Միջոցառումներն ու հայկական հեռուստամեդիան


Միջազգային փորձով ընդունված է, որ վարկանշային միջոցառումների` հատկապես սպորտային (ֆուտբոլ, բռնցքամարտ և այլն), համար հեռուսատընկերությունները և հաղորդաշարերը իրաի “գլուխ են ջարդում”, ցուցադրելու թույլտվություն ձեռքբերելու համար: Նմանատիպ միջոցառումներ ցուցադրելու իրավունքի համար վճարում մեծ գումարներ: Այստեղ բացառություն չեն հայկական հեռուստաընկերությունները: Սակայն չգիտես ինչու միայն արտասահմանում անցկացվող միջոցառումների համար է այդ “գլուխջարդուկը”: Հայաստանում ինչքան էլ վարկանիշային և աննախադեպ միջոցառում կազմակերպվի, այնուամենայնիվ կազմակերպիչներն իրենք են պարտավոր դիմելու տեղական հեռուստաընկերություններին եթերային ժամանակ ստանալու և կազմակերպվող միջոցառումը ցուցադրվելու համար` թեկուզ հովանավորական հիմունքներով: Այստեղ կա մի հետաքրքիր ֆենոմեն. հենց դիմում ես հեռուստաընկերություններին` սկսում են իրենց “թանկացնել”. “մենք ժամանակ չունենք”, “օպերատորներ չկան” և այլն: Չեն մտածում, որ հենց այդ նույն ալիքները իրենք են վճարում արտասահմանցիներին, որ ցուցադրելու նյութ գնեն, իսկ այս պարագայում անվճար հրամցնելու դեպքում նույնիսկ հրաժարվում են:

Թանկացնելուց բացի սկսում են գին “կրակել”. “մենք կցուցադրենք, բայց այդ աշխատանքը փող արժի”:

Հետաքրքիր է, թե երբ են զարգանալու և ավելի ռեալ մտածող դառնալու մեր որոշ հեռուստաընկերությունների և հաղորդաշարերի ներկայացուցիչները: Կամ երբ ենք հրաժարվելու այն կարծրատիպից, որ ուրիշի բանը միշտ քախցր է:

P.S. Խոսքս որոշ հեռուստաընկերություններին և հաղորդաշարերին է վերաբերվում:

http://armsociology.com

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: