Ինչպես կարելի է վաճառել սեփական հմտությունները

Խոսքս վերաբերվելու է հատկապես այն ոլորտում գործողներին, ովքեր ունեն կամ հավարում են, որ ունեն լավ հմտություններ ծառայությունների ոլորտում՝գովազդ, բրենդինգ, միջոցառումների կազմակերպում, դիզայն, մարքեթինգ, քոփիրայթինգ,  մոնտաժ, թարգմանչություն, ռեստորանային գործ և այլ հարակից ոլորտներում գոյություն ունեցող հմտություններ։

Այս ոլորտում շատերը հանդես են գալիս որպես անհատներ, որոնք աշխատում են հենց իրենց համար, այսինքն իրենք են իրենց կազմակերպությունը (կան դեպքեր, երբ անհատները ներկայացնում են նաև իրենց սեփական իրավաբանական մարմինը, դա հիմնականում այն դեպքում է լինում, երբ լիում են պատվերներ կամ պատվիրատուներ, որոնք նախընտրում են աշխատել իրավաբանական մարմնի հետ):  Մի խոսքով, էական չի թե մասնագետն ունի կազմակերպություն թէ չէ, կարևորն այն է, որ ինքը ճանաչված է որպես մասնագետ և որոշել է աշխատել հենց ինքն իր համար։

Նման մասնագետները հիմնականում «ի հայտ» են գալիս 3-6 տարի տվյալ ոլորտում աշխատելու ընթացքում։ Սկզբում սովորաբար նրանք աշխատում են ծառայություններ մատուցող գործակալություններում, որից հետո որոշները արդեն կարողանում են ավելի մեծ գումար աշխատել ինքնուրույն, քան ստանում են աշխատավարձ՝ կատարելով նույն գործը որևէ կազմակերպությունում.  շատ անգամ հենց նման մտածողները սկսում են հանդես գալ, որպես անհատ մասնագետներ։

Սակայն… այս դեպքում արդեն սկսվում է անկայուն իրավիճակ ինչպես պատվերների, այնպես էլ ֆինանսական առումով. լինում են մեծ քանակի պատվերներ, կամ չեն լինում պատվերներ, այսինքն տիրում է ստեղծագործական անկայուն վիճակ, բայց լավ դրսևորված մասնագետը տարվա կտրվածքով միջինում աշխատում է ավելի շատ գումար, քան ստանում էր աշխատավարձ։

Ուստի անկայունությունից խուսափելու համար կարելի է պարզպես շուկայում կամ «պատվիրատուների» շրջապատում պահպանել և ստեղծել սեփական իմիջը (որ հարկ եղած դեպքում միանգամից ՀԻՇԵՆ ՔՈ մասին)։
Իսկ ինչ է պետք դրա համար….

Կիսվում եմ սեփական փորձով.

– միշտ կապի մեջ լինել ծանոթների, ընկերների, բարեկամների հետ. թեկուզ ֆեյսբուքում եղած «ընկերներին» հարցնել թե ոնց են, օրական առնվազն մեկ հոգու հետ պարզապես գրվեք և պետք է գրվել նրանց հետ ում հետ ամեն օր չեք շփվում. խոսելու ընթացքում տեղեկացրեք նաև ձեր ծառայությունների մասին։ Թող ձեզ միշտ հիշեն…

– խնդիր դրեք ձեր առջև և շաբաթական առնվազն մեկ հոգու հետ ծանոթացեք, շփվեք, գնացեք գարեջուր խմելու. ու թող այդ մեկը լինի ձեր նմանը կամ ապագայում ձեր պատվիրատուներից մեկը. կամ պարզապես դառնա լավ ընկեր (մեր երկրում ընկերություն հասկացությունը չի կորցրել իր արժեքը, ընկերները շատ կարևոր են և գործում, և կյանքում).

– երկու անգամ մի այցելեք սրճարան և այդ գումարով տպագրեք 100 հատ այցեքարտ (դիզայնի համար խնդրեք ձեր ընկերներից մեկին. հաստատ կօգնեն) ու այն երկու ամսում բաժանեք 100 համապատսխան մարդկանց, ընտրեք այնպիսի մարդկանց, որ 100 այցեքարտից մեկը զանգահարի ձեզ պատվերի համար (100 վիզիտկան արժի 5000 դրամ, մի խնայեք այդ գումարը, քանի որ դրանից եկած «շահույթն» ավելի մեծ է).

– ակտիվ ներգրավվեք սոցիալական ցանցերում, բայց ԴՈՒՔ օգտագործեք սոց ցանցերը, շփվեք, կիսվեք գաղափարներով, արտահայտեք ձեր մասնագիտական մտքերը, թող ձեզ ճանաչեն որպես մասնագետ, այլ ոչ թե որպես սովորական ֆեյսբուք ըքաունթ, որը պարզապես լայքեր ու ստատուսներ է գրում։ Թույլ մի տվեք որ սոց ցանցերն օգտագործեն ձեր ժամանակը, այլ դուք օգտագործեք սոց ցանցերի հնարավորությունները.

Եթե դուք հետաքրքրված եք ձեզնով և ուզում եք Հայաստանի պայմաններում հասնել գոնե մի փոքր հաջողության, ապա պետք է անընդհատ գործեք, միշտ եղեք այնտեղ որտեղ պետք է լինեք։  Մեր երկրում, եթե 2 օր պարզապես սենյակում նստեք, ապա ձեզ կմոռանան։

Ցուցամատը միշտ պետք է պահել զարկերակի վրա։

Այսքանը, եթե ունեք հետաքրքիր խորհուրդներ կամ ցանկանում եք քննարկել կամ պարզապես զրուցել, ապա կարող ենք հանդիպել սուրճ խմել և զրուցել։

Էդուարդ

Advertisements

Մի քիչ Արցախից (փարթ 1)

վերջերս հայտնվեցի Արցախում։ Մասնակցում էի Բարքեմփին։

Ասեմ որ շատ հրաշալի անցավ ամեն ինչ։ Մենք տեղակայվել էինք Շուշիում։

Հյուրանոցն էր շատ լավն էր։ Էլի եմ գնալու։ Սա կայքը http://shushigrandhotel.com/ ։

Այս անգամ շատ փոփոխություն նկատվեց, վերջին երկու տարիների տարբերությամբ։

Կից ներկայացնում եմ կադրեր, այս տեսարանների կողքով անտարբեր անցնելն անհնար էր։

Շուշի, Արցախ

Շուշի, Արցախ Շուշի, Արցախ Շուշի, Արցախ Շուշի, Արցախ Շուշի, Արցախ Շուշի, Արցախ Շուշի, Արցախ Շուշի, Արցախ Շուշի, Արցախ Շուշի, Արցախ Շուշի, Արցախ Շուշի, Արցախ Շուշի, Արցախ Շուշի, Արցախ Շուշի, Արցախ Շուշի, Արցախ Շուշի, Արցախ

Շաքարախտով հիվանդանալու նոր ձև

Մեզնից բոլորն էլ պարզ գիտեն, թե ինչ է շաքարախտը և ինչից է այն առաջանում:

Նրանք ովքեր չգիտեն ուրեմն ասեմ, որ շաքարախտը (շաքարային շատամիզություն, շաքարային դիաբետ) իրենից ներկայացնում է ինսուլինի անբավարարությամբ կամ նրա ֆունկցիայի նվազմամբ պայմանավորված ներզատական-նյութափոխանակային հիվանդություն, որի հետևանքով խանգարվում են նյութափոխանակության բոլոր ձևերը:

Ահա, այստեղ պետք է հետևից գալ, այսինքն նյութափոխանակության խախտման արդյունքում գրանցվում է ինսուլինի անբավարարություն: Իսկ նյութափոխանակությունը երբ կարող է խախտվել? իհարկե այն ժամանակ, երբ որևէ նյութ չի փոխանակվում, օրինակ այն ժամանակ երբ մարդ փողոցում տեսնում է կիսամերկ ու շատ աչքածակ աղջիկ, այդ ժամանակ ամեն ինչ կանգ է առնում և ոչ մի նյութ չի փոխանակվում, դաժե մարդու թուքն է չորանում: Սա պատճառ 1:

doctors.am-ի տեղեկացմամբ շաքարախտի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ.

– ժառանգականությունը,
եթե մարդու մոտ ի ծնե նյութերը դժվար են փոխանակվում, ապա նա հաստատ օրերից մի օր կհիվանդանա, ու նա հաստատ ամռանը կհիվանդանա: պատճառ 2

–  մշտական շատակերությունը,
այստեղ ավելացնելու բան չկա. մարդիկ չտես են, մեկ տեսան հա էլի ուզում են տեսնել կիսամերկ ոտներ, բաց մեջքեր, թափանցիկ մայչկաներ, գույություն չունեցող շրջազգեստ: Ու այդ չտեսները հաշվի չեն առնում, որ դա վնասակար է հենց իրենց առողջությանը: պատճառ 3

– Արյան մեջ շաքարի կայուն բարձրացումը,
վերոնշյալ թվարկածից գոնե մեկը տեսնելուց հետո արյունն էլ կբարցրանա: պատճառ 4

“Հաճախ հիվանդությունն առաջանում է նյարգահոգեկան գերբեռնվածությունից և ցնցումներից, վարակիչ հիվանդություններից հետո, ինչպես նաև ներզատիչ գեղձերի այլ հիվանդությունների (օրինակ` մակերիկամների կեղևի ուռուցքներ) առկայության դեպքում:” – ստեղ բան չեմ ավելացնում, մարդիկ մանրամսն արդեն նկարագրում են: պատճառներ:

Հարգելի ժողովուրդ, բոլոր սեռերի, տարիքի և դասերի ներկայացուցիչներ… ինչպես նաև պարսիկ տուրիստներ, զգույշ եղեք, որ հաջորդ ամռանը շաքարախտով չհիվանդանաք:

ստեղից էլ կարող եք համոզվել, որ ամեն ինչ լուրջ է http://www.doctors.am/am/diseases/994

ստեղ էլ մեկ օրինակ

28. 04. 2011 արկածներ

Չնայած, որ շատ հոգնած եմ, բայց որորշեցի այսօր գրել տպավորություններս, քանի որ հետո ուշ կարող է լինել:

Ուրեմն իմ ընկերներից Արամը, որոշել է ընկրական շրջապատը հավաքի ու քաղաքից դուրս գնալ, ու չգիտես ինչուորոշել էր դա անել այսօր` սովորական աշխատանքային օր: D
Իմանալով, որ աշխատանքային օր է հրաժարվեցի, բայց հետո մտածեցի, որ շուտով աշխատավայրում միջոցառում ունենք ու նախապես արժի լիցքաթափվել, ապա տնօրենիս խնդրեցի, որ թույլ տա այսօր բացակայեմ աշխատավայրից, ու ես ստացա իմ թույլտվությունը:

Ուրեմն ինչ, առավոտյան 8:30 պետք է շարժվեինք Թամանյանի արձանի մոտից, բայց բնականաբար շարժվեցիքն 9:13: Առաջին կայանատեղին Խոր Վիրապն էր, ծիծաղալի է, բայց դա ՀՀ-ում եզակի տեղերից է, որ ես չէի եղել:

Շատ տպավորիչ էր, հատկապես, երբ հայտնվեցինք փոսի մեջ, որտեղ դարեր առաջ հայտնի մարդ են “բանդարկել”:
Կային նաև Իտալիայից ժամանած տուրիստներ ու որպեսզի նրանք տսնեն ՀՀ-ում երիտասարդության շրջանակում զարգացած երևույթներից մեկը` ֆլեշմոբը, մենք նրանց համար տեղում ֆլեշմոբ կազմակերպեցինք: Կարծում եմ նրանք տպավրված էին, երբ երիտասարդների խումբ նայում է պարզ երկնքին ու ձեռները բարձրացրած գոռում` “ահա, իջի, իջի, աջ, աջ աջ, ձախ, արի, արի, լավա, լավա, հոպ” 😀

Կոսօրին արդեն շարժվեցինք մի այլ վայր, ուր էլի չէի եղել` Խոսրովի անտառ:
Մեզ դիմավորեցինք այսպես`  Continue reading

Facebook-ը որպես մարտի դաշտ

Երբ արդեն մոտենում է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը, կարծես սոցիալական ցանցերում ակտիվություն են ստանում հակահայկական և հակաադրբիջանական խմբերը:

Սոցիալական ցանցերում, հատկապես Facebook-ում դա ավելի ընդգծված է երևում: Վերջին մեկ շաբաթում արդեն տասից ավելի Հակահայկական խմբեր եմ report արել:

Կարծես էտ կապիկների խմբերը սնկի նման աճում են ու չգիտես ոնց միանգամից հազարավոր անդամներ են ունենում:

Հայերս նույնպես բավականին ակտիվ դրանց դեմն առնելու մեթոդ ենք գտել` հայտնաբերել, տարածել ու report անել:

Բնականաբար այդպիսի խմբերը երկու ֆունկցիա են կատարում`
առաջին. գտնում են հայկական խմբեր ու “փակել” տալիս (իսկ Facebook-ն էլ առանց նայելու ու ստուգելու դնում չորով փակում է).

երկրորդ. պատմություն և ինքնություն չունեցող ազգի համար ինքնահատատման միջոց, որտեղ հակադրվելով մեկ այլ ազգի փորձում են ինքնություն ստեղծել ու ինքնահաստատվել:

Ինչ եմ առաջարկում:

Հավաքվենք իրար գլխի ու Facebook ձյաձյաին գրենք, կամ ասենք, որ այնպես անի, որ ադրբիջանցիք մեր խմբերը չտեսնեն, իսկ մենք էլ իրենց: Facebook հորինողները խելացի են, կկարողանան այդպիսի բան անել:

առաջարկներ կան… ?

Հայկական նոր բրենդ` “Կանաչ Խնձոր”

Շուտով շուկայում կհայտնվի նոթբուկերի նոր տեսակ` հայկական “խնձոր”:

Սա նախադեպն է:

Ախպրության համար

Եթե քաղաքում տեսել եք սև գույնի AUDI A4, ARM-331 պետհամարանիշով, ուրեմն դա իմ ընկեր Արմենն է իր մեքենայով:
Այօր նրա մեքենան տարել էինք լվացման կետ` մոյկա: Ու քանի որ 20 րոպե պետք է սպասեինք սկսեցինք քայլել տարածքում և պատահաբար նա նայեց մոյկի ռեկլամին ու սկսեց ծիծաղալ, ահա թե ինչու`