Անուղեղ մարդիկ կամ էլ բութուղեղ…

Լավ թե վատ պետական քաղաքականության մեջ է մտել ճանապարհաերթևեկության կաննորների պահպանումը: Ու շատ թե քիչ ստացվում է. ԶԼՄ-ներով և տարբեր միջոցներով ինֆորմացիան տարածվում է հասարակության մեջ, որ պետք է պահպանել երթևեկության կանոնները:
Այժմ ուզում եմ անդրադառնալ հետիոտներին, որոնք գիտեն որ կարմիր լույսի տակ պետք է կանգնեն որ մեքենաները վրաերթ չանեն կամ էլ չցծեն-տրորեն-ճզմեն ու անիմաստ տեղը չնստեն: Փողոցներում շատ եմ նկատում, որ մարդիկ սկսում են արդեն անցումներով անցնել ու շատերը սպասում են կանաչ լույսին, բայց կան մարդիկ, երբ տեսնում են, որ կարմիր լույս է, մարդիկ կանգնել են ու սպասում են որ էտ անտեր գույնը փոխվի. ու փողոցն անցնում են քմծիծաղով, յանիմ "տեսեք ես առավել եմ, չէ չէ անմակարդակ եմ և անհասկացող ու իմ  ուղեղում թեփ է լցրած և ես անհասկացող եմ":

Advertisements

Վայ ինչ լավ է….

   Այնքան եմ ուրախացել, երբ երեկ երեկոյան աշխատանքից հետո դուրս եկա կանգառ, տեսնեմ քաղաքը ամբողջ կենտրոնով լուսավորած է, շատ հետաքրքիր էր եւ գեղեցիկ: 
 Լուսավորությանը զուգահեռ կազմակերպվում են բազմաթիվ Ամանորյա միջոցառումներ, եւ համեմատելով անցյալ տարիների հետ կամաց կամաց ունենում  ենք ուրախ ամանոր անցկացնելու տրամադրություն ստեղծող նախատոնական օրեր: 
Ամենահաճելին այն է, որ քայլելով փողոցներում նկատում եմ մարդկանց երջանիկ դեմքեր, որոնք դուրս են եկել իրենց երեխաների կամ թոռնիկների հետ: Անչափ երջանկանում եմ, երբ տեսնում եմ մարդկանց երջանիկ դեմքերը:
  Այս ամենից բացի էլի ուրիշ լավ բան եմ նկատել քաղաքում, օրինակ այն, որ արդեն շատացել է այն մարդկանց թիվը, որ փողոցն անցնելուց սպասում են կանաչ լույսին եւ փողոցները մեծամասամբ անցնում են անցումներով /զեբրաներ/: Արդեն անկախ մեքենայի արժեքից ու մակնիշիչ վարորդները նույնպես զիջում են ճանապարը: Ինչ լավա … Կամ հաջորդ ուրախացնող փաստը, որ ՀՀ Վարչապետին տեսա առանց օխռանա, իր անձնական մեքենայով ընտանիքի հետ: Հավեսա, սկսում եմ սիրել մեր քաղաքը… 
Մնում է ձեռի հետ էլ դաստիարակենք այն կերպարների, որոնք խանգարում են կյանքին նորմալ հունով ընթանալու համար:

Հայերն աշխարհի ամենազատ մարդիկ են

/* Style Definitions */
table.MsoNormalTable
{mso-style-name:”Table Normal”;
mso-tstyle-rowband-size:0;
mso-tstyle-colband-size:0;
mso-style-noshow:yes;
mso-style-priority:99;
mso-style-qformat:yes;
mso-style-parent:””;
mso-padding-alt:0in 5.4pt 0in 5.4pt;
mso-para-margin:0in;
mso-para-margin-bottom:.0001pt;
mso-pagination:widow-orphan;
font-size:11.0pt;
font-family:”Calibri”,”sans-serif”;
mso-ascii-font-family:Calibri;
mso-ascii-theme-font:minor-latin;
mso-fareast-font-family:”Times New Roman”;
mso-fareast-theme-font:minor-fareast;
mso-hansi-font-family:Calibri;
mso-hansi-theme-font:minor-latin;
mso-bidi-font-family:”Times New Roman”;
mso-bidi-theme-font:minor-bidi;}

Մի անգամ ընկերներիցս մեկը` Հակոբը, պատմում էր թե ինչ-որ քննարկման ժամանակ ծանոթացել է ֆրանսիացի հասարակագետի հետ, որն ասել է, որ հայերն աշխարհի ամենազատ մարդիկ են և օգտվում են իրենց ազատությունից, որովհետև աղբը նետում են այնտեղ, որտեղ ուզում են, հանրային վայրերում խոսում են այնպես, ինչպես ուզում են, փողոցն անցնում են այնտեղից, որտեղից ուզում են:

Միանշանակ ճիշտ է դիտարկել մեր բարեկամը, սակայն այս ազատությունն այն ազատությունն է, ապակառուցողական է և մեր մասին վատ տպավորություն կազմելու լավագույն միջոցներից մեկն է: Սակայն, չեմ կարող չասել, որ վերջերս նկատում են, թե ինչպես են մարդիկ սկսել օգտագործել փողոցային աղպարկղերը: Նույնիսկ երկու անգամ նկատել եմ, թե ինչպե է երեխան պաղպաղակի թուղթը նետում փողոցի մեջտեղ և այն պահին ծնողը նրան ստիպում, որ վերցնի և նետի աղբարկզ: Միանշանակ դա գովելի է, քանի որ նման տարրական կանոնները պետք է փոքրուց սերմանել երեխայի մեջ, թե չէ որ մեծացավ էլ դժվար կլինի:

Այժմ շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ, թե ինչպես են անցորդները փողոցները անցումով անցնում, չնայաց որ ստիպում են մարդկանց այդպես վարվել, բայց դե ինչ արած մենք այդպիսին ենք, կամ մեր վրա պետք է գոռան, կամ էլ կարգադրեն, որ այդպես վարվենք, թե չե մեր մտքով չեր անցնի, որ ասֆալտի վրա եղած սպիտակ գծերը ձևի համար չի, այլ դրանց վրայով քայլելու համար: Բայց ամենայնիվ այստեղ ամեն ինչ հարթ չի, ինչպես թվում է, շատ եմ նկատել, որ անցումի վրայով փողոցն անցնելիս, մարդիկ նայում են աջուձախ, եթե մեքնենա չկա, ապա … միթե մտքերից չի անցնում, որ կանաչ լույսի ժամանակ անցնելն ավելի ապահով է: Կամ, սպսում ես կանաչ լուսին, սկսում ես փողոցն անցել, մեկ ել տեսնում ես խաչմերուկից մեկը JEEP-ով հելնում է վրեդ ու “տիիիիիիիիիիիիտտտտտտ” մի բան էլ ես եմ մեղավոր, որ կանաչ լույսին սպասեցի: