Ախպրության համար

Եթե քաղաքում տեսել եք սև գույնի AUDI A4, ARM-331 պետհամարանիշով, ուրեմն դա իմ ընկեր Արմենն է իր մեքենայով:
Այօր նրա մեքենան տարել էինք լվացման կետ` մոյկա: Ու քանի որ 20 րոպե պետք է սպասեինք սկսեցինք քայլել տարածքում և պատահաբար նա նայեց մոյկի ռեկլամին ու սկսեց ծիծաղալ, ահա թե ինչու`

Advertisements

Եթե բանակում ծառայություն անցնեին աղջիկները:

Բոլորս էլ միանշանակ գիտենք, որ զինվորական համազգստի գերակշռող գույնը կանաչն է: Եվ ցանկացած վայրում և ցանկացած երևույթ այդ գույների մեջ տեսնելով միանգամից հասկանում ենք, որ դա բանակի հետ կապ ունի:

Իսկ ահա թե ինչպես կլիներ բանակային համազգեստը, եթե բանակում զինծառայության անցնեին աղջիկները:

Երևան-Դիլիջան մայրուղի:

Դեպի Ջավախք

երեկ վերջապես կարողացա գալ ծծնդավայր` Ջավախք: Չորս ամիս այստեղ չեի եղել:

Հենց սահմանն անցանք առաջին իսկ հայացքից շաաաատ ուրախացա, երբ նկատեցի որ արդեն ճանապարհի շինարարությունն արդեն ավարտել են 90%-ով:

Իսկ երբ մտա քաղաք կրկին զարմացա և ուրախացա, երբ տեսա քաղաքի կենտրոնում նախկինում եղած  Մ. Մաշտոցի արձանի փոխարեն ինչ-որ հիմք էր կառուցած, որտեղ կրկին տեղադրելու են Մաշտոցի արձանը, այս անգամ ավելի գեղեցիկ և բարձր:

Ինչպես է մտածում tert.am-ը

Հետևյալ հղումի տակ կա մի հոդված, որի վերնագիրն է`

Վրացի վարորդները մեքենա կվարեն առանց վարորդական իրավունքի

այստեղ ամենաամոթը այն է, որ հարգարժան Թերթ.am-ի խմբագրությունը անտեսում է Վրաստանի այլ ազգերի քաղաքացիներին, օրինակ` հայերին:

Ես լինելով Վրաստանի քաղաքացի համարում եմ, որ սա վիրավորանք է ազգային փոքրամասնությունների նկատմամբ:

Ամոթ:

արտահայտություն կամ կարծիք…

Այս մասին միգուցե նույնիսկ չգրեի, քանի որ այդ երևույթը և սովորական է, և նորմալ, համենայնդեպս գոնե իմ համար: Բայց երբ լսեցի մի արտահայտություն, որը ստիպեց մտածել:

Արտահայտությունը հետևյալն էր` “Արա հըլը են աղջկան նայի ծխումա”!

Այդ երիտասարդները կամ անհայտ գյուղից էին եկել, կամ էլ…. եսիմ:

Լսածս առիթ դարձավ, որ մտածեի թե արդյոք վատ բան կա, երբ աղջիկը ծխում է:

Կարծում եմ միակ վտանգը դա սեփական առողջությունը կորցնելն է: Քանի որ ցանկացած մարդ` անկախ սեռից, ազատ է իր ընտրության մեջ, եթե դա չի սահմանափակում կամ վնասում դիմացինի շահերը: Ուստի ծխող կինը, ինչպես նաև տղամարդը, պետք է պատասխանատվություն կրեն իրենց ապագա երեխայի հանդեպ: Մնացած դեպքերում գլուխները …! ինչ ուզում են թող ծխեն:

Այսինքն պետք է հիշել` ծխելը հղիության ընթացքում վնասում է Ձեր ապագա երեխային:

Արագածյան արկածներ

Փոքրուց սիրել եմ լեռներ բարձրանալ, վերջին անգամ Հատիս լեռն էի բարձրացել 5 տարի առաջ, երբ նախապատրաստական ֆակուլտետի ուսանող էի ու նոր էի եկել Երևան:

Միշտ մտածում էի, որ կյանքում կա երեք գագաթ, որ պետք է նվաճեմ, դրանք են Արարատ, Արագած և Աբուլ:

Շատ ուրախացա, երբ տեսա, որ Extreme Club-ը կազմակերպում է արշավ Արագածի Հյուսիսային գագաթ: Երկու ժամ ծանրութեթև անելուց հետո որոշեցի, որ անպայման միանալու եմ այդ արշավախմբին 🙂

Երբ ընկերնես իմացան, նրանցից նույնպես խիզախներ եղան, որ ցանկացան միանալ:

Մինչև գնալներս ես ու Արմենը փորձում էինք ֆորմի մեջ մտնել. քայլում էինք ու յանիմ ծխելներս էինք քչացրել: 3-րդ մասիվից մինչև 14-ի կռուգ գիշերվա 2-ին քայլել ենք: Continue reading

Ինֆորմացիայի կրողներ

Սովորաբար մեր ֆակուլտետում` ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետ, ընդունված մշակույթ է, որ դասամիջոցների ժամանակ ուսանողները և դասախոսները որևէ հարցի շուրջ քննարկում են կամ բանավիճում:

Նման դեպքերից շատ է տպավորվել այն, որ մեր դասախոս Բ. Հարությունյանը, որ վարում է նաև այս կայքը, նշեց ինֆորմացիայի ստանալու և վերցնելու մասին:

Զարգացնելով այդ միտքը գրեմ:

Մարդիկ ինֆորմացիան ստանում են կամ վերցնում, հետևավբար այդ մարդկանց կարելի է դասակարգել որպես ակտիվ և պասիվ:

Այսինքն այն մարդիկ, որ կարելի է անվանել ակտիվ, վերցնում են ինֆորմացիան, այսինքն աղբյուրներ են ստեղծում, ունենում են իրենց ինֆորմացոն հոսքեր ապահովող միջոցներ. ակտիվ են, որ վերցնեն ինֆորմացիա:

Իսկ պասիվները` այն մարդիկ են, որ ջանք չեն թափում ինֆորմացիայի համար, ստանում են միայն այն ինֆորմացիան, որ մատուցվում է իրենց. նրանք պասիվ են և հեշտ են ընկնում ազդեցության տակ, այսինքն նրանց ավանդական և ոչ ավանդական ԶԼՄ-ների միջոցով հեշտ է կառավարել: