Կամ ես եմ ծերացել, կամ էլ դա վարչապետը չէր

Այսօր այնպիսի բան եմ տեսել, ինչը չէի հավատում իմ աչքերին:
Կասկադով քայլում էի, ու մեկ էլ տեսնեմ շքեղ ջիիփ մեքենա թափանցիկ պատուհաններով անցնում է, կանգնեզի, որ զիջեմ ճանապարհը (չնայած որ կանոններին համաձայն ես պիտի անցնեի). մեկ էլ ինչ տեսնեմ` վարչապետը տվյալ մեքենայի ղեկին, աչքերիս չհավատացի, ու ուշադրությունս ավելի լարեցի, համոզվեցի, որ ինքն է իր ընտանիքի հետ: Ու միանգամից սկսեցի շուրջս նայել, փնտրում եմ հաղթանդամ տղաների բանակ, որ ապահովում են մեր հանրապետության կարևոր դեմքերից մեկի Continue reading

Advertisements

Ահագին ժամանակ է պասիվ եմ:

Ըհը: Լավա որ վերջապես որոշեցի գրառում /փոսթ/ անել իմ բլոգում:
Դե ինչպես գիտեք հիմա աշխատում եմ Ձմեռային Փառատոն Հայաստան նախագծի վրա, ու դրա համար էլ քիչ ազատ ժամանակ ունեմ:
Ուրեմն փառատոնի շրջանակներում հազիվ կարողացա հանդիպում ունենալ հայտնի ձաղկի խանութներից մեկի PR-շիկի հետ: Դե հանդիպման իմաստն այն էր, որ նրանք մասնակցեին Ձմեռային շքերթին, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկից մինչև Սիրահարների այգի: Դե շքերթին մասնակցելու են տարբեր կերպարներ, մեքենաներ, շարժաբեմեր, ակրոբատներ, պարա-նվագա-երգախմբեր:
Ինչ երկարացնեմ, հանդիպման ժամանակ մեզ դիմավեց ՓիԱռշիկը, իրականում նա այդքան էլ շիկ չէր, ու հենց տեսա մոտս ՎԱԽ ՄՈՐՍ ԱՐև ԱՐԱ ԷՍ ՕՎ ԷՐ ասոցիացիան առաջացավ: Բայց դե, կանգնեցինք ու նայում եմ դեմքին, ասում եմ “ԵԿԵԼ ԵՄ….. մի տեղ նստենք ներկայացնեմ ընդհանուր ծրագիրը”, հնչում է պատասխան,-
“Մենք նստելու տեղ չունենք”: Ըհը ստեղ կարելի է լիքը ղժժալ, բայց դե արդեն էսքանը հերիք է: Հաջորդը մինուսը, 7.5 րոպեանոց հանդիպման ընթացքում ժպիտի նշույլ չտեսա դեմքին: Մտածեցի փող հավաքեմ դեմքին ժպիտ կարել տալու համար լօօօօօօօօօօօօօօօլ: Այդ ժամանակի ընթացքում դեմքին այն արտահայտությունն էր, որ յանիմ ԱՐԱ ԴՈՒ ՕՎ ԵՍ, ԽԻ ԵՍ ԵԿԵԼ???
Ու հիմա իմ համար ինչքան էլ հարազատ ու սիրելի մարդու համար այդ խանութի մատուցաց ծառայության ապրանք պետք լինի երբեք այդտեղից չեմ առնի, քանի որ այդտեղ մտնելուց մոտց ցավագին և դառը հիշողություններ կարդնանան, համ էլ չեմ ուզում հիասթափվել իմ մասնագիտությունից, որի մասին քչերը գաղափար ունեն, просто PR-ը շատերի մոտ գեղեցիկ է հնչում ու մտածում են որ իրենք էլ են դրանցից ունենլում որ մյուսներից հետ չմնան, բայց դե ում են ընդունում աշխատանքի, դա արդեն լուրջ խնդիր է: իմ կարծիքով ՓիԱռ-շիկ ընտրելու համար պետք է գոնե բառարանում կարդալ, որ PR մասնագետը պետք է հաճախորդներ բերի, այլ ոչ թե……. իմ կարգավիճակում դնի:
P.S. Ու մեկ մեկ ժպտա:Դա կարևոր զենք է: 🙂

Ինչու է ընդունված միայն աղջիկների համար???

Վերջերս շատ հաճախ եմ նկատում, թե ինչպես են երկու աղջիկ իրար ձեռք բռնած քայլում: Միշտ փորձել եմ հասկանալ, թե ինչ կարող է դա նշանակել, այսինքն սոցիալական փոխհարաբերություններում դա ինչ նշանակություն կարող է ունենալ, սակայն պատասխան չեմ գտնում:
Եկեք հիմա համեմատենք, թե ինչպես կմեկնաբանվեր, եթե հայ երկու արական սեռի  (արտաքին տեսքից) ներկայացուցիչ իրար ձեռք բռնած քայլեն` հաստատ ռադիկալ մեկնաբանություններ կլինեն, նույնիսկ եթե մի փոքր “քյարթույոտ” դեմքեր ել եղան, պատկերացնում եմ թե ինչ կլինի դրանց վիճակը: Սակայն արի ու տես, որ մենակ “տղաներին” են հալածում /ու լավ են անում/: Հիմա անդրադառնանք էլի աղջիկներին: ինչու նրանց այդ տիպի վարքը անտարբեր է ընդունվում? Միթե “գոմիկ” աղջիկ լինելը էտքան էլ վատ բան չի?

Էհհհհհհ, արդեն սկսում եմ մտահոգվել իմ ապագա սերունդի մասին:
Լավ չի!!!!

Հայերն աշխարհի ամենազատ մարդիկ են

Մի անգամ ընկերներիցս մեկը` Հակոբը, պատմում էր թե ինչ-որ քննարկման ժամանակ ծանոթացել է ֆրանսիացի հասարակագետի հետ, որն ասել է, որ հայերն աշխարհի ամենազատ մարդիկ են և օգտվում են իրենց ազատությունից, որովհետև աղբը նետում են այնտեղ, որտեղ ուզում են, հանրային վայրերում խոսում են այնպես, ինչպես ուզում են, փողոցն անցնում են այնտեղից, որտեղից ուզում են:

Միանշանակ ճիշտ է դիտարկել մեր բարեկամը, սակայն այս ազատությունն այն ազատությունն է, ապակառուցողական է և մեր մասին վատ տպավորություն կազմելու լավագույն միջոցներից մեկն է: Սակայն, չեմ կարող չասել, որ վերջերս նկատում են, թե ինչպես են մարդիկ սկսել օգտագործել փողոցային աղպարկղերը: Նույնիսկ երկու անգամ նկատել եմ, թե ինչպե է երեխան պաղպաղակի թուղթը նետում փողոցի մեջտեղ և այն պահին ծնողը նրան ստիպում, որ վերցնի և նետի աղբարկզ: Միանշանակ դա գովելի է, քանի որ նման տարրական կանոնները պետք է փոքրուց սերմանել երեխայի մեջ, թե չէ որ մեծացավ էլ դժվար կլինի:

Այժմ շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ, թե ինչպես են անցորդները փողոցները անցումով անցնում, չնայաց որ ստիպում են մարդկանց այդպես վարվել, բայց դե ինչ արած մենք այդպիսին ենք, կամ մեր վրա պետք է գոռան, կամ էլ կարգադրեն, որ այդպես վարվենք, թե չե մեր մտքով չեր անցնի, որ ասֆալտի վրա եղած սպիտակ գծերը ձևի համար չի, այլ դրանց վրայով քայլելու համար: Բայց ամենայնիվ այստեղ ամեն ինչ հարթ չի, ինչպես թվում է, շատ եմ նկատել, որ անցումի վրայով փողոցն անցնելիս, մարդիկ նայում են աջուձախ, եթե մեքնենա չկա, ապա … միթե մտքերից չի անցնում, որ կանաչ լույսի ժամանակ անցնելն ավելի ապահով է: Կամ, սպսում ես կանաչ լուսին, սկսում ես փողոցն անցել, մեկ ել տեսնում ես խաչմերուկից մեկը JEEP-ով հելնում է վրեդ ու “տիիիիիիիիիիիիտտտտտտ” մի բան էլ ես եմ մեղավոր, որ կանաչ լույսին սպասեցի:

Ուր մնաց գենդերային հավասարությունը

Ամենուր խոսվում է, թե բոլորս հավասար ենք, բոլորս ունենք հավասար իրավունքներ: Գորգոռում են ու պատերը զարդարում են սոցիալական գովազդներով` իբր թե տղամարդն ու կինը հավասար են և ունեն հավասար իրավունքներ:
Ու բացահայտ երևում է, որ աշխարհն այսօր այդ ուղղությամբ է գնում, կնոջ դերը բարձրանում է այն ոլորտներում, որտեղ կանայք ժամանակ առաջ “գործ” չուներին: Իսկ հիմա կանայք բոլոր ոլորտներում են ու տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունեն:
Գենդերային հավասարություն ունենալու համար պետք է օրենքով էլ ամրագրվի դա, նույնիսկ օրենսգրքում կա խտրականություն` ահա ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածից մի հատված.

ԳԼՈՒԽ 18.
ՍԵՌԱԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՌԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 138. Բռնաբարությունը

1. Բռնաբարությունը՝ տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

Հետաքրքիրա, որ կինը բռնաբարի տղամարդուն, ինչա լինելու?
Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ:

Կամ ես եմ ծերացել, կամ էլ դա վարչապետը չէր.

Այսօր այնպիսի բան եմ տեսել, ինչը չէի հավատում իմ աչքերին:
Կասկադով քայլում էի, ու մեկ էլ տեսնեմ շքեղ ջիիփ մեքենա թափանցիկ պատուհաններով անցնում է, կանգնեզի, որ զիջեմ ճանապարհը (չնայած որ կանոններին համաձայն ես պիտի անցնեի). մեկ էլ ինչ տեսնեմ` վարչապետը տվյալ մեքենայի ղեկին, աչքերիս չհավատացի, ու ուշադրությունս ավելի լարեցի, համոզվեցի, որ ինքն է իր ընտանիքի հետ: Ու միանգամից սկսեցի շուրջս նայել, փնտրում եմ հաղթանդամ տղաների բանակ, որ ապահովում են մեր հանրապետության կարևոր դեմքերից մեկի անվտանգությունը: Սակայն հիասթափվեցի: Դե մի քնաի անգամ առիթ ունեցել եմ ներկա լինել միջոցառումների, ուր ներկա է եղել նաև վարչապետը ու տեսել, թե ինչպես են աշխատում անվտանգության աշխատակիցները:
Իսկ այս անգամ` մեր վարչապետը շատ հանգիստ, իր ընտանիքի հետ մի մեքենայով գալիս է կասկադ և մտնում է ռեստորաններից մեկը, հավանաբար ընթրելու:
Ինձ մոտ մինչև հիմա տարօրինակ և շոկային վիճակ է, երբեք չէի պատկերացնի, որ վարչապետին կտեսնեի նման իրավիճակում:
Հիանալի է, մեր ղեկավարության ներկայացուցիչները ապացուցում են, որ նրանք էլ են մեր նման սովորական մարդ և ունեն անձնական կյանք: Ես անչափ ուրախ եմ ու հպարտ, որ ունենք նման քաղաքական գործիչ:

Ու թող վարչապետից օրինակ վերցնեն նաև այլ քաղաքական գործիչները, որոնք անիմաստ տեղը իրենց վախ են ներշնչում ու 100000-ավոր թիկնապահեր են պահում:

Flag counter

free counters