«Կաղանդ պապի հեքիաթը» ստեղծագործական մրցույթ


Կաղանդ պապի կերպարին կենդանություն տալու համար հայտարարվել է «Կաղանդ պապի հեքիաթը» ստեղծագործական մրցույթ:
Կաղանդ պապը Ամանորի ծիսական խորհուրդը մարմնավորող կերպար է: «Կաղանդ պապի հեքիաթը» մրցույթը 2009 թվականին Կաղանդ պապի վերհանված կերպարի զարգացման համար նախապատրաստական փուլն է և այն կազմում է «Ձմեռային փառատոն Հայաստան 2010 »-ի բաղկացուցիչ մասը: Անցած տարի` ազգագրական աղբյուրների հիման վրա, նկարների մրցույթով ստեղծվել է Կաղանդ պապի արտաքինը:
Մրցույթին ներկայացվող ստեղծագործություները` հեքիաթները, պետք է լինեն տպագիր 2-6 էջի սահմաններում: Հեքիաթում պետք է ներառել հետևյալ բոլոր հերոսներին` Կաղանդ պապ, խլվլիկներ Երա և Անի, Հազարան, Փուշ, Իմաստուն, Անտես, Եղեգ, Արեգ, Ասպետ, Ճտպտիկ, Փառփառ, Չարմազան, այս բոլոր հերոսներին պետք է ներկայացնել իրենց արալեզների հետ:

«Կաղանդ պապի հեքիաթը» մրցույթը կամփոփվի ժյուրիի կողմից: Մրցույթի աշխատանքները կքննարկվեն հետևյալ դասակարգումներով` մինչև 15 տարեկան երեխաների և պատանիների աշխատանքներ, սիրողական ստեղծագործողներ և մասնագետ սցենարիսներ կամ գրողներ: Մրցույթի հաղթողների համար յուրաքանչյուր դասակարգման համար սահմանված է 1 մրցանակ, իսկ լավագույն աշխատանքները կհրապարակվեն «Լօլօ» մանկական ամսագրում:
Հետագայում լավագույն աշխատանքները կամբողջացվեն մեկ ընդհանուր հեքիաթի մեջ, որն էլ կշրջանառվի, իսկ ժամանակի ընթացքում հեքիաթը կնկարազարդվի և կթատերականացվի:

Մրցույթի վերջնաժամկետն է ս/թ օգոստոսի 10-ը:

Հեքիաթի վերոնշյալ հերոսների իմաստներին ծանոթանալու համար մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են այցելելhttp://www.winterfestarmenia.com/hy/kaghand ինտերնետային կայքէջ:
Կամ գրել info@kanachastan.am
010 547 211

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: