Բացօթյա միջոցառումների կազմակերպման պահանջներն ու պայմանները

Բացօթյա միջոացռումՏվյալ գրառումով ցանկանում եմ խսել մի քանի կարևոր հանգամանքների մասին, որոնք կարևոր են հաշվի առնել բացօթյա միջոցառումներ կազմակերպելու համար։

Ըստ տեղանքի միջոցառումները լինում են բացօթյա և փակօթյա: Յուրքանչյուր տեսակն ունի իր կազմակերպման առանձնահատկություններն ու նրբությունները:

Ստորև ներկայացնում եմ մի քանի կետեր, որոնք կարևոր են հաշվի առնել կազմակերպելու կամ պլանավորելու գործում.

Տարածքի ուսումնասիրություն՝ հանդիպում տարածքը տնօրինողների հետ։ Հանդիպման ընթացքում հարկավոր է քննարկել բոլոր մանրամասները, որը կապ ունի տարածքի օգտագործման հետ։ Դեկորացիա, լրացուցիչ պարագաների տեղադրում, սեղանների դասավորություն, բեմի և ձայնային սարքավորումների տեղակայում, հոսանքի հնարավորություն և այլն։ Կան տարածքներ, որոնք հանրային են, օրինակ հրապարակները, որոնց թույլտվույթան համար հարկավոր է դիմել տեղական ինքնակառավարման մարմիններ, տվյալ տեսակի տարածքներում միջոացռումներ անցկացնելու թույլտվության համար հարկավոր է հաշվի առնել տվյալ կառույցի աշխատանքային գործընթացը և դիմելու կարգը։

– Պատվիրատույի հետ վերջնական մանրամասները քննարկելուց հետո, Continue reading

Advertisements

Ինչպիսին է լինում իսկական event-manager-ը

միջոցառումների կազմակերպիչ

Հայաստանում ակնհայտ շատացել է ծառայություն մատուցող կազմակերպությունների թիվը, որոնք  շուկա են մտնում հաճախորդներին առաջարկելով ծառայությունների մեծ ցանկ՝ գովազդ, մարքեթինգ, խորհրդատվություն, հետազոտություններ, դիզայն, վեբ կայքեր, միջոցառումների կազմակերպում և այլն։
Հետևաբար դաշտը սկսում է լղոզվել, քանի որ մատուցվող ծառայությունների սահմանները վերանում են. կազմակերպությունները սկսում են վաճառել ծառայությունների լայն ցանկ, և բարդ է հասկանալ, թե որ կազմակերպությունը  որ ոլորտում է պրոֆեսիոնալ։ Այս խնդիրը տարածվում է նաև միջոցառումների կազմակերպման ծառայությունների ոլորտին, տվյալ ոլորտում յուրաքանչյուր անհատ կամ կազմակերպություն «հանդես է գալիս» որպես տվյալ ծառայության մատուցման փորձագետ։ Նույնիսկ եթե փողոցում մոտենանք պատահական մեկին և առաջարկենք գումարի դիմաց կազմակերպել միջոցառում, նա կհամաձայնվի.

Այնուամենայնիվ միջոցառումների կազմակերպման ոլորտը ՀՀ-ում բավականին զարգացած է, կան ընկերություններ և անհատներ որոնք մատուցում են պրոֆեսիոնալ ծառայություններ խելամիտ արժեքով։

Այս ամենի հետ զուգահեռ սնկի նման աճում են «իվենթ մենեջերները»,  որոնք այս կամ այն տարբերակներով և վիճելի որակով «կազմակերպում» են միջոցառումներ։ Այն իվենթ մենեջերները, որոնք նոր են սկսում միջոցառումների ոլորտում հանդես գալ հանդիպում են որոշակի կազմակերպչական դժվարությունների, ինչի արդյունքում էլ տուժում է միջոցառումը։ Հետևաբար միջոցառումներ կազմակերպելու համար շատ կարևոր է ունենալ փորձառություն, որը կուտակվում է տարիների և կազմակերպած միջոցառումների ընթացքում։

Լավ կամ փորձառու իվենթ մենեջերը պետք է ունենա. Continue reading