: Մեծ և բազմազգ հասարակության մեջ այդպես ինքնակառավարվելով, էթնոսը կարողանում է բավական երկար ժամանակ պահպանվել: Ընդ որում փոքրամասնությունը տիրապետող երկիր ոչ թե տեղափոխում է իր երկրում ունեցած կառույցները, այլ ստեղծում է նոր կառուսվածք, սոցիալական և էթնիկական նոր դիրքեր և դերեր, որորնք անհրաժեշտ են նոր միջավայրում հարմարվելու համար: Տարբեր էթնիկ համայնքներում ստեղծվող նոր կառույցները նույնը չեն լինում, քանի որ տիրապետող էթնոսների պայմանները, ակնկալիքները, օրենքները, ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունք տարբեր են լինում: Տիրապետող էթնոսը կամ էթնիկ մեծամասնությունը նույնպես ունի իր պաշտպանիչ մեխանիզմները, սակայն մակերեսային մոտեցման դեպքում կարող է թվալ թե տիրապետող էթնոսները ինքնապաշտպանության կարիք չեն զգում, սակայն դա այդպես չէ: Տիրապետող էթնոսը ևս օգտագործում է մի շարք ինքնապաշտպան մեխանիզմներ:

Այսպիսով էթնոսի պատմության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները ևս կատարում են էթնոպաշտպան ֆունկցիա, երբ այն փոխանցվում է սերնդեսերունդ: Հայերի համար ամենաէական գաղափարներից համարվում է Ցեղասպանության գաղափարը, որն ամիջապես կապված է Թուրքիայի հետ:

Հայ-թուրքական հարաբերությունների ստեղծումը ու հայկական ինքնությունը

Հայ-թուրքական հարաբերությունների ստեղծումը առաջին հայացքից մտավախություն է առաջացնում, որ այն կարող է լուրջ ազդեցություն ունենալ հայաստանաբնակ հայ էթնիկ խմբի վրա:

Աշխատության վերոնշյալ հատվածում մի շարք հիմնավորումներ բերվեցին և մեկնաբանվեցին հայ-թուրքական դիֆերենցացիան և ընկալումները, որը մեկնաբանվեց ՙօտարի՚ և ՙյուրայինի՚ ընկալման կոնտեքստում:

Հայ էթնոսի մոտ որպես խորը արմատավորված էթնոպաշտպան մեխանիզմ կամ գաղափար, որ կատարում է էթնոմիավորող և իդենտիֆիկացնող ֆունկացիա պետք է նշել հայկական ավանդույթները, տոները, Քրիստոնեությունը, հայոց Ցեղասպանությունը (Ցեղասպանության ճանաչման գաղափարը), որն ինչպես Հայաստանի հայերի, այնպես էլ աշխարհասփյուռ հայերի համար էթնոմիավորող ֆունկցիա են կատարում:

Հայ-թուրքական հարաբերությունների ստեղծումը իրենից ենթադրում է փոխհարաբերություններ հետևյալ ասպեկտներում`

–          Քաղաքական

–          Տնտեսական

–          Սոցիալական

Քաղաքական և տնտեսական փոխհարաբերությունները դուրս կթողնենք աշխատության շրջանակներից և կանդրադառնանք փոխհարաբերությունների սոցիալական ասպեկտին:

Հայ-թուրքական հարաբերություններում սոցիալական փոխհարաբեր-ությունները ենթադրում են.

1.         Մշակութային բացահայտումներ:

Բացահայտումը համալրում է մարդու գիտելիքների պաշարը: Այն միշտ ինչ-որ մի նոր բան է ավելացնում մարդու մշակույթի մեջ:

Հասարակությունների փոխհարաբերություններում մշակութային բացահայտումները ավելի շուտ ճանաչողական ֆունկցիա է կատարում` փոխհարաբերվող հասարակությունները բացահայում են միմյանց մշակույթը, ինչը հնարավորություն է տալիս համեմատության և հակադրության մեջ դնել սեփական մշակույթի հետ, որը ՙօտարի՚ և ՙյուրայինի՚ ձևավորման համար կարևոր տարրերից է: Ծանոթանալով թուրքական մշակույթին, համեմատության մեջ կդրվի հայկական և թուրքական մշակույթները, ինչի արդյունքում ՙմենքի՚ և ՙնրանցի՚ դիֆերենցացիան ավելի բացահայտ կլինի:

2.         Մշակութային դիֆֆուզիա:

Դիֆֆուզիան տեղի է ունենում ինչպես հասարակության ներսում, այնպես էլ հասարակությունների միջև:

Դիֆֆուզիան հնարավոր է այն հասարակությունների միջև որոնք գտնվում են սերտ փոխհարաբերությունների մեջ: Շատ հաճախ խմբերը գիտակցաբար սերտացնում են իրենց հարաբերությունները, որպեսզի ուժեղացնեն դիֆֆուզիան, սակայն լինում է նաև հակառակը: Այստեղից կարելի է ենթադրել, որ դիֆֆուզիան նաև սելեկտիվ գործընթաց է: Խումբն ընդունում է որոշ մշակութային աժեքները և հետ է մղում մնացածը:

