Արագածյան արկածներ


Փոքրուց սիրել եմ լեռներ բարձրանալ, վերջին անգամ Հատիս լեռն էի բարձրացել 5 տարի առաջ, երբ նախապատրաստական ֆակուլտետի ուսանող էի ու նոր էի եկել Երևան:

Միշտ մտածում էի, որ կյանքում կա երեք գագաթ, որ պետք է նվաճեմ, դրանք են Արարատ, Արագած և Աբուլ:

Շատ ուրախացա, երբ տեսա, որ Extreme Club-ը կազմակերպում է արշավ Արագածի Հյուսիսային գագաթ: Երկու ժամ ծանրութեթև անելուց հետո որոշեցի, որ անպայման միանալու եմ այդ արշավախմբին 🙂

Երբ ընկերնես իմացան, նրանցից նույնպես խիզախներ եղան, որ ցանկացան միանալ:

Մինչև գնալներս ես ու Արմենը փորձում էինք ֆորմի մեջ մտնել. քայլում էինք ու յանիմ ծխելներս էինք քչացրել: 3-րդ մասիվից մինչև 14-ի կռուգ գիշերվա 2-ին քայլել ենք:

Մինչև գնալներս արդեն բարձրացախներին հարցուփորձ էինք անում, թե ոնցա, ինչ տանենք, եղանակը, ուտելիք, հագուստ  և այլ հարցեր, մինչև որ վերջնական ինստրուկտաժ չանցանք կազմակերպիչների կողմից:

Եվ ահա եկավ այն օրը, որ պետք է առավոտյան 6-ին շարժվենք, մեզ նախապես ասվել էր, որ նախորդ օրը ժամը 22:00-ից քնենք:

Ես այդ օրը մնացել էի Արմենենց տանը: Ու թարսի պես հավեսներս տվեց, ու մենք սկսեցինք բլոտ խաղալ. երբ նկատեցինք, որ ժամը արդեն գիշերվա 3-ն է որոշեցինք պարկել քնելու. բայց… այստեղից սկսվեց էքստրիմը, երբ շենքի բակի շունը սկսեց հաչել մոտավորապես այսպես` բաո-բաո, բաո-բաո: Դրանից հետո ներքևի հարկի տաքսի ծառայության դիսպետչերը` Ձյունիկ 24-ին խշշ-խշշ, խշշ: Եվ այդպես մենք մինչև ժամը 5-ը արդուն էինք: Հետո հագնվեցինք ու շարժվեցինք պայմանավորված վայր:

Արդեն ճանապարհին ենք…

Հասանք… Ճանապարհին հասցրի կորցնել գլխարկս:

Արդեն հակաարևային քսուկները քսեցինք մեև թևերին ու դեմքերին /չնայած դրա իմաստը չհասկացա, մեկա վառվել էինք/:

Հասանք Հարավային գագաթ…բարձրացանք մի լավ հաց կերանք, մի փոքր էլ քնեցինք:

Հետո շարունակեցինք շարժվել դեպի Հյուսիսային գագաթ: Ճանապարհին էլ հասցրինք ձյան վրայով սղալ`

Իսկ ԱՅՍՏԵՂ կարող եք տեսնել վիդեոն:

Իրար էինք օգնում, որ կորուստներ չունենաինք:

Ավելի մանրամասն հեռախոսովս նկարած ֆիլմը կքցեմ համացանց, երբ ժամանակ ունեցա 😉

Հյուսիասյին գագաթի մոտ բաժանվեցինք 2 խմբի կեսը բարձրացան, մի քանսն էլ մնացին ներքևում:

Ով ներքևում էր հաստատ չփոշմանեց, քանի որ մի այլ տիպի ջրիկացել էինք ու ղժժում էինք: Ահա օրինակներից մեկը` սեղմեք ԱՅՍՏԵՂ:

Հետո երբ արդեն միացավ Հյուսիսային գագաթ բարձրացած թիմը, սկսեցինք հետ վերադառնալ:

22 հոգի քայլում էր մեկ գծով, քայլում էինք քարերի և ավազների միջով, անցնում էին տափաստաններ, բոլորս ուրախացած էինք, որ հասնելու ենք տուն: Բայց մեկ հանկարց մութն ընկավ: Մի քանի լուսարձակ ունեինք ու հեռախոսներ…

քայլում էինք, մեկ էլ ճաապարհին ինչ-որ շարժվող բան տեսանք, որի վար երբ լույս պահեցինք արդեն անհետացել էր :(((( Հասանք ինչ-որ մի ժայռի տակ, կապ էինք տալիս մեզ սպասող թիմին, կապ կար, բայց չէինք կողմնորոշվում թե որտեղ ենք: Այսպես մի փոքր գորգոռացինք, կրակ վառեցինք, կենդանիներին վախեցրինք ու որոշեցինք հանգրվանել, մինչև որ 2 ժամ հետո լույսը կբացվի ու կհասնենք լճի մոտ, որտեղ մեզ սպասում էր մեքենան: Ամենահավորն այն էր որ շատ ցուրտ էր և մենք արտաքին աշխարհի համար համարվում էինք անհայտ կորած, քանի որ հեռախոս չեր “բռնում”: Հետո իմացանք, որ չափից ավելի անհանգստացել են մեզ բոլորիս համար… լավ, վատ բաների մասին մոռանանք:

Բաց երկնքի տակ հանգրվանել էինք և պատկերացնում էինք, որ բորոլրս մի ննջարանում ենք, նույնիսկ կատակում էինք, որ պատուհանը փակեն` միջանցիկ քամի է 😀

Երբ արդեն լույսը բացվեց բարձրացանք բլուրը ու նայում էինք, թե մթով ինչ ճանապարհ ենք իջել ու ասում էինք, որ ցերեկով դա հաստատ չէինք իջնի. պատկերացրեք թե ինչքան էինք տուն հասնել ցանկանում, որ գիշերով անցել ենք այն ճանապարհը, որը ցերեկով անհնար էր թվում: Հետո բարձրացանք ու տեսանք որ լիճը հենց մեր վերևում է և այդպես փրկվեցինք:

Ասեմ որ ամեն ինչ կայֆ էր, հավես և անմոռանալի ժամանակ էր, ու շաաատ շաաատ ընկերներ ձեռքբերի և ցրտից չմեռա :

նկարները` Ա.Ավետիսյան և Գ. Ղարագյոզյան:

Advertisements

2 Responses

  1. ես հաստատում եմ :ՃՃՃՃՃՃՃՃՃ

  2. […] Պատմություն այլ արշավի մասին […]

Leave a Reply to 28. 04. 2011 արկածներ « Eduard L. Levanyan Cancel reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: