Տոնածառերի ցուցահանդեսի արդյունավետությունը

Փետրվարի 12, 13-ին, երբ մասնակցեցի AtrExpo միջոցառմանը հասկացա թե ինչքանով են նմանատիպ միջոցառումները արդյունավետ նոր կապեր ձեռքբերելու և սեփական ապրանքանիշը կամ ծառայությունը սպառողներին ներկայացնելու համար:

Այժմ անդրադառնամ վերնագրին, թե ինչի մասին է խոսքը:

Ձմեռային Փառատոն Հայաստան նախագիծն արդեն Հայաստանում կազմակերպվեց երրորդ անգամ և փառատոնի շրջանակում կար Բնապահպանական տոնածառերի ցուցահանդես միջոցառումը, որը երկրորդ տարին անցկացվեց: Առաջին տարին ներկայացված էր 5 տոնածառ` կազմակերպիչների նախաձեռնությամբ, իսկ անցյալ տարի հայտարարվեց բաց մրցույթ-ցուցահանդես` Երևանի սիրահարների այգում: Մրցույթին կարող էին մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ կազմակերպություններ, մասնակցության ֆորմատն այն էր, որ մասնավոր և շահույթ հետապնդող ընկերությունների մասնակցուցյունը վճարովի էր /սկզբունքն այն էր, որ մեր միջոցառման միջոցով գովազդվելու էր ապրանք/, իսկ շահույթ չհետապնդող կառույցների մասնակցությունն անվճար էր:

Միջոցառումը համարվեց կայացած, քանի որ միջոցառմանը մասնակցեցին 20 տոնածառ, բոլորը պատրաստված էին վերամշակված նյութերով: Ցավոք մասնավոր սեկտորից կային շատ քիչ տոնածառեր:

Միջոցառումը տեևեց 20 օր և ունեցավ 7000 հանդիսատես` տարբեր տարիքի և սեռի: Այս միջոցառումը կարելի է նմանեցնել էքսպոյի, քանի որ երբ հայտարարվեց ցուցահանդեսը, հեղինակներն իրենց տոնածառերի մոտ էին և հանդիսատեսին ներկայացնում էին իրենց ստեղծագործության իմաստը և ինչ նյութից է պատրաստված տոնածառը, ինչպես նաև պատմում էին իրենց կազմակերպության մասին: Դա նոր կապեր և ծանոթություններ ձեռքբերելու հնարավորություն տվեց:

Հենց այս միջոցառումը Ձմեռային Փառատոն Հայաստան նախագծի շրջանակում յուրահատուկ էր այնքանով, որ կառույցները նվազ ծախսերով կարող էին յուրահատուկ և կրեատիվ ոճով ներկայացնել իրենց կազմակերպությունը: Սակայն, ցավոք, մասնավոր սեկտորը Հայաստում չի ցանկանում դուրս գալ ստանդարտ հեռուստա-ռադիո և արտաքին գովազդի սահմանն երից ու իր ծ առայությունը ներկայացնի յուրահատուկ ձևով, ինչպես նաև նպաստի Հայստանում նոր ձևավորվող հասարակական միջոցառումներին, որի կազմակերպումը զուտ կամավոր հիմունքներով է որևէ շահույթ չի հետապնդում:

Հուսով եմ ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընգնի:

Լավ է ուշ, քան ավելի ուշ
:

Advertisements

ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱԿ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ

ՄԱԿ-ի գրասենյակի և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Հակոբ Մաթևոսյանի նախձեռնությամբ տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում` «Կամավորություն հանուն զարգացման» ծրագրի շրջանակներում, որի ընթացքում քննարկվեցին կամավորական աշխատանքների սկբունքները, առավելություններն ու բացթողումները:

ՈՒԳԸ նախագահի խոսքերով` սա առաջին համագործակցությունն է, սակայն նախատեսվում է այս ծրագրի մասին իրազեկել ԵՊՀ բոլոր ֆակուլտետների ՈՒԳԸ նախագահներին, որպեսզի նրանք էլ տեղեկացնեն ուսանողներին:

Հայաստանում «Կամավորություն հանուն զարգացման» ծրագիրն սկսել է գործել դեռևս 2009 թվականի օգոստոսից, իսկ ամբողջ աշխարհում այն սկիզբ է առել 2008-ին: Դառնալ կամավոր, ըստ ՄԱԿ-ի, նշանակում է` աշխատելով միասին` կարողանալ աշխարհն ավելի լավը դարձնել:

ՄԱԿ-ի վերոնշյալ ծրագրի ղեկավարի օգնական Մարի Պողոսյանը, ով նաև ծրագրում ներգրավված առաջին կամավորականն է, ասում է, որ ծրագրի իրականացման սկզբում ուսանողները բավականին պասիվ էին, սակայն այժմ մեծ թվով հավակնորդներ կան: Ըստ նրա`կամավորականության ոլորտները ընտրված են ՄԱԿ-ի գործակալությունների ոլորտներից, բայց ծրագրի հավակնորդները երկու ոլորտի ընտրության հնարավորություն ունեն` համապատասխան իրենց մասնագիտության և ըստ իրենց ցանկության:

Բացի ԵՊՀ-ից, այս ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ը համագործակցել է նաև Ֆրանսիական համալսարանի, Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողների հետ:

Հանդիպման մասնակից Սոցիոլոգիայի ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողուհի, ՈՒԳԸ անդամ Սոնա Նահապետյանը իր առաջին կամավորական աշխատանքները իրագործել է ԱՄՆ–ում, այնուհետև աշխատել է Հայաստանում` Ամերիկյան խորհուրդների գրասենյակում` որպես կրթության ոլորտի կամավոր.«Ինձ համար կամավորականությունը այն է, որ կարողանաս քո գիտելիքները, փորձը և հմտությունը փոխանցել նրանց, ովքեր դրանց կարիքը ունեն: Կամավորականությամբ հնարավոր է զարգացնել մեր երկրի մշակույթը, առավել ևս, որ մեզ մոտ մեծ պոտենցիալ կա մասնակցության, սակայն եղած ներուժը դեռևս չի կիրառվում»:

http://ysu.am/site/index.php?lang=3&page=2&search_keyword=&m=&y=&p_num=0&id=2783

Բաց նամակ ՀՀ կառավարությանը

Ընտրվել ցանկացող բոլոր քաղաքական գործիչների և կառույցների ծրագրերում կան ծնելիությանը խթանման բազմաթիվ ծրագրային դրությներ:

Այդ հարցի շուրջ ունեմ երկու առաջարկ`

1. Ծնելիության խթանման համար, այսինքն եթե ուզում ենք մարդկանցից ստանալ մի բան, ապա նրանց պետք է զրկել մեկ այլ զբաղմունքից: Առաջարկում եմ 6 ամսով հոսանքազրկել հանրապետությունը, որ սահմանափակվեն մարդկանց հնարավորությունները հեռուսստացույց նայել և ինտերնետ մտնել:
2. Արտասահմանից ներկրել բարձրորակ ԿՈՒՏ և դրանցով խթանել արագիլների մեծ ներհոսք ՀՀ:

Հ.Գ. Իհարկե թ կետը կատակ էր, իսկ առաջինի մեջ կարելի է գտնել խնդրի լուծում:

Ցավալի է, բայց փաստ է.

Վերջերս հանդիպում ունեցա վաղեմի ընկերներիցս մի քանիսի հետ և զրուցում էինք տարբեր թեմաներից, պատահական սկսեցինք խոսել աշխատանքից, բանից պարզվեց որ բոլորն ունեն բարձրագույն կրթություն, սակայան չեն աշխատում: Պատճառաբանեցին, որ ուր դիմում են, ասում են փորձ չունեն:
Այստեղ ակամա հիշեցի թե ինչպես եմ ես գտել աշխատանք:
Ուրեմն. Համալսարանի վերջին կուրսում ընկերներիցս մեկի հետ հետաքրքրված էինք հասարակայնության հետ կապերի ոլորտով (PR), քանի որ դասընթացների շրջանակներում ստանում էինք տեսական գիտելիքներ, որոշեցինք նաև պրակտիկ գիտելիքներ ձեռքբերել: Մեկ շաբաթ տարբեր ընկերություններ նամակներ էինք գրում, զանգում էինք, վեբ կայքեր էինք փորփրում, սկայան ապարդյուն: Մի օր հերթական անգամ որոնումների մեջ էինք, երբ պատահաբար գտանք մի PR ընկերության կայք (որտեղ այժմ աշխատում եմ), կայքում անձնակազմ էջում տեսա ծանոթներիցս մեկի անունը (էլի ԽԾԲ) և առիթը բաց չթողնելով զանգահարեցի նրան ու ներկայացրի մեր ցանկության մասին: Նա խոստացավ, որ կխոսի տնօրենի հետ:
Անցավ մեկ շաբաթ և մենք արդեն հարցազրույցի էինք Deem Communications ընկերությունում: Հիանալի և տրամդրող միջավայր, հյուրընկալ ընդունելություն: Տնօրենի հետ 30 րոպե հարցազրույցից հետո մեզ ընդունեցին պրակտիկայի` երկու ամիս ժամկետով: Այդ ամիսների ընթացքում մասնագիտական տեսական գիտելիքները տեղափոխվեցին կիրառական դաշտ, վերջապես մեր կարդացածը կարողանում էինք օգտագործել և տեսնել կիրառական ոլորտում:
Ջանասիրաբար աշխատում էինք, ավելի շուտ սովորում էինք, մեզ վերաբերվում էին որպես գրասենյակի աշխատակիցների, այլ ոչ որպես կամավորներ կամ պրակտիկանտենր (օուտսայդերի դերում չէինք):
Անցավ երկու ամիս և ես ստացա տվյալ գրասնեյակում աշխատանքի առաջարկ, ուրախությունս մեծ էր, քանի որ իմ մսնագիտական ոլորտում եմ աշխատելու: Այդպես անցա աշխատանքի:
Սակայն, ցավոք, այսօր Հայաստանում ուսանողներին չի տրվում այդպիսի հարավորություններ, այսինքն, եթե ուսանողը ցանկանում է պրակտիկ գիտելիքներ ստանալ, ապա ինքը պետք է իր գլխի ճարը տեսնի: Իսկ ուսանողներից ոչ բոլորն են, որ փորփրում են բացահայտելու թե իրենց ինչ համապատասխան գրասնեյակներ կան որ պրակտիկա անցնեն: Չնակած բուհերում կան ուսումնական պրակտիկաներ, բայց դրանք ձևական բնույթ են կրում և այնքան էլ գիտելիքներ չեն տալիս: Իսկ եթե մշակվեր այնպիսի ծրագրեր` համապետական մասշտաբով, որ ցանկացած կազմակերպություն գոնե ամսեկան երկու պրակտիկանտ իր կամքով ընդունի, ապա մենք կունենանք աշխատաշուկային տեսական և պրակտիկ գիտելիքներով պատրաստ մասնագետներ և ուսնաողների մեծամասնությունը ավարտելոց հետո աշխատանքի դիմելիս փորձ ունենալ կամ չունենալու խնդրի առջև չի կանգնի:
Այս հարցում պարզապես պետք է որ կազմակերպությունները կամք և ցանկություն դրսևորեն և իրենք համագործակցեն ֆակուլտետների և համալսարանների հետ, իսկ համալսարանները և ֆակուլտետներն էլ իրենց հերթին: Իսկ թե ինչ չափանիշներով և ժամկետով կընդունեն, դա արդեն իրենց որոշումն է այստեղ կարևորն արդյունքն է:
Պետք է մտածել երիտասարդների մասին, քանի որ ծաղկուն ապագան բանիմաց երիտասարդների ձեռքում է:

Հավայի քարոզչություն

Աչքովս մի հետազոտության վերլուծություն ընկավ, որը նաև Ադրբեջանական ԶԼՄ-ներում էլ է ֆռֆռում:
նախ ասեմ, որ սխալ հետազոտություն է, միայն դպրոցականների հետ հարցում անելով չի կարելի ստացված արդյունքները տարածել աբողջ երիտասարդների վրա, երիտասարդները միայն դպրոցականներով չեն սահմանափակվում: էլի շատ դիտողություններ կարելի է անել, պարզապես ժամանակ չկա: Կարելի է բնութագրել, որպես հավայի քարոզչություն:

Վերլուծությունը հետևյալն է`

Հայ երիտասարդների մեծ մասը ցանկանում է հեռանալ Հայաստանից

Երիտասարդների 70 տոկոսը ցանկանում է հեռանալ Հայաստանից եւ բնակվել արտերկրում եւ միայն 18 տոկոսն է համարում, որ դա վատ երեւույթ է: Նման արդյունքներ են ստացվել People in Need չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի եւ ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի՝ «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում դպրոցների բարձր դասարանների սովորողների շրջանում անցկացրած սոցիոլոգիական հարցումից:

Հարցմանը մասնակցել են բարձր դասարանների՝14-16 տարեկան, 96 աշակերտներ՝ 41 տղա եւ 59 աղջիկ:

Կցանկանայի՞ք մեկնել այլ երկիր, հարցին 88 տոկոսը տվել է դրական եւ միայն 6 տոկոսը` բացասական պատասխան: Հարցվածները հիմնականում նախապատվությունը տվել են եվրոպական երկրներին (58) տոկոս: Ընդ որում հարցվածների 29.3 տոկոսը ցանկանում է արտերկրում կրթություն ստանալ, 46.6 տոկոսը` շրջագայել կամ հանգստանալ, 12.5 տոկոսը` աշխատել, իսկ 11.3 տոկոսը` մշտապես բնակվել:

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Կամքի ուժ է պետք

           Մենք ինքներս շատ ենք ասում, թե հայերս կոլեկտիվիստ չենք, այսինքն միասնականությունը մեր մոտ բացակայում է: Սակայն պատմության մեջ շատ դեպքեր են եղել որ մեր միասնականությամբ պատմություն ենք կերտել, օրինակ ենք ծառայել ուրիշ ազգերի համար:
           Եկեք այս անգամ էլ ազգովի համախմբվենք և ինքներս մեզ ապացուցենք որ կարող ենք միասին որոշում կայացնենք ու իրականացնենք`

Եկեք փողոցներն անցունով անցնենք!!!



հակառակ դեպքում օրերից մի օր այսպիսի ավարտ կարող է ունենալ`


Եկեք անցումներն օգտագործենք:

Լուսանկարչություն


Սիրում եմ նկարներ անել: Միշտ փորձում եմ պահը որսալ: Ասեմ որ բոլոր նկարները հեռախոսով եմ նկարել:

Զուգարան ԶուգարանՍա Ախալքալաք-Երևան ճանապարհի հաց ուտելու վայրում գտնվող “զուգարանն է”
Այս նկարն անվանել եմ թրաֆիքինգի զոհ: Այս նկարն անվանել եմ թրաֆիքինգի զոհ:շաաաատ եմ սիրում այս նկարը
Օգտագործված զուգարան Օգտագործված զուգարան
Անփոխադարձ սեր կամ միայնակություն կասկադում Անփոխադարձ սեր կամ միայնակություն կասկադում
Զագառ Զագառ
Ժամացույցը մարդու դեմքով Ժամացույցը մարդու դեմքով
Դիսկոն ծաղկաձորում Դիսկոն ծաղկաձորում
Կատուն համալսարանի մոտ: Կամ հարբած փոսոն:
Անկեղծ խոստովանություն
Այստեղ կարող էր լինել Ձեր նկարը


Գլաձոր համալսարոնում ուսուցչանոց էլ կա Գլաձոր համալսարոնում ուսուցչանոց էլ կա
Կատուն սաղ կերավ Կատուն սաղ կերավ
Բա, ես չգիտեյի, դու մի ասա Եհովայի վկաներն ավելի վատ են քան աղքատությունը:
Սովետի ժառանգություն Սովետի ժառանգություն
Ինձ ուղղություն ցույց մի տուր... Ինձ ուղղություն ցույց մի տուր…

Առայժմ այսքանը: