Պայքար, պայքար ինչի դեմ?


Արդեն երկար ժամանակ է տեսնում եմ, թե ինչպես է պայքար մղվում էրոտիկ կայքերի դեմ, ու ամեն քայլափոխին կարելի է պաստառներ տեսնել, որ քաջալերում են չմտնել նման կայքեր: Բացի այդ պաստառներից շատերն են բողոքում, որ ինտերնետը վատ ազդեցություն է թողնում, երեխաները վատ բաներ են սովորում և այլն:

Պայքար է տարվում և բողոքում են մի այնպիսի երևույթի դեմ, որն իրականության մեջ ամենահզորն է` գլոբալիզացիայի կամ, մեղմ ասած, ինտերնետի: Իսկ այդ պայքարին հակառակ ինտերնետը օր օրի զարգանում է և ներխուժում է մեր առօրյա կյանք. ամեն տեղ և ամեն վայրում մենք ինտերնետի “զոհն” ենք դառնում, տրանսպորտում հեռախոսով մտնում ենք սոցիլական ցանցեր, աշխատավայրում նորություններ ենք կարդում, էլեկտրոնային նամակագրությամբ ենք զբաղվում, երեկոյան տանը նստած համակարգչի առջև հեռավոր բարեկամների հետ ենք խոսում և տեսնում նրանց, կամ կարդում ենք, թե մարդիկ ինչեր են գրում իրենց բլոգներում:

Ինչու ենք մենք դառնում ինտերնետի գերին???

Ապրելով գլոբալացվող աշխարում, երբ ամեն ինչ այնքան արագ է ընթանում, որ նույնիսկ աչքդ թարթել չես հասցնում` ստիպված ենք ընթանալ ժամանակին զուգահեռ. ձևավորել մեր առօրյան ըստ ընդունված պահանջների, շարժվել կյանքի տեմպին համահունչ:

Նոր տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ զարգանում և փոխվում են մարդու պահանջմունքները`

– կոմունիակացիայի ապահովում` մտնում ենք սոցիալական ցանցեր,

– լինել առաջինը` մտնում ենք նորությունների կայքեր, որտեղ կարելի է տեսնել, լսել և կարդալ այն ինչ հիմա կատարվում է,

– նորխուժել մարդու ներաշխարհ կամ առօրյա կյանք, ծանոթանալ ուրիշի կարծիքին` հարստացնել սեփական աշխարհահայացքը,

– նոր բացահայտումներ անել:

Ինտերնետում մարդը ստանում է բացարձակ ազատություն, ազատվում է իր քաղաքացիական կամ մշակութային պարտականություններից: Նա ազատ է (ևս մեկ պահանջմունք` ազատություն), նա կարող է անել ամեն ինչ, կարող է շրջագայել տարածության մեջ, շփվել և ծանոթանալ, ազատ կարող է կարծիք արտահայտել և պատասխանատվության ենթարկվելուց խուսափել: Այսպիսով աշխարհը նմանվում է փոքրիկ գյուղական համայնքի, ուր բոլորը իրար մոտ են և իրար ճանաչում են, կարող են շփման մեջ մտնել, ցանկացած պահի արձագանքել միմյանց: Արդյո՞ք հնարավոր է պայքարել մեր առօրեականության դեմ, հնարավո՞ր է վերացնել այն, երբ արդեն ապրում ենք դրանով և դրա նկատմամբ ունենք խիստ պահանջմունքներ…

Leave a comment