Eduard L. Levanyan

Կազմակերպությունների ներքին PR.

Advertisements

Մարդ երբ իրեն լավ է պահում ասում են` ապրես, իսկ երբ վատ է պահում`…

Մարդու վարքը կարգավորելու համար կիրառում են սանկցիաներ, դրանք լինում են պատիժների և խրախուսանքի տեսքով:

Սանկցիաներ կիրառվում են բորոլր տիպի հարաբերություններում, սկսած ընկերների փոխհարաբերություններից, մինչև միջպետական դիվանագիտական հարաբերություններ:

Սանկցիաների կիրառումն անխուսափելի է նաև կազմակերպություններում. այս հարցը կամ մեթոդը կարելի է տեղավորել կազմակերպության ներքին PR հասկացութան մեջ: Եթե ուզում եք, որ Ձեր կազմակերպությունը զարգանա և բարգավաճի, ապա նպատակահարմար է կիրառել սանկցիաներ: Սակայն այդ սանկցիաների հիմնական մաս չպետք է կազմեն պատիժները, այլ խրախուսանքները, քանի որ երբ մարդկանց գովաբանում են, կամ գնահատում նրանց ձեռքբերումները, ապա նրանք ավելի են շահագրգռվում և ոգևորվում, որովհետև գնահատվում են նրանց մասնագիտական հմտությունները, ուստի երբեք պետք չէ պահը բաց թողնել գործընկերներին կամ ենթականերին գովաբանելու կամ խրախուսելու համար, իսկ թե ինչ տեսակի խրախուսանք կարող է այն լինի, դա վերադասի որոշումն է, որը կախված է մասնագետի կատարած աշխատանքից: Այսօր աշխարհի զարգացումը դրական սանկցիաների արդյունք է:

Սակայն երբեմն պատժիչ սանկցիաներ կիրառելն անխուսափելի է:

Շահն է կյանքի շարժիչ ուժը…բավարարեք մարդկանց շահերը:

Շահ-ը կիրառվում է լայն իմաստով:

Advertisements