Eduard L. Levanyan

Գովազդը և հայտնի մարդիկ

Advertisements

Գովազդի հիմնական նպատակն ակնհայտ է` ստիպել սպառողներին գնումներ կատարել: Վերլուծությունները ցույց են տալիս, որ մարդկանց մոտ պետք է ցանկություն վարակել, որ նրանք կատարեն գնումներ, այսինքն ակտուալացնել հին ապրանքը կամ ձևավորել նոր պահանջմունք:

Հայտնի մարդկանց ներկայացնելը հեռուստագովազդներում գովազդային ստրատեգիաներից մեկն է, երբ հայտնի մարդիկ “վկայում” են, որ տվյալ ապրանքանիշը լավն է:

Այս տեխնիկան մեծ արդյունավետություն կունենա, երբ հայտնի անհատը գովազդում է “իր ոլորտի” ապրանքանիշ, և/կամ ունի չնչին կապ տվյալ գովազդվող ապրանքի հետ: Այդ պարագայում գովազդն ավելի լավ է հիշվում և տպավորվում է:

Հակառակ դեպքում, ինչպես նախազգուշացնում է գովազդի վարպետ Դ. Օգիլվին “Զգույշ եղեք “օգտագործել” հայտնի մարդկանց գովազդներում, որոնք վկայում են Ձեր ապրանքի օգտին, քանի որ հանրաճանաչներին կհիշեն, իսկ ապրանքը կմոռանան”:

Advertisements