Ուռաաաաա, վերջապես ձյուն-ձմեռ

Ախալքալաքում ձյուն է գալիս, ինչ հավես է:

Հելնեմ դուրս ֆռֆռալու:

Advertisements

Ճանապարհորդություն դեպի Ջավախք

Երեկ, շաբաթ օրը որոշեցի փոքրիկ արձակուրդ վերցնեմ և եկա Ախալքալաք: Ցերեկվա ժամը 14:00-ին վերջապես Երևանի ավտոկայանից ընկանք ճանապարհ: Մինչև Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը եղանակը նորմալ էր, քիչ միչ ձյուն կար, իսկ մաքսատնից, երբ մտանք Ջավախք ամեն ինչ այդտեղ սկսվեց. մեքենան գնում էր և ահավոր քամի էր և ձյուն, ոչինչ չէր երևում, նույնիսկ չէինք կարող տեսնել մեքենայի капот-ը: Գիտեք ինչ ենք արել? Ուղևորներից մեկը պատուհանը իջացրեց և գլուխը դուրս հանեց ու ճանապարհի եզրով ուղեկցում էր, վարորդին, որը ոչինչ չէր  տեսնում: "Աջ, աջ, շատ էկար հմի ձախ, լավա", "ահա, մի քիչ բացվեց, սպասի աջ առ, մաշինա քուքա դեմերես" և ասյպես մեր ՇՏՈՒՌՄԱՆԸ ուղեկցեց և մենք անցանք այդ ահավոր ճանապարհով:

Դեռ Երևանի ավտոկայանում եմ…

Շտուռմանը, այս վիճակն էր:

Խեղճ տղու գլուխը սառել էր:

Ահա սա էլ նկար պատուհանից դուրս:

Ինչպես կարելի է չխոսել այդ մասին

Դե այսօր վերջապես ավարտվեց քննաշրջանս: Մինչև քննության մտնելս զրուցում էի կուրսեցիներիս հետ: Մեկ էլ երեխեքից մեկը ասաց թե մեր` Երևանի Պետական Համալսարանի, համակարգչային սրահը անպիտան է:
 Ինձ դա տարօրինակ թվաց, թե ինչու?, ախր նորմալ համակարգչայն ԱՆՎՃԱՐ սրահ ունենք:
  Բայց դե արի ու տես որ բողոքները տեղին էին, քանի որ համակարգչային սրահում USB ֆլեշ չես կարող օգտագործել, քանի որ սահմանափակել են այդ հնարավորությունը, մթոմ վիռուսա ընկնում: Է, էլ ում …………… պետք այդ համակարգչային սրահը, երբ չես կարող օգտագործել ֆլեշդ:
Անունն էլ թե մենք համակարգչային սրահ ունենք:


2 նոր նկար քաղաքից:

Ուշադրություն, մեր մեջ անգրագետ մարդիկ կան, կամ էլ մենք չենք գնահատում այն, ինչը կարող է փրկել տարբեր հիվանդություններից կամ ամոթից 🙂

Սա էլ պատահական տեսա փողոցով քայլելիս ու մտածեցի` ԱՐՄԵՆԹԵԼԸ այնպես է արմատավովել, որ ….

Հաստատ թեզս էլ ավելի հետաքրքիր է լինելու

Թեզս պատրաստվում եմ գրել բլոգինգի մասին ու այդ ուղղությամբ արդեն սկսել եմ վերլուծություններ անել:
Շատ ուրախացրեց, որ մեր վարչապետը ևս ունի բլոգ, սա ավելի կհարստացնի հայկական քաղաքական բլոգինգը և միգուցե խթանի հայկական բլոգոսֆերայի էլ ավելի զարգացմանը:
Վարչապետի բլոգը` http://tigransargsyan.livejournal.com/

Ախալքալաքի կինոյի նախկին շենքը

Ամանորի կապակցությամբ , երբ գնացել էի Ախալքալաք պատահաբար նկատեցի, որ քաղաքի կինոյի շենքը վերանորոգել են: Չափից շատ ուրախացա, մտածելով, որ գոնե ինչ-որ չափով մշակութային կյանքը կակտիվանա:
     Էն էլ երջանկությունս կարճ տևեց, երբ իմացա, որ շենքը սեփականաշնորհված է և օգտագործվելու է այլ նպատակներով  😦

Ահա շենքը`

Նոր կենդանիս…

արդեն երկու օր է այս ձկնիկը իմ տանն է ապրում, բայց իմ կարծիքով ինքը դեմ է  հայ-թուրքական սահմանի բացմանը` քանի որ երկու օր է բան չի ուտում: