Eduard L. Levanyan

Օրվա դիտարկում

Advertisements

Մեղքս ինչ թաքցնեմ, այսօր առաջին անգամ էր, որ այցելեցի Կոմիտասի անվան պանթեոն: Չնայած նպատակն այլ էր, Երիտասարդ առաջնորդների դպրոցը կազմակերպել էր հրաձգություն, իսկ հրաձգարանը գտնվում էր այգու տարածքում, առիթը բաց չթողի և որոշեցի քայլել այգում:

Ասեմ որ ահավոր հիասթափված եմ: Միթե կարելի է այդպիսի անուշադրության մատնել նման այգին, որն իրենից մշակութային մեծ արժեք է ներկայացնում հայ ազգի համար:

Աղբը մի կողմից, դատարկությունն ու բարձիթողի վիաճակը մյուս կողմից: Հետո էլ մայրաքաղաքում կանաչ տարածքների պահպանման “քայլեր” են ձեռնարկվում: Կարծում եմ բարդ չի նման այգին վերականգնել և գեղեցիկ տեսքի բերել: Մի խոսքով ԱՀԱՎՈՐ հիասթափված եմ համապատասխան մարմիններից:

Ահա մի նկար այգուց`

Advertisements