Ու գիրք կարդացինք…


Տեղադրվել է 11-06-2010
Այսօր երեկոյան Կասկադը մեծ ընթերցասրահի էր վերածվել:

Եթե դուք այսօր պատահաբար անցնում էիք Կասկադի մոտակայքով ու տեսել եք, որ շատ, չէ, շատ-շատ, կարճ ասած` ավելի քան 300 մարդ նստած գիրք էին կարդում, մի շտապեք հետեւություններ անել: Միեւնույն է` ինչ էլ մտածեք բուն պատճառը չեք գտնի:

Մի նոր ու հետաքրքիր բառ է վերջերս մեր իրականության մեջ պտտվում` «flashmob», հայերեն ասած «կայծնամբոխ»: Սա՞ էլ բացեմ: Սա նշանակում է, որ որեւէ վայրում միաժամանակ, բայց անսպասելի հավաքվում են շատ մարդիկ, անում միեւնույն գործողությունն ու նույնքան անսպասելի էլ ցրվում:

Ակցիան կազմակերպել էր «flashmob դիվիզիան»: Հինգ երիտասարդներ մի օր թեյարանում շատ պատահական որոշում են ստեղծել այս խումբն ու «flashmob» երեւույթը հնարավորինս տարածել հայկական իրականության մեջ:

Այսօրվա ֆլեշմոբը, ինչպես մեզ պատմեցին ու ներկայացրին ակցիայի կազմակերպիչները, մի հիմնական նպատակ ուներ. ապացուցել, որ դարեր շարունակ կրթությունն առաջնային համարող ազգը, որքան էլ ասեն, թե ներկայումս այլեւս գրքով հետաքրքրված չէ, շարունակում է կարդալ ու ընթերցանությունն այսօրվա հայ երիտասարդի նախընտրելի զբաղմունքներից մեկն է:

Ի դեպ` Կասկադում ոչ միայն երիտասարնդեր էին հավաքված, այլեւ տարիքով մարդիկ: Ինչպես պարզեցի, մի մասը նախապես տեղեկացված լինելով էր եկել մեծ ու բացօթյա «ընթերցասրահ», մի մասն էլ, պարզապես տեսնելով բոլոր հավաքվածներին, հենց տեղում որոշել էր միանալ «ընթերցասեր հասարակությանը»:

Միակ դժվարությունը, որ տղաներն ունեցել էին ակցիան կազմակերպելիս, մարդկանց միաժամանակ նույն տեղում հավաքելն է եղել: Թեեւ ինչպես նրանք վերջում ասացին, իրենց հաջողվեց այս «flashmob»-ով միանգամից երկու կարծրատիպ կոտրել. առաջինը, որ մեր հասակակիցները կարդալ չեն սիրում, եւ երկրորդը, թե դժվար է մի տեղում միեւնույն գործի համար այդքան հայ հավաքել: Տղաներն ապացուցեին` անհնարին ոչինչ չկա:

Միշտ նոր գաղափարներով, միշտ առաջինը` Արմեն Սուքիասյանը, Էդուարդ Լեւանյանը, Հակոբ Մաթեւոսյանը, Հայկ Մելքոնյանն ու Վաղինակ Ղազարյանը` «flashmob դիվիզիան», խոստանում է նորանոր, անսպասելի ու շատ հետաքրքիր «կայծնամբոխներ» եւ ակտիվ ամառային ժամանց:

http://youth.am/index.php?lang=1&id=4488&t=4

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: