Օրվա դիտարկում

Մեղքս ինչ թաքցնեմ, այսօր առաջին անգամ էր, որ այցելեցի Կոմիտասի անվան պանթեոն: Չնայած նպատակն այլ էր, Երիտասարդ առաջնորդների դպրոցը կազմակերպել էր հրաձգություն, իսկ հրաձգարանը գտնվում էր այգու տարածքում, առիթը բաց չթողի և որոշեցի քայլել այգում:

Ասեմ որ ահավոր հիասթափված եմ: Միթե կարելի է այդպիսի անուշադրության մատնել նման այգին, որն իրենից մշակութային մեծ արժեք է ներկայացնում հայ ազգի համար:

Աղբը մի կողմից, Continue reading

Advertisements

Flash mob N3

16 հունիսի 2010 թ. ժամը 19:30-19:45 Երևանի Կարապի լճում 23 երիտասադներ ձուկ էին բռնում, դա կարելի էր մեկ բառով նկարագրել` ֆլեշ մոբ, որը կազմակերպել էր Հայակական ֆլեշմոբ դիվիզիան: Դա դիվիզիայի երրորդ ֆլեշմոբն էր, ու սա դեռ վերջը չի:

Ահա նկարներից:

Նկարները` Ա. Եղիազարյան և Գ. Ղարագյոզյան:

«Կաղանդ պապի հեքիաթը» ստեղծագործական մրցույթ

Կաղանդ պապի կերպարին կենդանություն տալու համար հայտարարվել է «Կաղանդ պապի հեքիաթը» ստեղծագործական մրցույթ:
Կաղանդ պապը Ամանորի ծիսական խորհուրդը մարմնավորող կերպար է: «Կաղանդ պապի հեքիաթը» մրցույթը 2009 թվականին Կաղանդ պապի վերհանված կերպարի զարգացման համար նախապատրաստական փուլն է և այն կազմում է «Ձմեռային փառատոն Հայաստան 2010 »-ի բաղկացուցիչ մասը: Անցած տարի` ազգագրական աղբյուրների հիման վրա, նկարների մրցույթով ստեղծվել է Կաղանդ պապի արտաքինը:
Մրցույթին ներկայացվող ստեղծագործություները` հեքիաթները, պետք է լինեն տպագիր 2-6 էջի սահմաններում: Հեքիաթում պետք է ներառել հետևյալ բոլոր հերոսներին` Կաղանդ պապ, խլվլիկներ Երա և Անի, Հազարան, Փուշ, Իմաստուն, Անտես, Եղեգ, Արեգ, Ասպետ, Ճտպտիկ, Փառփառ, Չարմազան, այս բոլոր հերոսներին պետք է ներկայացնել իրենց արալեզների հետ: Continue reading

Ժեգլովի 4 կանոնները

Ինչպես գիտենք հաջողությունների հասնելու համար շատ կարևոր է շփումը մարդկանց հետ: Հաշվի առնելով դրա կարևորությունը զարգանում է կոմունիկացիայի տեսությունը:

Հատկապես այն մասնագետը, որ աշխատում է կոմունիկացիայի ոլորտում ուղղակի պարտավոր է տիրապետի շփման հմտություններին:  Շփման արդյունքում է, որ առաջ է գալիս նոր գաղափաներ, ծանոթություններ, որոնք կարևոր են:

Առօրյա և պրոֆեսիոնալ շփումը տարբեր են, բայց կարևոր, քանի որ շատ հաճախ առօրյա շփումը/փոխհարաբերությունը բերում է ավելի մեծ արդյունք քան գործնականը, իզուր չէ որ հմուտ վաճառքով զբաղվողները հիմնականում հճախորդների հետ շփվում են ոչ գործնական միջավայրում:

Մասնագետի համար ցանկացած վայրում և ցանկացած մարդու հետ շփվելու ունակություն ուենալը կարևոր է:

Ահա և Ժեգլովի 4 կանոնները`

4 правила Глеба Жеглова:

1. Разговаривая с людьми, всегда улыбайся! Люди это любят.
2. Будь к человеку внимательным и старайся подвинуть к разговору об нём самом.
3. Старайся найти тему, которая ему интересна.
4. Проявляй к человеку искренний интерес. Вникни в него, узнай чем он живёт. И тогда человек сам все расскажет…

Coca-cola-ն շարունակում է հրաշքներ գործել գովազդի ոլորտում

Ահա տեսեք, ինչ հրաշք է:

Պայքար, պայքար ինչի դեմ?

Արդեն երկար ժամանակ է տեսնում եմ, թե ինչպես է պայքար մղվում էրոտիկ կայքերի դեմ, ու ամեն քայլափոխին կարելի է պաստառներ տեսնել, որ քաջալերում են չմտնել նման կայքեր: Բացի այդ պաստառներից շատերն են բողոքում, որ ինտերնետը վատ ազդեցություն է թողնում, երեխաները վատ բաներ են սովորում և այլն:

Պայքար է տարվում և բողոքում են մի այնպիսի երևույթի դեմ, որն իրականության մեջ ամենահզորն է` գլոբալիզացիայի կամ, մեղմ ասած, ինտերնետի: Իսկ այդ պայքարին հակառակ ինտերնետը օր օրի զարգանում է և ներխուժում է մեր առօրյա կյանք. ամեն տեղ և ամեն վայրում մենք ինտերնետի “զոհն” ենք դառնում, Continue reading

Աղջիկներ և Extreme – ՈՉ ՄԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Ըստ Armenian Extreme Club

Աղջիկները նույնքան վտանգավոր են, որքան Էքստրիմը: Նրանց երկուսին էլ սխալ մոտեցում ցույց տալու դեպքում ամենաքիչը կդառնաս հաշմանդամ կամ կկորցնես կյանքդ: Երկուսն էլ բարձրացնում են ադրենալինի տոկոսը արյան մեջ, ստիպումեն հասնել նորանոր բարձունքների, երկուսն ել առաջացնում են կախվածություն: Սակայն եթե էքստրիմից մի կերպ կարող ես հրաժարվել, աղջիկներից `ձև չկա, ՀԸ-Ը /այսնինքն ոչ/: Գեղեցիկ աղջիկ, ինչպես նաև սար, ժայռ կամ լեռ տեսնելիս ցանկանում ես այն նվաճել` լեռան դեպքում բարձրանալ վրան` գագաթին 😉 Սակայն նվաճած աղջկա գլխին չես կարող դրոշակ տնկել` ինչպես դա կաներիր լեռան կատարին: Այսպիսով, մենք հասկացանք, որ աղջիկների և էքստրիմի մեջ համարյա թե չկա տարբերություն և չենք կարող չընդունել, որ աղջիկները էքստրիմի համեմատ ունեն բազմաթիվ առավելություններ: Բռավո գեղեցիկ և յանիմ թե թույլ սեռին: Ես խոնարհվում եմ Ձեր գերմարդկային ուժի – գեղեցկության առաջ: Ձեր խոնարհ երկրպագու և հավերժ ծառա ` Ես …