ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ 2009

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ 2009

Հանրապետության Նախագահի մրցանակը ֆինանսավորում է “Պողոսյան” հիմնադրամը (Ֆրանսիա): Որպես մրցանակ շնորհվում են մրցանակի դափնեկրի վկայագիր, շքանշան` այն հաստատող հավաստագրով և դրամական պարգև`
5.000 (հինգ հազար) ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով:
Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի` արժեքավոր գործեր և հայտնագործություններ կատարած, որպես կանոն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հեղինակներին հետևյալ ութ բնագավառներումª
• բնական գիտություններ
• տեխնիկական գիտություններ և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ
• ֆիզիկա
• բժշկագիտություն
• արվեստ (այդ թվում ճարտարապետություն, կերպարվեստ, թատրոն, կինոարվեստ, ֆոտոարվեստ, արվեստի տեսություն և արվեստի այլ ձևեր)
• գրականություն
• հումանիտար գիտություններ
• մարդասիրական արժեքների տարածմանն ուղղված գործունեություն և ծրագրեր:

Մրցույթին մասնակցող աշխատանքները պետք է 2007-2009 թվականների ընթացքում լինեն` հրատարակված – գրքեր, գիտական հոդվածներ և այլն; ներկայացված – թատրոն, կինո, վիդեո; ցուցադրված – նկար, քանդակ, ինստալյացիա, ֆոտո; իրագործված – սոցիալական և մարդասիրական իրագործուգեր, և այլն:

Մրցույթին չեն կարող ներկայացվել դասագրքեր, մեթոդական ցուցումներ:

Հայտատուն կարող է իր աշխատանքը ներկայացնել անձամբ կամ այն կարող է ներկայացվել տվյալ բնագավառում գործող որևէ այլ անձի կամ հաստատության միջոցով:

Հայտերն ընդունվում են 2009 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2010 թվականի հունվարի 29-ը:

Ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարելի է ստանալ “Հայաստան” համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակից և Հիմնադրամի կայքի միջոցով http://www.himnadram.org:

Կառավարական 3-րդ մասնաշենք
0010, Երևան, Հայաստանի Հանրապետություն
Հարցեր առաջանալու դեպքում դիմել “Հայաստան” Համահայկական Հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակ` Աիդա Խաչիկյանին
Հեռ. 52-09-40 (106); 56-01-06 (106); email aida@himnadram.org

Advertisements

Ինչքան թափթփուկներ կան

Երևի թե այս մասին էլի չգրեի, բայց նոր ընկերուհուս հետ էի գրվում ու նա ասաց որ, ինչ մեկը կլասսնիկիով ԴՌՈՒԺԻԾ էր տվել ու ինչ որ անկապ սկսել է խսացնել (իհարկե նա արդեն սև ցուցակում է): Մեկ մտածեցի դրա հետ հայավարի խոսամ, բայց հենց էդ ախմախի profile-ը մտա սկսեցի զննել, խղճացի:
Ասեմ որ նման մարդկանց շատ եմ հանդիպում…
Նկարների մեկնաբանությունները, ստատուսները մի крутой տղու կերպար էր, բայց այդպիսինները հաստատ գիտեմ, որ կյանքում ամենաոչինչներն են ու իրենց թերարժեքությունը վիրտուալ աշխարում են փորձում թաքցնել: 
Մի ասող լինի "տո այ անասուններ, եթե կյանքում բանի պետք չեք, էլ ինչու եք ձեզ լավ տղու տեղ դնում"???
Հալալ է են մարդուն, որ իրական իմիջն ու վիրտուալը փորձում է հավասար պահի ու հավայի տեղը անմեղ աղջիկների ջանին չի կպնում:

Մեր քաղաքի տոնածառը:

արդեն երրորդ տարին է, ինչ Ախալքալաքի հրապարակում Ամանորյա օրերին շողշողում է այս գեղեցիկ տոնածառը: Այն գիշերվա ժամերին ունի այս տեսքը, ասեմ որ երբ տարին նոր էր փոխվում այստեղ տեղի ունեցավ հրավառություն և քաղաքի տարբեր մասերից և մոտակա գյուղերից ընտանիքներով եկել էին Քաղաքի գլխավոր տոնածառի մոտ:

Ախալքալաքի կենտրոնական փողոցներից մեկը

Երեկ երբ եկա Ախալքալաք մերոնք ասին որ ձյուն երեք օր առաջ է եկել, կարծես թե ձմեռը նեխացել է Ջավախքից: Սա, իմ գիտակից կյանքում, առաջին դեպքն է, երբ Նոր Տարին դիմավորում ենք առանց ձյան: Փողոցներում հալվում է ձյունը և ամենուրեք ցեխ է ու ջրափոս, բացառուցյամբ վերջերս ասվալտած փողոցներում:
Ահա նկարներ կենտրոնական փողոցներից`


 
Հույս փայփայենք, որ  եղանակները բացվելուն պես այս փողոցներն էլ կվերանորոգեն:
Շնորհավոր Ամանոր:

Հաջող 2009-ը

Անկեղծ ասած հավես տարի էր այս տարի, բավականին ձառքբերումներ եղան, չհաշված ճգնաժամը, ինչը մարդկանց շոկի մեջ էր պահում, բայց դե որ գալացող տարին էլ նմանատիպ հաջողությունների տրամաբանկան 
արունակությունը լինի և նոր ձեռքբերումների ու երջանկանանալու առիթներ լինի, ապա շատ ուրախ կլինեմ:
Միաժամանակ այս տարվա մայրամուտին ուզում եմ շնորհավորել բոլորիդ գալիք տարվա կապակցությամբ, թող այս տարին լինի ձեռքբերումների, նվաճումների, բարձունքների տարի: Թող երջանիկ լինելու առիթը երբեք պակաս չլինի ձեր գլխից: Սիրելի ընկերներ և ծանոթ ու անծանոթ ծանոթներ ջան,
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ Ամանորի կապակցությամբ:

Վայ ինչ լավ է….

   Այնքան եմ ուրախացել, երբ երեկ երեկոյան աշխատանքից հետո դուրս եկա կանգառ, տեսնեմ քաղաքը ամբողջ կենտրոնով լուսավորած է, շատ հետաքրքիր էր եւ գեղեցիկ: 
 Լուսավորությանը զուգահեռ կազմակերպվում են բազմաթիվ Ամանորյա միջոցառումներ, եւ համեմատելով անցյալ տարիների հետ կամաց կամաց ունենում  ենք ուրախ ամանոր անցկացնելու տրամադրություն ստեղծող նախատոնական օրեր: 
Ամենահաճելին այն է, որ քայլելով փողոցներում նկատում եմ մարդկանց երջանիկ դեմքեր, որոնք դուրս են եկել իրենց երեխաների կամ թոռնիկների հետ: Անչափ երջանկանում եմ, երբ տեսնում եմ մարդկանց երջանիկ դեմքերը:
  Այս ամենից բացի էլի ուրիշ լավ բան եմ նկատել քաղաքում, օրինակ այն, որ արդեն շատացել է այն մարդկանց թիվը, որ փողոցն անցնելուց սպասում են կանաչ լույսին եւ փողոցները մեծամասամբ անցնում են անցումներով /զեբրաներ/: Արդեն անկախ մեքենայի արժեքից ու մակնիշիչ վարորդները նույնպես զիջում են ճանապարը: Ինչ լավա … Կամ հաջորդ ուրախացնող փաստը, որ ՀՀ Վարչապետին տեսա առանց օխռանա, իր անձնական մեքենայով ընտանիքի հետ: Հավեսա, սկսում եմ սիրել մեր քաղաքը… 
Մնում է ձեռի հետ էլ դաստիարակենք այն կերպարների, որոնք խանգարում են կյանքին նորմալ հունով ընթանալու համար:

Ձմեռային Փառատոն Հայաստն 2009-ը մեկնարկում է: