Միջոցառումների (EVENT) և իրադարձությունների տարբերությունը


Շատ հաճախ կարելի է միջոցառումն ու իրադարձությունը նույնացնել, սակայն դրանք ունեն տարբերություն։

Առաջին տարբերությունն այն է, որ միջոցառումը ունի հստակ սահմանված նպատակ, խնդիր, կազմակերպիչ, պլան և այլն։ Իսկ իրադարձությունը կարող է չունենալ այդ ամենը, այն ավելի սպոնտան է։ Օրինակ իրադարձություն կարող է լինել երեխայի լույս աշխարհ գալը, իսկ ծննդյան արարողություն կազմակերպելը միջոցառում է։

Event-ը կամ միջոցառումն ունի…

-Նկարագրություն
Հստակ պատկերացում կա, թե ինչ է կազմակերպվում, մենք պատկերացնում ենք միջոցառման ընթացքը, ձևը, բովանդակությունը։
-Նպատակ և խնդիրներ
Ցանկացած միջոցառում ունի իր խնդիրներն ու նպատակը։ Անհնար է կազմակերպել միջոցառում, որտեղ բացակայում է նպատակ կամ խնդիր։ Միջոցառում կազմակերպելիս խնդիրներն ու նպատակը պետք է հստակ սահմանված և մշակված լինեն։
-Մասնակիցներ /շահառուներ/
Ցանկացած միջոցառում ունի իր մասնակիցները կամ շահառուները, միջոցառումները կազմակերպվում են կոնկրետ թիրախի համար։ Միջոցառման պլանավորման փուլում շատ կարևոր է ուսումնասիրել մասնակիցներին։ Հարկավոր է հաշվի առնել հատուկ կարիք ունեցող մասնակիցներին՝ սահմանափակ հնարավորություն ունեցողներ, երեխաներ, բուսակերներ, հղի կանայք և այլն։ 
-Կազմակերպիչներ
Միջոցառումն անհնար է իրականացնել, եթե այն չունի կազմակերպիչ կամ կազմակերպական թիմ: Ցանկացած միջոցառում ունի իր բաղադրությունը, որն իրականացնելու համար հարկավոր է մարդկային գործոն, որտեղ կան պարտականություններ և հանձնարարություններ:
-Տևողություն
Միջոցառումն ունի սկիզբ և ավարտ, որից բխում է տևողությունը։ Այն կարող է տևել մի քանի րոպեից մինչև մի քանի ամիս։
-Գույն, ձև, բովանդակություն, իմաստ (Brand) … 
միջոցառումը պետք է պարունակի էմոցիա, այն պետք է տարբերվող լինի։ Անհրաժեշտության դեպքում ունենա գույն, ձև, տարբերանշան։ Հատկապես փառատոնային միջոցառումները պետք է բրենդավորված լինեն։
Իսկ իրադարձությունները սովորաբար չեն ունենում այն ամենը, ինչը նշվեց։
Տես նաև՝

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: