Thank You ՄԵՐՍԻրելի վայրերինth

Եկեք միասին շնորհակալություն հայտնենք ՄԵՐՍԻրելի վայրերին, որտեղ չեն ծխում կամ կան չծխողների համար հատկացված վայրեր:

Արդեն հայտնաբերված են բոլոր այն հանրային վարերը (սրճարաններ, բարեր, ռեստորաններ, սննդի կետեր), որտեղ հոգ է տարվում մեր առողջության մասին: Այդ վայրերը ստանալու են շնորհակալագրեր:

Մայիսի 31-ին ժամը 18:00-ից միացեք արշավին և մեծ շուքով շնորհակալություն հայտնենք ՄԵՐՍԻրելի վայրերին:

Մանրամասները շուտով կստանաք հաղորդագրության տեսքով:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել
info@kanachastan.am հասցեին:

Միջոցառումը ֆեյսբուկում  http://www.facebook.com/event.php?eid=103889239702264

**********************************
Կանաչաստան կազմակերպությունը, Քաունթերփարթ Հայաստանի աջակցությամբ և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ նախաձեռնել է ծրագիր` շնորհակալություն հայտնելու այն հանրային վայրերին, որտեղ չեն ծխում կամ առկա են չծխողների համար հատկացված վայրեր:

2009 թվականի վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում չափահաս բնակչության 27 %-ը կանոնավոր (ամենօրյա) ծխող է, որից տղամարդկանց մասնաբաժինը կազմում է 52 %: Հատկապես ուշադրության է արժանի այն փաստը, որ Հայաստանը առաջատար դիրք է զբաղեցնում սրճարաններում, բարերում և ռեստորաններում պասիվ ծխողների կրած վնասների տեսանկյունից:

Advertisements

28. 04. 2011 արկածներ

Չնայած, որ շատ հոգնած եմ, բայց որորշեցի այսօր գրել տպավորություններս, քանի որ հետո ուշ կարող է լինել:

Ուրեմն իմ ընկերներից Արամը, որոշել է ընկրական շրջապատը հավաքի ու քաղաքից դուրս գնալ, ու չգիտես ինչուորոշել էր դա անել այսօր` սովորական աշխատանքային օր: D
Իմանալով, որ աշխատանքային օր է հրաժարվեցի, բայց հետո մտածեցի, որ շուտով աշխատավայրում միջոցառում ունենք ու նախապես արժի լիցքաթափվել, ապա տնօրենիս խնդրեցի, որ թույլ տա այսօր բացակայեմ աշխատավայրից, ու ես ստացա իմ թույլտվությունը:

Ուրեմն ինչ, առավոտյան 8:30 պետք է շարժվեինք Թամանյանի արձանի մոտից, բայց բնականաբար շարժվեցիքն 9:13: Առաջին կայանատեղին Խոր Վիրապն էր, ծիծաղալի է, բայց դա ՀՀ-ում եզակի տեղերից է, որ ես չէի եղել:

Շատ տպավորիչ էր, հատկապես, երբ հայտնվեցինք փոսի մեջ, որտեղ դարեր առաջ հայտնի մարդ են “բանդարկել”:
Կային նաև Իտալիայից ժամանած տուրիստներ ու որպեսզի նրանք տսնեն ՀՀ-ում երիտասարդության շրջանակում զարգացած երևույթներից մեկը` ֆլեշմոբը, մենք նրանց համար տեղում ֆլեշմոբ կազմակերպեցինք: Կարծում եմ նրանք տպավրված էին, երբ երիտասարդների խումբ նայում է պարզ երկնքին ու ձեռները բարձրացրած գոռում` “ահա, իջի, իջի, աջ, աջ աջ, ձախ, արի, արի, լավա, լավա, հոպ” 😀

Կոսօրին արդեն շարժվեցինք մի այլ վայր, ուր էլի չէի եղել` Խոսրովի անտառ:
Մեզ դիմավորեցինք այսպես`  Continue reading

30 правил для рекламного агентства

Сегодня в своем Reader-е увидел отличный пост и решил скопировать на свой блог. 

Даниил Сергеев, один из четырех основателей дизайн-студии FIRMA Style,сформулировал «30 правил для хорошего аккаунт-менеджера».

Правила применимы не только для этой профессии, а в целом для рекламного агентства, как его видит клиент.

Хорошие эккаунт-менеджеры (они же аккаунты) — гении переговоров. Им нужно склонить клиента к интересам агентства, а потом сделать, чтобы в агентстве нашлись силы выполнить проект и никто не пострадал.

И хотя автор называет человека, выполнившего все 30 правил, всего лишь «хорошим», в реальности это под силу, наверное, идеальному сотруднику или универсальному солдату.

Распечатать и повесить на стенку:

1. Клиент никогда не должен звонить сам. Continue reading

“Իմ Եվրոպան 120 վայրկյանում” երիտասարդական մրցույթ

Եվրոպայի օրվա կապակցությամբ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում է ձեզ մասնակցել “Իմ Եվրոպան 120 վայրկյանում” խորագրով տեսահոլովակների երիտասարդական մրցույթին:

Հաղթողը կստանա Apple iPad:

Ո՞վ կարող է մասնակցել
– ՀՀ քաղաքացիներն ու բնակիչները
– Եվ սիրողական, և պրոֆեսիոնալ մակարդակով տեսահոլովակ նկարահանողները

Ինչպե՞ս մասնակցել
– Պատրաստել կարճ տեսահոլովակ
– Ներբեռնել այն YouTube “Europe Day Youth Contest Armenia – (ձեր տեսահոլովակի կամ ձեր անվամբ)”
– Լրացնել հայտը` ներառելով տեսահոլովակի հղումը,
– Ուղարկել այն Delegation-Armenia@eeas.europa.eu էլ. հասցեին,
Վերջնաժամկետ` 2011թ. մայիսի 9-ը` ժ 24:00 /Երևանի ժամանակով/

Խնդրում ենք նամակի վերնագրի տողում գրել Europe Day Youth Contest: Հայտի ձևը և տեսահոլովակի ներբեռնման ուղեցույցը կարող եք գտնել այստեղից http://europeinarmenia.wordpress.com/2011/04/21/youth_contest_arm/

Facebook-ը որպես մարտի դաշտ

Երբ արդեն մոտենում է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը, կարծես սոցիալական ցանցերում ակտիվություն են ստանում հակահայկական և հակաադրբիջանական խմբերը:

Սոցիալական ցանցերում, հատկապես Facebook-ում դա ավելի ընդգծված է երևում: Վերջին մեկ շաբաթում արդեն տասից ավելի Հակահայկական խմբեր եմ report արել:

Կարծես էտ կապիկների խմբերը սնկի նման աճում են ու չգիտես ոնց միանգամից հազարավոր անդամներ են ունենում:

Հայերս նույնպես բավականին ակտիվ դրանց դեմն առնելու մեթոդ ենք գտել` հայտնաբերել, տարածել ու report անել:

Բնականաբար այդպիսի խմբերը երկու ֆունկցիա են կատարում`
առաջին. գտնում են հայկական խմբեր ու “փակել” տալիս (իսկ Facebook-ն էլ առանց նայելու ու ստուգելու դնում չորով փակում է).

երկրորդ. պատմություն և ինքնություն չունեցող ազգի համար ինքնահատատման միջոց, որտեղ հակադրվելով մեկ այլ ազգի փորձում են ինքնություն ստեղծել ու ինքնահաստատվել:

Ինչ եմ առաջարկում:

Հավաքվենք իրար գլխի ու Facebook ձյաձյաին գրենք, կամ ասենք, որ այնպես անի, որ ադրբիջանցիք մեր խմբերը չտեսնեն, իսկ մենք էլ իրենց: Facebook հորինողները խելացի են, կկարողանան այդպիսի բան անել:

առաջարկներ կան… ?

Հայկական նոր բրենդ` “Կանաչ Խնձոր”

Շուտով շուկայում կհայտնվի նոթբուկերի նոր տեսակ` հայկական “խնձոր”:

Սա նախադեպն է:

Դա ծտերին էլ է վեևաբերվում.

Ահա թե ինչ է կատարվում քաղաքի լավ թե վատ մաքրվող հատվածում:

Բայց ինչքան էլ պայքարենք, որ մաքուր լինի մեր քաղաքը միևնույն է չես կարող ասել թե ինչ “անակնկալ” կարող են մատուցել քաղաքի վերևի հարկում ապրող բնակիչները` ծտերը:

Լինում են դեպքեր, որ երեկոյան շատ մարդկանց տրամադրություն են փչացնում մեեեծ հաջողության նշան ցույց տալով: