Եթե բանակում ծառայություն անցնեին աղջիկները:

Բոլորս էլ միանշանակ գիտենք, որ զինվորական համազգստի գերակշռող գույնը կանաչն է: Եվ ցանկացած վայրում և ցանկացած երևույթ այդ գույների մեջ տեսնելով միանգամից հասկանում ենք, որ դա բանակի հետ կապ ունի:

Իսկ ահա թե ինչպես կլիներ բանակային համազգեստը, եթե բանակում զինծառայության անցնեին աղջիկները:

Երևան-Դիլիջան մայրուղի:

Advertisements

արտահայտություն կամ կարծիք…

Այս մասին միգուցե նույնիսկ չգրեի, քանի որ այդ երևույթը և սովորական է, և նորմալ, համենայնդեպս գոնե իմ համար: Բայց երբ լսեցի մի արտահայտություն, որը ստիպեց մտածել:

Արտահայտությունը հետևյալն էր` “Արա հըլը են աղջկան նայի ծխումա”!

Այդ երիտասարդները կամ անհայտ գյուղից էին եկել, կամ էլ…. եսիմ:

Լսածս առիթ դարձավ, որ մտածեի թե արդյոք վատ բան կա, երբ աղջիկը ծխում է:

Կարծում եմ միակ վտանգը դա սեփական առողջությունը կորցնելն է: Քանի որ ցանկացած մարդ` անկախ սեռից, ազատ է իր ընտրության մեջ, եթե դա չի սահմանափակում կամ վնասում դիմացինի շահերը: Ուստի ծխող կինը, ինչպես նաև տղամարդը, պետք է պատասխանատվություն կրեն իրենց ապագա երեխայի հանդեպ: Մնացած դեպքերում գլուխները …! ինչ ուզում են թող ծխեն:

Այսինքն պետք է հիշել` ծխելը հղիության ընթացքում վնասում է Ձեր ապագա երեխային:

Արագածյան արկածներ

Փոքրուց սիրել եմ լեռներ բարձրանալ, վերջին անգամ Հատիս լեռն էի բարձրացել 5 տարի առաջ, երբ նախապատրաստական ֆակուլտետի ուսանող էի ու նոր էի եկել Երևան:

Միշտ մտածում էի, որ կյանքում կա երեք գագաթ, որ պետք է նվաճեմ, դրանք են Արարատ, Արագած և Աբուլ:

Շատ ուրախացա, երբ տեսա, որ Extreme Club-ը կազմակերպում է արշավ Արագածի Հյուսիսային գագաթ: Երկու ժամ ծանրութեթև անելուց հետո որոշեցի, որ անպայման միանալու եմ այդ արշավախմբին 🙂

Երբ ընկերնես իմացան, նրանցից նույնպես խիզախներ եղան, որ ցանկացան միանալ:

Մինչև գնալներս ես ու Արմենը փորձում էինք ֆորմի մեջ մտնել. քայլում էինք ու յանիմ ծխելներս էինք քչացրել: 3-րդ մասիվից մինչև 14-ի կռուգ գիշերվա 2-ին քայլել ենք: Continue reading

Օրվա դիտարկում

Մեղքս ինչ թաքցնեմ, այսօր առաջին անգամ էր, որ այցելեցի Կոմիտասի անվան պանթեոն: Չնայած նպատակն այլ էր, Երիտասարդ առաջնորդների դպրոցը կազմակերպել էր հրաձգություն, իսկ հրաձգարանը գտնվում էր այգու տարածքում, առիթը բաց չթողի և որոշեցի քայլել այգում:

Ասեմ որ ահավոր հիասթափված եմ: Միթե կարելի է այդպիսի անուշադրության մատնել նման այգին, որն իրենից մշակութային մեծ արժեք է ներկայացնում հայ ազգի համար:

Աղբը մի կողմից, Continue reading

Flash mob N3

16 հունիսի 2010 թ. ժամը 19:30-19:45 Երևանի Կարապի լճում 23 երիտասադներ ձուկ էին բռնում, դա կարելի էր մեկ բառով նկարագրել` ֆլեշ մոբ, որը կազմակերպել էր Հայակական ֆլեշմոբ դիվիզիան: Դա դիվիզիայի երրորդ ֆլեշմոբն էր, ու սա դեռ վերջը չի:

Ահա նկարներից:

Նկարները` Ա. Եղիազարյան և Գ. Ղարագյոզյան:

«Կաղանդ պապի հեքիաթը» ստեղծագործական մրցույթ

Կաղանդ պապի կերպարին կենդանություն տալու համար հայտարարվել է «Կաղանդ պապի հեքիաթը» ստեղծագործական մրցույթ:
Կաղանդ պապը Ամանորի ծիսական խորհուրդը մարմնավորող կերպար է: «Կաղանդ պապի հեքիաթը» մրցույթը 2009 թվականին Կաղանդ պապի վերհանված կերպարի զարգացման համար նախապատրաստական փուլն է և այն կազմում է «Ձմեռային փառատոն Հայաստան 2010 »-ի բաղկացուցիչ մասը: Անցած տարի` ազգագրական աղբյուրների հիման վրա, նկարների մրցույթով ստեղծվել է Կաղանդ պապի արտաքինը:
Մրցույթին ներկայացվող ստեղծագործություները` հեքիաթները, պետք է լինեն տպագիր 2-6 էջի սահմաններում: Հեքիաթում պետք է ներառել հետևյալ բոլոր հերոսներին` Կաղանդ պապ, խլվլիկներ Երա և Անի, Հազարան, Փուշ, Իմաստուն, Անտես, Եղեգ, Արեգ, Ասպետ, Ճտպտիկ, Փառփառ, Չարմազան, այս բոլոր հերոսներին պետք է ներկայացնել իրենց արալեզների հետ: Continue reading

Պայքար, պայքար ինչի դեմ?

Արդեն երկար ժամանակ է տեսնում եմ, թե ինչպես է պայքար մղվում էրոտիկ կայքերի դեմ, ու ամեն քայլափոխին կարելի է պաստառներ տեսնել, որ քաջալերում են չմտնել նման կայքեր: Բացի այդ պաստառներից շատերն են բողոքում, որ ինտերնետը վատ ազդեցություն է թողնում, երեխաները վատ բաներ են սովորում և այլն:

Պայքար է տարվում և բողոքում են մի այնպիսի երևույթի դեմ, որն իրականության մեջ ամենահզորն է` գլոբալիզացիայի կամ, մեղմ ասած, ինտերնետի: Իսկ այդ պայքարին հակառակ ինտերնետը օր օրի զարգանում է և ներխուժում է մեր առօրյա կյանք. ամեն տեղ և ամեն վայրում մենք ինտերնետի “զոհն” ենք դառնում, Continue reading