Դիֆֆուզիան ինքնության պահպանման վտանգներից մեկն է, դիֆֆուզիայի արդյունքում կարող է տեղի ունենալ ասսիմիլյացիա: Սակայն նչպես նշվեց դիֆուզիան սելեկտիվ գործընթաց է, այսինքն երբ տվյալ խմբի անդամները չեն ընկալում և ընդունում մյուս խմբի մշակութային տարրերը, ապա նրանք հակադրվում են դրանց, այսինքն դիմադրում են դիֆֆուզիային:

Այսպես, ոչ բոլոր ինովացիաներն են, որ ընդունվում են հասարակության կողմից: Որոշ չափը կարող են միանգամից ընդունվել, որոշ չափն էլ ժամանակի ընթացքում, կամ էլ ընդհանրապես չընդունվել: Ինովացիաների արագ ընդունման ֆակտոր կարող է ծառայել այն, թե ինչքանով արդյունավետ կլինի այն տվյալ հասարակության համար:

Սոցիալական փոփոխությունների ընդունման մեջ մեծ դեր է խաղում դրանց համատեղելիությունը գույություն ունեցող մշակույթի մեջ: Հայերը և թուրքերը ունենալով տարբեր մշակույթ և կրոն, ու պատկանելով տարբեր քաղաքակրթությունների, մշակութային հակասությունների և քննադատությունների կարժանան, ինչի արդյունքում մշակութային ինովացիաների հավանականությունը փոքրանում է, հաշվի առնելով նաև էթնոցենտրիզմի և մշակութային տարրերի անհամատեղելության ֆակտորը:

Ինովացիաները կարող են անհամատեղելի լինել գոյություն ունեցող մշակույթի հետ առնվազն երեք պատճառով.

1. ինովացաիները կարող են գտնվել կոնֆլիկտի մեջ գոյություն ունեցող մշակույթի հետ: Ինովացիան երբ մտնում է կոնֆլիկտի մեջ գոյություն ունեցող մշակույթի հետ, ապա տեղի է ունենում հետևյալ հետևանքները.

ա/ ինովացիան մերժվում է հասարակության կողմից, կամ սոցիալական խմբից;

բ/ ինովացիան ընդունվում է դրա կոնֆլիկտային գծերի հետ, բայց այդ գծերը ժամանակ առ ժամանակ բերում են առարկությունների, ինչը և դրա ընդունումը դարձնում է անհուսալի;

գ/ ինովացիան ընդունվում է և իր մեջ պարունակում է կոնֆլիկտ գոյություն ունեցող մշակույթի հետ, ինչը լարվածություն է առաջացնում հասարակության մեջ ուղղված տվյալ ինովացիային:

2. Ինովացաին կարող է մտցնել նոր մշակութային օրինաչափություններ, որոնք ներկայացված չեն եղել տվյալ մշակույթում: Ցանկացած հասարակություն աշխատում է ներմուծել նորը` չհրաժարվելով օգտագործել հինը, որոնք ստուգված են հին մշակույթով: Երբ հին օրինաչափությունները անպիտան են դառնում, հասարակությունը կարող է դանդաղ և զգույշ զարգացնել նոր օրինաչափություններ` ուշադրություն դարձնելով հնին:

3. Որոշ ինովացիաներ կարող են դուրս մղել տվյալ մշակույթում գոյություն ունեցող օրինաչափությունները և ոչ թե պարզապես միաձուլվել դրանց, հենց դա էլ դանդաղեցնում է այդ ինովացիաների ընդունմանը:

Հայ-թուրքական փոխհարաբերությունների շրջանակում կարևոր է նշել նաև Ցեղասպանությունը, որն այսօր հայերի համար էթնոմիավորող գաղափար է հանդիսանում (ՙյուրայիննր՚ են) և անմիջապես առընչվում է թուրքական էթնոսի հետ, ինչի արդյունքում թուրքերը ընկալվում են  որպես ՙօտարներ՚` ՙթշնամիներ՚:

Հաշվի առնելով հայ էթնոսի մշակութային յուրահատկությունները, տարբեր էթնիկ խմբերի հետ շփումն ունենալու պատմական փորձը և ՙմենքի՚ գիտակցումն ու դիֆերենցացիայի հստակ սահամնները, ապա հայ-թուրքական փոխհարաբերություններում ՙօտարի՚ գիտակցումը և հակադրումը հստակ է դրված:

Վրացիների հետ լինելով դարավոր բարեկամներ և ունենալով կրոնական ու մշակությաին ընդհանրություններ հստակ գիակցվում է ՙմենք՚-ը և ՙնրանք՚-ը, ապա թուրքերի հետ փոխհարաբերությունների արդյունքում, որտեղ գոյություն ունի տարբեր կրոն, մշակույթ, քաղաքակրություն ՙմենք՚-ը և ՙնրանք՚-ը ավելի հստակ տարանջատված կլինի:

ՕԳՏԱՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

1.         Նալչաջյան Կ. ՙԷթնիկական ինքնագիտակություն՚, Երևան 2003

2.         Волкогонова О., Татаренко И., Этническая идентификация и искушение национализмом

3.         Стефаненко Т. Г., Социально-психологические аспекты изучения этнической идентичности, 1999

4.         Блумер Г. Общество как символическая интеракция // Современная зарубежная социальная психология. М.: Издательство Московского университета, 1984

5.         Park R., Burgess E. Introduction to the science of sociology. Chicago, 1924.

Քերականական սխալների համար հայցում եմ ձեր ներողամտությունը:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: