Հարցազրույց սոցիոլոգ Հ. Մաթևոսյանի հետ.


Hakob Matevosyan

Բարև Հակոբ: Ես գիտեմ որ դու սովորել ես ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում, ինչպես նաև այժմ այդ ֆակուլտետի մագիստրատուրայում ես շարունակում ուսումդ:

Տեղյակ եմ, որ ունես մեծ գիտական և հասարակական ակտիվություն, ինչպես նաև ընդգրկված ես մի շարք հասարակական և երիտասարդական կառույցներում:

Խնդրում եմ պատմի, թե ինչու ընդունվեցիր հենց սոցիոլոգիայի ֆակուլտետը?:

Երբ ընդունելության քննությունների համար պարապում էի, շատ ֆակուլտետներ ընդունվելու հնարավորություն ունեի, սակայն երբ եկավ որոշում կայացնելու պահը, խորհրդակցում էի տարբեր մասնագետների և մարդկանց հետ: Արդյունքում հասկացա, որ ես նորություն եմ ուզում, և իմ մաթեմատիկայի ուսուցչուհին ինձ խորհուրդ տվեց ընդունվել սոցիոլոգիա, քանի որ սոցիոլոգները հնարավորություն ունեն այլ կերպ նայել ամեն ինչին, և այդ գիտությունը նոր ձևավորվող է Հայաստանում: Դա ինձ շատ դուր եկավ. հենց այն որ նոր է և ընդհանրապես հասարակական առումով նոր գիտություն է:

Իսկ չորս ուսումնական տարիները արդարացրին քո ակնկալիքները?

Բնականաբար սկզբից այլ կերպ էի պատկերացնում, թե ինչ է այդ մասնագիտությունը, քանի որ հստակ պատկերացում չունեի, թե ինչ է իրենից ամբողջականորեն ներկայացնում սոցիոլոգիան և ինչ հնարավորություններ ունի այդ գիտությունը: Ընդհանուր առմամբ ես բավարարված եմ, քնաի որ այս գիտությունը նորություններ է պարունակում իր մեջ և հարցերին այլ կերպ մոտենալու հնարավորություն է տալիս:

Այժմ երբ արդեն դու մասնագետ ես և պատկերացնում ես թե ով է սոցիոլոգը և ինչ հնարավորություններ ունի այդ գիտությունը, ապա որտեղ կարելի է այն օգտագործել և ինչպես?

Մասնագիտական գիտելիքը, որ ստանում ես, կարելի է կիրառել բոլոր ոլորտներում` սկսած ամենանեղ ոլորտից` ընտանեկան և ընկերական հարաբերություններից, մինչև պետական և կառավարական հարցերում: Այն ամենը, ինչը թույլ է տալիս հասկանալ,  և որ ամենակարևորն է ուրիշ ճանապարհով կառուցել և մեկանաբանել դա:

Նշեցիր, որ բոլոր ոլորտներում կարելի է կիրառել սոցիոլոգիան, ինչ կարծիքի ես Հայաստանում սոցիոլոգիան ինչ տեղ ունի հասարակական և քաղաքական ոլորտներում:

Սոցիոլոգիան Հայաստանում շատ նեղ մասով է “օգտագործվում”: Նկատի ունեմ այն, որ մաքուր սոցիոլոգիական գիտելիքը, որն իմիջիայլոց մենք պատրաստ ենք տալու, դեռևս մնում է չօգտագործված: Դեռևս պրակտիկ և հետազոտական մասն է զարգանում Հայաստանում, ինչը թույլ է տալիս ավելի հիմնավորված և արդյունավետ որոշումներ կայացնել ինչպես հասարակական և քաղաքական ոլորտներում:

Ինչքանով են պահանջված սոցիոլոգները Հայաստանում:?

Իրականում կա շատ մեծ պահանջարկ, միջուցե  չգիտակցված մակարդակում, սակայն պետք է հասկանալ, որ սոցիոլոգը կարող է տալ շատ ու շատ հարցերի պատասխաններ և գտնել տարբեր խնդիրների լուծումներ և այդ ամենը իրականացնել տարբեր մակարդակներում և ամենատարբեր իրավիճակներում: Այժմ սոցիոլոգների պահանջարկը մեծացել է, ելնելով նրանից, որ իմ կոլեգաներից շատերն  իրենց մասնագիտությամբ աշխատում են տարբեր ընկերություններում:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: