Eduard L. Levanyan

Գնում ենք գիրք կարդալու

Advertisements

Հայկական ֆլեշմոբ դիվիզիան հրավիրում է բոլորին մասնակցելու իր հերթական ֆլեշմոբ ակցիային:
Թամանյանի արձանի շրջակայքում հունիսի 11-ին՝ ժամը 19:30-ին, մասնակիցները պետք է լուռումունջ, առանց միմյանց հետ խոսելու բացեն իրենց հետ բերած գրքերն ու սկսեն կարդալ:
Ուղիղ 15 րոպե Կասկադի այգում ամենատարբեր դիրքերով և ամենատարբեր տեղերում նստած կամ կանգնած կարդալուց հետո նորից լուռումունջ, առանց միմյանց հետ խոսելու ցրվում են ամենատարբեր ուղղություններով:
Միջոցառման նպատակն է ցույց տալ, որ հայերն աշխարհում ամենագրքասեր ու ընթերցող ազգն են։
Մասնակիցների միջև մշտական կապն առավել արդյունավետ պահելու նպատակով armenian.flashmob.division@gmail.com պաշտոնական էլ. փոստին պետք է ուղարկել փոքրիկ նամակ` նշելով անուն-ազգանունը և տարիքը:

Ֆլեշմոբը նախօրոք պլանավորված միջոցառում է, որի ընթացքում մարդկանց մի մեծ խումբ անսպասելի հայտնվում է որևէ հասարակական վայրում, մի քանի րոպեի ընթացքում կատարում նախօրոք պայմանավորված աբսուրդ գործողություններ, ապա արագ ցրվում, կարծես ոչինչ էլ չի պատահել:
Ի դեպ, կան հստակ կանոններ, որոնք չի կարելի խախտել ֆլեշմոբ կազմակերպելիս: Օրինակ` ոչ մի մասնակից չի վարձատրվում, գործողությունը պետք է լինի հանկարծակի, մինչև ակցիան մասնակիցները չեն հավաքվում գործողությունների վայրում, բոլորը պետք է հստակ կատարեն իրենց գործողությունները և ճիշտ ժամանակին, պետք է այնպիսի տպավորություն լինի, որ իրենք` մասնակիցները, նույնպիսի պատահական անցորդներ են, ինչպես բոլորը, սցենարը պետք է ունենա աբսուրդային բովանդակություն և այլն:

link:  http://armyouthcenter.am/index.php?option=com_content&view=article&id=4480%3Alets-go-to-read-a-book&catid=217%3Anews&Itemid=181&lang=hy

Advertisements