Անուղեղ մարդիկ կամ էլ բութուղեղ…

Լավ թե վատ պետական քաղաքականության մեջ է մտել ճանապարհաերթևեկության կաննորների պահպանումը: Ու շատ թե քիչ ստացվում է. ԶԼՄ-ներով և տարբեր միջոցներով ինֆորմացիան տարածվում է հասարակության մեջ, որ պետք է պահպանել երթևեկության կանոնները:
Այժմ ուզում եմ անդրադառնալ հետիոտներին, որոնք գիտեն որ կարմիր լույսի տակ պետք է կանգնեն որ մեքենաները վրաերթ չանեն կամ էլ չցծեն-տրորեն-ճզմեն ու անիմաստ տեղը չնստեն: Փողոցներում շատ եմ նկատում, որ մարդիկ սկսում են արդեն անցումներով անցնել ու շատերը սպասում են կանաչ լույսին, բայց կան մարդիկ, երբ տեսնում են, որ կարմիր լույս է, մարդիկ կանգնել են ու սպասում են որ էտ անտեր գույնը փոխվի. ու փողոցն անցնում են քմծիծաղով, յանիմ "տեսեք ես առավել եմ, չէ չէ անմակարդակ եմ և անհասկացող ու իմ  ուղեղում թեփ է լցրած և ես անհասկացող եմ":

Advertisements

Հեռախոսային անքաղաքավարություն

Աշխատանքի բերումով այնպես է լինում, որ հաճախ եմ տարպեր ընկերություններ և պետական կառույցներ զանգահարում: Ու մեկ մեկ լինում է, որ համարը հավաքելուց սխալվում ենք և հենց այդ կառուց չենք զանգահարել ու հենց պատասխանում են զանգին ու ասում ԱԼԼՈ պայթելս գալիս է: Կարծես ալարում են ասեն` օրինակ Երևանի քաղաքապետարան կամ այս ինչ նախարարություն, կամ էլ լյա լյա լյա ընկերություն, կարծես թե հեռախոսավարուհիներին սուրճ խմելու և մունաթ գալու համար են վճարում:

Սա գալիս է այն բանից որ գործարարային էթիկան դեռ չի զարգացել Հայաստանում:

Հայկական ԶԼՄ-ներն առավոտյան

Յանի իմ խնդիրները ինձ հերիք չէին մի բան էլ հիմա սկսում եմ հայկական ԶԼՄ-ներն ուսումնասիրել, հատկապես առավոտյան ժամերին, երբ նոր եմ արդնանում ու պատրաստվում աշխատանքի դուրս գալ:
Դե ինչպես բոլորս, առավոտյան պլանավորած արդնանում ենք ու արդեն մեխանիկանացված սկսում ենք լվացվել, հագնվել, նախաճաշել և այլն ու հիմնականում միացրած է լինում ԹիՎի-ն:
Սակայն ես այժմ սկսում եմ խուսափել հայկական առավոտյան շոու ծրագրեր դիտել կամ ավելի շուտ ականջի ծայրով լսել, քանի որ անիմաստ և անհետաքրքիր եմ համարում:
– Լուրերով երեկվա հնացած լուրերն են, դա արդեն գիշերը քնելուց առաջ տեսել եմ:
– Որոշ ալիքով մուլտֆիլմ է-այդ տարիքից էլ եմ դուրս եկել.
– ինչ-որ տեղ նախաճաշ են պատրաստում-ժամանակ ու հավես չունեմ, որ մինչև վերջ նստեմ նայեմ ու նոր ճաշատեսակ պատրաստել սովորեմ,
– Մեկ այլ տաղավարում անկապ անհայտ ինչ-որ "փորձագետ" է հրավիրված, որ ինքն էլ չգիտի թե ինչից է խոսում:
Եվ այսպես շարունակ փնտրտուքներով վրջապես մի հնացած ու մաշված տեսահոլովակի ես հանդիպում ու այդ ալիքի վրա էլ թողնում ես ու մոռանում …. և ուշադրություն չես էլ դարձնում:
Մի խոսքով առավոտյան նայելու նորմալ ոչինչ չկա, որը և ժամանցային կլինի, և ինֆորմատիվ:

Բրիտանական ֆիլմերի փառատոն

Հետաքրքիր ֆիլմեր: Մանրամասն այստեղ:

քաղաքային ալյանդակություններ

Շարունակում եմ քաղաքային լուսանկարչությունների շարքից: Փորձում եմ բան բաց չթողնել:

սա Կինոմոսկվայի հետնամասում էր: 2 ջահել կերան խմեցին ու այս աղբը պատուհանի գոգին տողին: Նույնիսկ չցանկացան ֆայմել որ 20 մ. հեռավորության վրա աղբաման կար:

սա էլ ապացույցն այն բանի, որ մեր ազգի որոշ ներկայացուցիչներ լավ բանի սովոր չեն:

Կանգառային մրցակցություն

Երեկոյան ժամը 8-ի սահմաններն էր, ընկերոջս հետ պատրաստվում էինք հյուր գնալ մասիվ, հրավիրել էին հնդկական ուտեստ համտեսելու, և Թումանյան-Մաշտոց խաչմերուկի կանգառում սպասում էինք երթուղայինին: Կանգառում մոտ 40 հոգի մարդ կար և ակամա մենք փորձեցինք առաջ գնալ, իբր թե տրանսպորտն առաջինը նստենք, հետո նկատեցի որ մի քնաի հոգի մեզնից առաջ անցան, հետո նրանցից մի քանի հոգի առաջ անցան, այսինքն բոլորը ցանկանում էին լինել առաջինը, նկատեցի որ մարդիկ կանգառային հատվածքից բավականին առաջ էին անցել ու այստեղ մտքով մի տերմին անցավ, որը շաաաատ բորոշ է մեր ագին` ԿԱՆԳԱՌԱՅԻՆ Continue reading

Հանրայինի վարկանիշն էլ ընկավ:

            Չնայած աշխատանքի ժամ է, բայց 5 րոպեով պետք է շեղվեմ ու գրեմ այն մասին թե ինչ պատահեց:
Ինձ պետք էր Հայ Ասպետ հաղորդման կոնտակտները, և ինչպես ցանկացած նորմալ մարդ զանգում եմ Հանրային Հեռ.
տուուուուուուու
-Ալո,- պատասխանում է հաճելի ձայնով հեռախոսավարուհին:
-Բարև Ձեզ, ես ուզում էի Հայ ասպետ հաղորդման պատասխանատուի հետ կապնվել, – ասում եմ ես:
– Հեռախոսահամար չունենք:
– Բայց ախր, դա հեռարձակվում է Ձեր հեռուստաալիքով, – զարմացած հարցրի ես:
– հետո ինչ, իրենք հեռախոսի համար չեն թողել, համ ել լենտը բերում են, մենք էլ եթեր ենք տալիս, ԸՆԳԵՐ ջան:

Ու  դնում է հեռախոսը:

Այստեղ առնազն երեք պատճառով կաելի է տակառ գլորել Հանրայինի վրա`
1. Անմակարդակ հեռախոսավարուհի,
2. Իրենց պարտնյորների կոնտակտները դաժե չունեն,
3. եւ էլի անտակտ հեռախոսավարուհի: