Eduard L. Levanyan

Միջոցառումներ կազմակերպող թիմի անդամների պաշտոններն ու պարտականությունները

Advertisements

Ցանկացած միջոցառում կամակերպելու համար հարկավոր է կազմակերպական թիմ, որտեղ յուրաքանչյուրն ունի իր պարտականություններն ու հանձնարարությունները։ Թիմը կարող է լինել «նստակյաց» և/կամ «հավաքական»։ Եթե կազմակերպությունը կամ կազմակերպիչների խումբն ունեն մարդկանց բավարար քանակ, որը կարող է իրականացնել այս կամ այն միջոցառումը, և լրացուցիչ մարդկային ուժ հարկավոր չէ, ապա այն կոչվում է այդպես։ Մեծ միջոցառումների դեպքում կազմակերպական թիմը հիմնականում լինում է հավաքական, որի դեպքում համապատասխան հմտություններ ունեցող մասնագետներ են միանում  նպատակին հասնելու համար (միջոցառումը կազմակերպել)։ Կազմակերպական թիմում յուրաքանչյուր մասնակից ունենում է առնվազն մեկ պաշտոն, հիմնական պաշտոնների ցանկը տրված է ստորև, սակայն կարող է այնպես լինել, որ մեկ հոգին կատարի մի քանի պարտականություն, դա հիմնականում կախված է տվյալ անձի պրոֆեսիոնալությունից և միջոցառման բարդությունից։

Կից ներկայացվում է միջոցառումների կազմակերպող թիմում պաշտոնների ցանկը

Event Planner – Միջոցառման պլանավորող
որը զբաղվում է միջոցառման ամբողջական պլանավորմամբ, բաշխում է թիմի անդամների դերերը և պարտականությունները, իրականացնում է միջոցառման քարտեզավորումը։ Պլանավորողը հանդիսանում է միջոցառման վերջնական որոշում կայացնողը։

Event Manager – Միջոցառման ղեկավար
իրականացնում է միջոցառման կազմակերպումը, հետևում է ժամկետներն, հանդիսանում է պլանավորած միջոցառման իրականացման պատասխանատուն։

Event Coordinator – Միջոցառման համակարգող
ավելի շուտ միջոցառման ղեկավարի օգնականն է, որի վրա է ընկնում կազմակերպական պատասխանատվության մի մասը։

Logistic Manager – Լոգիստիկայի պատասխանատու
հանդիսանում է միջոցառման կմախքը, այն շատ կարևոր դեր է կատարում միջոցառման կազմակերպման գործում։ Հիմնական պարտականությունների ցանկում մտնում են. տրանսպորտի համակարգում, սնունդ, տեխնիկական աջակցություն (ձայնային և այլ սարքավորումներ), անվտանգություն, գնումներ և այլն։

Production Manager – Արտադրության պատասխանատու
հիմնական պարտականությունների ցանկում են հարաբերությունները մատակարարների հետ, մասնավորապես՝ տպագրություն, գովազդային նյութեր, դեկորացիա, լուսանկարահանում և վիդեոնկարահանում, օժանդակ նյութերի պատրաստում և այլն։

Entertainment  Manager – Զվարճությունների (զվարճանքների կամ ժամանցի, կամ բովանդակային մասի) պատասխանատու (բառացի թարգմանություն)
հիմնական պատասխանատվությունն է միջոցառումների բովանդակային մասի ապահովումը և կազմակերպումը՝ համերգային ծրագիր, զվարճությունների մաս և այլն։ 

PR and Mass Media Manager – Հասարակայնության հետ կապերի և ԶԼՄ-ների պատասխանատու
զբաղվում է միջոցառման մասին տեղեկատվության տարածմամբ, մշակում է հասարակության տեղեկացվածության և ներքին տեղեկացվածության ռազմավարությունը և տեղեկատվության տարածման ուղիները, ինչպես նաև ապահովում է կապը ԶԼՄ-ների հետ։
Technical Manager – Տեխնիկական ղեկավար
գրեթե կրում է նույն պատասխանատվությունը, ինչ լոգիստիկայի պատասխանատուն, սակայն այն կարող է առանձին պարտականություն ունենալ, եթե, օրինակ, միջոցառումն ունի համերգային և տեխնիկական բարդ լուծումներ ու պատասխանատվություն պարունակող մաս։
Client and Sponsor Relations Manager – Հաճախորդների և հովանավորների հետ հարաբերության պատասխանատու
ապահովում է կապը հաճախորդի և/կամ հովանավորի հետ։

Accountant – Հաշվապահ
արդեն պարզ է 🙂 նշեմ որ հաշվապահը միջոցառումներ կազմակերպող կազմակերպություններում շատ կարևոր դեր է կատարում։

Designer – ձևավորող
կատարում է միջոցառման ձևավորման աշխատանքները, կարիքի դեպքում իրականացնում է միջոցառման բրենդավորումը.

Սրանք հիմնական առանցքային պաշտոններն ու պարտականություններն են միջոցառումներ կազմակերպելու համար։ Սակայն կրկին նշեմ, որ մեկ մասնագետը կարող է մի քանի պարտականություն կատարել՝ կախված միջոցառման ծավալից և բարդությունից։ 

Նաև՝ Ինչպես կազմակերպել PR միջոցառումներ

Advertisements