28. 04. 2011 արկածներ


Չնայած, որ շատ հոգնած եմ, բայց որորշեցի այսօր գրել տպավորություններս, քանի որ հետո ուշ կարող է լինել:

Ուրեմն իմ ընկերներից Արամը, որոշել է ընկրական շրջապատը հավաքի ու քաղաքից դուրս գնալ, ու չգիտես ինչուորոշել էր դա անել այսօր` սովորական աշխատանքային օր: D
Իմանալով, որ աշխատանքային օր է հրաժարվեցի, բայց հետո մտածեցի, որ շուտով աշխատավայրում միջոցառում ունենք ու նախապես արժի լիցքաթափվել, ապա տնօրենիս խնդրեցի, որ թույլ տա այսօր բացակայեմ աշխատավայրից, ու ես ստացա իմ թույլտվությունը:

Ուրեմն ինչ, առավոտյան 8:30 պետք է շարժվեինք Թամանյանի արձանի մոտից, բայց բնականաբար շարժվեցիքն 9:13: Առաջին կայանատեղին Խոր Վիրապն էր, ծիծաղալի է, բայց դա ՀՀ-ում եզակի տեղերից է, որ ես չէի եղել:

Շատ տպավորիչ էր, հատկապես, երբ հայտնվեցինք փոսի մեջ, որտեղ դարեր առաջ հայտնի մարդ են “բանդարկել”:
Կային նաև Իտալիայից ժամանած տուրիստներ ու որպեսզի նրանք տսնեն ՀՀ-ում երիտասարդության շրջանակում զարգացած երևույթներից մեկը` ֆլեշմոբը, մենք նրանց համար տեղում ֆլեշմոբ կազմակերպեցինք: Կարծում եմ նրանք տպավրված էին, երբ երիտասարդների խումբ նայում է պարզ երկնքին ու ձեռները բարձրացրած գոռում` “ահա, իջի, իջի, աջ, աջ աջ, ձախ, արի, արի, լավա, լավա, հոպ” 😀

Կոսօրին արդեն շարժվեցինք մի այլ վայր, ուր էլի չէի եղել` Խոսրովի անտառ:
Մեզ դիմավորեցինք այսպես` 

Անցակետում նախապես ինստրուկտաժ ստացանք, թե ոնց ենք մեզ պահելու և ինչ ենք անելու, խոսք գնաց նաև ոչ օրգանական սննդի և այլ նյութերի (չնեխվող աղբ) չնետելու մասին: Բայց ցավալի էր, որ հենց հասանք տեղ շատերը խոզի նման եկել կերել ու թափթփած թողել էին իրենց մնացորդ շշերն ու պլաստիկ ցելոֆանները, միգուցե դրանցից բացի թողած են եղել նաև սնունդ, բայց դա կարծում եմ չէր մնա, քանի որ …

Սպասում էին, որ մոտակայքում արջ կտեսնենք, բայց այդպես էլ ոչ մի կենդանի չտեսանք:

Սենց էլի սնվեցինք, հետո գնդակ խաղացին ու էլի այլ ակտիվ խաղեր, ծիաղացինք ու մի լավ ղժժացինք:

Ցավալին այն էր, որ այդ տարածքում չկարողացանք տեսնել աղբարկղեր, որ կարողանաինք աղբը նետել, ստիված հասցրել ենք Երևան: ԻՆչպես նաև դաժանն այն էր, որ 21-րդ դարում ՀՀ-ում ունենալով երեք բջջային օպերատոր այդ տարածքում ոչ մի ձև ցանց չկար: Ու պատկերացրեք, եթե դժբախտ դեպք լինի, կամ ասնեք մեկը կորել է, ինչպես է կապվելու աշխարհի հետ: Ու մենք էլ այդ մի քանի ժամերի ընթացքում մեզ մեկուսացված էինք զգում:

Անվտանգության առումով պահպանվում էր, քանի որ երկու անգամ եկավ ֆռֆռացին:

Արդեն հետդարձի ճանապարհին վարորդը մեզ տարավ մի չքնաղ ու գեղատեսիլ վայր` Գևորգ Մարզպետունու ամրոց, որտեղ էլի առաջին անգամ եղա: Նկարագրելու բառեր չկան, այդ պահին ինձ մի պահ զգացի այդ դարաշրջանում, հիանալի էր և շատ տպավորիչ:


Այսքանից հետո վերադարձանք Երևան: Ճանապարհին շատ հետաքրքիր և հաճելի պայամանավորվածություն ձեռքբերնք տղաներից մի քանիսի հետ: Այդ գաղափարի մասին մեզնից մի քանիսը մտածում էր ու հիմա արդեն սկսում ենք իրականացնել, հնարավոր է, որ հուԼիսին արդեն խոսեն մեր մասին, դա հիմնականում ուղղված է լինելու պարզելու հայերի հյուրընկալության աստիճանը, մեր գոյատևության հնարավորությունները և էկոլոգիապես մաքուր և առողջ ապրելակերպի հնարավորության ապացուցում:

Պատմություն այլ արշավի մասին

Advertisements

2 Responses

  1. Wow. Ուրեմն դու առաջին անգամ ես մեր մոտ ըլնում? 🙂 Խոր Վիրապի փոսը հիմա էն չի, ինչ եղել ա իրա ժամանակին, որտեւ հիմա խորը չի: Հիմիկվա գետինը էն ժամանակ պատալոկ էր, փոսը լցրել են: Խոսրովի անտառի մասին ասեմ, որ ընտեղ ես շատ-շատ եմ եղել, բայց ես էլ մինչեւ հիմա կենդանի չեմ տեսել: Հետքրեը շատ են եղել, բայց իրանք չկան: Աղբն էլ ընդեղ ով ոնց հասնում ա: Տարածքը շատ կեղտոտ ա, որտեւ ոչ բոլորն են ձեր նման իրանց հետ տանում իրենց աղբը: Լավ ա, որ դուք ապրիլին եք գնացել, բա որ ամառն ըլնեիք ինչ կասեիք, իսկական խոզանոց ա էտ ժամանակ: Ինչ վերաբերում ա կապին: Ըտեղ ոչ մի կապ չկա, նունիսկ ֆիքսված (ինչքան գիտեմ): Դրա համար ամեն անգամ գնալուց զգուշացնում ենք, որ հեռու չգնան մարդիկ 🙂 Հա, Գեւորգ Մարզպետունու բերդում ես էլ մինչեւ հիմա չեմ եղել 😀

Leave a Reply to Վահագն Քեշիշյան Cancel reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: