Միջոցառումների (EVENT) և իրադարձությունների տարբերությունը

Շատ հաճախ կարելի է միջոցառումն ու իրադարձությունը նույնացնել, սակայն դրանք ունեն տարբերություն։

Առաջին տարբերությունն այն է, որ միջոցառումը ունի հստակ սահմանված նպատակ, խնդիր, կազմակերպիչ, պլան և այլն։ Իսկ իրադարձությունը կարող է չունենալ այդ ամենը, այն ավելի սպոնտան է։ Օրինակ իրադարձություն կարող է լինել երեխայի լույս աշխարհ գալը, իսկ ծննդյան արարողություն կազմակերպելը միջոցառում է։

Event-ը կամ միջոցառումն ունի…

-Նկարագրություն
Հստակ պատկերացում կա, թե ինչ է կազմակերպվում, մենք պատկերացնում ենք միջոցառման ընթացքը, ձևը, բովանդակությունը։
-Նպատակ և խնդիրներ
Ցանկացած միջոցառում ունի իր խնդիրներն ու նպատակը։ Անհնար է կազմակերպել միջոցառում, որտեղ բացակայում է նպատակ կամ խնդիր։ Միջոցառում կազմակերպելիս խնդիրներն ու նպատակը պետք է հստակ սահմանված և մշակված լինեն։
-Մասնակիցներ /շահառուներ/
Ցանկացած միջոցառում ունի իր մասնակիցները կամ շահառուները, միջոցառումները կազմակերպվում են կոնկրետ թիրախի համար։ Միջոցառման պլանավորման փուլում շատ կարևոր է ուսումնասիրել մասնակիցներին։ Հարկավոր է հաշվի առնել հատուկ կարիք ունեցող մասնակիցներին՝ սահմանափակ հնարավորություն ունեցողներ, երեխաներ, բուսակերներ, հղի կանայք և այլն։  Continue reading
Advertisements

Ինչպես են վճարում հայաստանյան գործակալությունները

ՀՀ-ում, ըստ «Սփյուռ» տեղեկատուի, գրանցված է 315-ից ավելի կազմակերպություններ, որոնք իրենց ծառայությունների ցանկում ներառել են հետևյալ ծառայությունները (ծառայությունները ներկայացված են առանց բացվածքի)՝

– Միջոցառումների կազմակերպում,
– Գովազդային ծառայություններ,
– PR ծառայություններ,
– Ձևավորման (դիզայն) ծառայություններ։

Իմ մասնագիտական գործունեության շրջանակներում մինչև այսօր աշխատել եմ 3 գործակալություններում և համագործակցել մոտ 30 նմանատիպ ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ։ Այժմ շարունակում եմ գործել վերոնշյալ ոլորտներում, բայց արդեն հանդես եմ գալիս, որպես freelancer (թե ինչու այսպես ստացվեց, կներկայացնեմ մեկ այլ գրառումով)։

Աշխատելով և համագործակցելով ծառայություն մատուցող  բազմաթիվ կազմակերպությունների հետ պարզել եմ, թե ինչ համակարգով է իրականացվում անձնակազմի վճարումները.

Ուրեմն… ՀՀ-ում ծառայություններ մատուցող կազմակերպություններում առկա են վճարման հետևյալ ձևերը.
(խոսքը վերաբերվում է միայն հաստիքային աշխատակիցներին)

– Ֆիքսված աշխատավարձ,
– Միայն տոկոսներ,
– Ֆիքսված աշխատավարձ + ֆիքսված տոկոսներ (ցածր աշխատավարձ-բարձր տոկոսներ, բարձր աշխատավարձ-ցածր տոկոսներ),
– Ֆիքսված աշխատավարձ + խառը տոկոսներ,
– Բարձրացող աշխատավարձ.

Անդրադառնալով յուրաքանչյուր վճարման ոճին կարելի է ենթադրել՝

– Ֆիքսված աշխատավարձ. 
Այս տարբերակը կայուն տարբերակներից մեկն է. գործատուն իր կողմից կարողանում է հստակ հաշվարկել իր ծախսերը և պլանավորել կազմակերպության բյուջեն։ Իսկ աշխատակցի կողմից ևս ապահովվում է կայունություն, այսինքն աշխատակիցը ստանում է իր կայուն գումարը։ Սակայն այս մեթոդն ունի իր թերությունը՝ ամսեկան ֆիքսված գումար ստանալով աշխատակիցը սկսում է մատնվել ծուլության և ընկնում է մոտիվացվածությունը գործի նկատմամբ։ Քանի որ գործակալություններում կարող է լինել ամիս, որ շատ են ծրագրեը կամ նախագձերը և հակառակը, այսինքն ամսվա կտրվածքով աշխատակիցն իրականացնում է տարբեր ծավալի աշխատանք, սակայն ստանում է նույն աշխատավարձը։

– Միայն տոկոսներ. 
Այս ձևն իրենից ավելի շատ ընդունված է վաճառքով զբաղվողների համար, այսինքն ինչքան ապրանք կամ ծառայություն ես վաճառում, այդքան գումար/տոկոս ես ստանում։ Սրա ձեռնտու լինելը կախված է աշխատողի ունակություններից, ստացած շահույթից, պայմանավորվածությունից, գրծի հաճելի լինելուց և այլն։ Հիմնականում սա կարող է լինել շաաատ շահութաբեր, կամ էլ հենց ընենց էլի… 🙂 Այս ձևը մոտիվացնող է և աշխատողին թույլ չի տալիս ծուլանալ, քանի որ իր սեփական եկամուտը ինքն է ապահովում։ Սակայն սա չի կարող տարածվել ստեղծագործական աշխատանք կատարողների վրա, եթե վերջինս չի խառնվում վաճառքին, ապա ինքը անուղղակիորեն կախված է լինում վաճառքի բաժնի աշխատանքներից։

– Ֆիքսված աշխատավարձ + ֆիքսված տոկոսներ
Սա արդյունավետ տարբերակներից մեկն է, քանի որ աշխատողն ունի իր ֆիքսված աշխատավարձը ու կախված նախագծերից և իր կատարած աշխատանքի արդյունավետությունից ստանում է բոնուսային գումարներ։ Բոնուսային գումարը կարող է հաշվարկվել կատարած աշխատանքի ծավալով, ներգրավվածությամբ, մասնակցությամբ։ Սա մոտիվացնող է աշխատողի համար, դրանից շահում է նաև կազմակերպությունը ինչպես եկամուտի, այնպես էլ աշխատողի մոտիվացվածությամբ։
Կան դեպքեր, որ ֆիքսված աշխատավարձը լինում է ցածր, իսկ բոնուսների կամ տոկոսների թիվը բարձր, կամ հակառակը։

– Ֆիքսված աշխատավարձ + խառը տոկոսներ, 
Այս դեպքում աշխատողն ունի իր պարտականությունները, որի համար վճարվում է, և ներգրավվելով կազմակերպության գործունեության տարբեր ծրագրերում վճարվում է ըստ կատարած աշխատանքի, այս դեպքում լրավճարի գումարը հաշվարկվում է խառը և տարբեր սկզբունքներով։ Այստեղ կազմակերպության ղեկավարությունը պարզապես իր Continue reading

Ինչպես կարելի է վաճառել սեփական հմտությունները

Խոսքս վերաբերվելու է հատկապես այն ոլորտում գործողներին, ովքեր ունեն կամ հավարում են, որ ունեն լավ հմտություններ ծառայությունների ոլորտում՝գովազդ, բրենդինգ, միջոցառումների կազմակերպում, դիզայն, մարքեթինգ, քոփիրայթինգ,  մոնտաժ, թարգմանչություն, ռեստորանային գործ և այլ հարակից ոլորտներում գոյություն ունեցող հմտություններ։

Այս ոլորտում շատերը հանդես են գալիս որպես անհատներ, որոնք աշխատում են հենց իրենց համար, այսինքն իրենք են իրենց կազմակերպությունը (կան դեպքեր, երբ անհատները ներկայացնում են նաև իրենց սեփական իրավաբանական մարմինը, դա հիմնականում այն դեպքում է լինում, երբ լիում են պատվերներ կամ պատվիրատուներ, որոնք նախընտրում են աշխատել իրավաբանական մարմնի հետ):  Մի խոսքով, էական չի թե մասնագետն ունի կազմակերպություն թէ չէ, կարևորն այն է, որ ինքը ճանաչված է որպես մասնագետ և որոշել է աշխատել հենց ինքն իր համար։

Նման մասնագետները հիմնականում «ի հայտ» են գալիս 3-6 տարի տվյալ ոլորտում աշխատելու ընթացքում։ Սկզբում սովորաբար նրանք աշխատում են ծառայություններ մատուցող գործակալություններում, որից հետո որոշները արդեն կարողանում են ավելի մեծ գումար աշխատել ինքնուրույն, քան ստանում են աշխատավարձ՝ կատարելով նույն գործը որևէ կազմակերպությունում.  շատ անգամ հենց նման մտածողները սկսում են հանդես գալ, որպես անհատ մասնագետներ։

Սակայն… այս դեպքում արդեն սկսվում է անկայուն իրավիճակ ինչպես պատվերների, այնպես էլ ֆինանսական առումով. լինում են մեծ քանակի պատվերներ, կամ չեն լինում պատվերներ, այսինքն տիրում է ստեղծագործական անկայուն վիճակ, բայց լավ դրսևորված մասնագետը տարվա կտրվածքով միջինում աշխատում է ավելի շատ գումար, քան ստանում էր աշխատավարձ։

Ուստի անկայունությունից խուսափելու համար կարելի է պարզպես շուկայում կամ «պատվիրատուների» շրջապատում պահպանել և ստեղծել սեփական իմիջը (որ հարկ եղած դեպքում միանգամից ՀԻՇԵՆ ՔՈ մասին)։
Իսկ ինչ է պետք դրա համար….

Կիսվում եմ սեփական փորձով.

– միշտ կապի մեջ լինել ծանոթների, ընկերների, բարեկամների հետ. թեկուզ ֆեյսբուքում եղած «ընկերներին» հարցնել թե ոնց են, օրական առնվազն մեկ հոգու հետ պարզապես գրվեք և պետք է գրվել նրանց հետ ում հետ ամեն օր չեք շփվում. խոսելու ընթացքում տեղեկացրեք նաև ձեր ծառայությունների մասին։ Թող ձեզ միշտ հիշեն…

– խնդիր դրեք ձեր առջև և շաբաթական առնվազն մեկ հոգու հետ ծանոթացեք, շփվեք, գնացեք գարեջուր խմելու. ու թող այդ մեկը լինի ձեր նմանը կամ ապագայում ձեր պատվիրատուներից մեկը. կամ պարզապես դառնա լավ ընկեր (մեր երկրում ընկերություն հասկացությունը չի կորցրել իր արժեքը, ընկերները շատ կարևոր են և գործում, և կյանքում).

– երկու անգամ մի այցելեք սրճարան և այդ գումարով տպագրեք 100 հատ այցեքարտ (դիզայնի համար խնդրեք ձեր ընկերներից մեկին. հաստատ կօգնեն) ու այն երկու ամսում բաժանեք 100 համապատսխան մարդկանց, ընտրեք այնպիսի մարդկանց, որ 100 այցեքարտից մեկը զանգահարի ձեզ պատվերի համար (100 վիզիտկան արժի 5000 դրամ, մի խնայեք այդ գումարը, քանի որ դրանից եկած «շահույթն» ավելի մեծ է).

– ակտիվ ներգրավվեք սոցիալական ցանցերում, բայց ԴՈՒՔ օգտագործեք սոց ցանցերը, շփվեք, կիսվեք գաղափարներով, արտահայտեք ձեր մասնագիտական մտքերը, թող ձեզ ճանաչեն որպես մասնագետ, այլ ոչ թե որպես սովորական ֆեյսբուք ըքաունթ, որը պարզապես լայքեր ու ստատուսներ է գրում։ Թույլ մի տվեք որ սոց ցանցերն օգտագործեն ձեր ժամանակը, այլ դուք օգտագործեք սոց ցանցերի հնարավորությունները.

Եթե դուք հետաքրքրված եք ձեզնով և ուզում եք Հայաստանի պայմաններում հասնել գոնե մի փոքր հաջողության, ապա պետք է անընդհատ գործեք, միշտ եղեք այնտեղ որտեղ պետք է լինեք։  Մեր երկրում, եթե 2 օր պարզապես սենյակում նստեք, ապա ձեզ կմոռանան։

Ցուցամատը միշտ պետք է պահել զարկերակի վրա։

Այսքանը, եթե ունեք հետաքրքիր խորհուրդներ կամ ցանկանում եք քննարկել կամ պարզապես զրուցել, ապա կարող ենք հանդիպել սուրճ խմել և զրուցել։

Էդուարդ

Հեռախոսային անքաղաքավարություն

Աշխատանքի բերումով այնպես է լինում, որ հաճախ եմ տարպեր ընկերություններ և պետական կառույցներ զանգահարում: Ու մեկ մեկ լինում է, որ համարը հավաքելուց սխալվում ենք և հենց այդ կառուց չենք զանգահարել ու հենց պատասխանում են զանգին ու ասում ԱԼԼՈ պայթելս գալիս է: Կարծես ալարում են ասեն` օրինակ Երևանի քաղաքապետարան կամ այս ինչ նախարարություն, կամ էլ լյա լյա լյա ընկերություն, կարծես թե հեռախոսավարուհիներին սուրճ խմելու և մունաթ գալու համար են վճարում:

Սա գալիս է այն բանից որ գործարարային էթիկան դեռ չի զարգացել Հայաստանում:

քաղաքային ալյանդակություններ

Շարունակում եմ քաղաքային լուսանկարչությունների շարքից: Փորձում եմ բան բաց չթողնել:

սա Կինոմոսկվայի հետնամասում էր: 2 ջահել կերան խմեցին ու այս աղբը պատուհանի գոգին տողին: Նույնիսկ չցանկացան ֆայմել որ 20 մ. հեռավորության վրա աղբաման կար:

սա էլ ապացույցն այն բանի, որ մեր ազգի որոշ ներկայացուցիչներ լավ բանի սովոր չեն:

Հավայի քարոզչություն

Աչքովս մի հետազոտության վերլուծություն ընկավ, որը նաև Ադրբեջանական ԶԼՄ-ներում էլ է ֆռֆռում:
նախ ասեմ, որ սխալ հետազոտություն է, միայն դպրոցականների հետ հարցում անելով չի կարելի ստացված արդյունքները տարածել աբողջ երիտասարդների վրա, երիտասարդները միայն դպրոցականներով չեն սահմանափակվում: էլի շատ դիտողություններ կարելի է անել, պարզապես ժամանակ չկա: Կարելի է բնութագրել, որպես հավայի քարոզչություն:

Վերլուծությունը հետևյալն է`

Հայ երիտասարդների մեծ մասը ցանկանում է հեռանալ Հայաստանից

Երիտասարդների 70 տոկոսը ցանկանում է հեռանալ Հայաստանից եւ բնակվել արտերկրում եւ միայն 18 տոկոսն է համարում, որ դա վատ երեւույթ է: Նման արդյունքներ են ստացվել People in Need չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի եւ ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի՝ «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում դպրոցների բարձր դասարանների սովորողների շրջանում անցկացրած սոցիոլոգիական հարցումից:

Հարցմանը մասնակցել են բարձր դասարանների՝14-16 տարեկան, 96 աշակերտներ՝ 41 տղա եւ 59 աղջիկ:

Կցանկանայի՞ք մեկնել այլ երկիր, հարցին 88 տոկոսը տվել է դրական եւ միայն 6 տոկոսը` բացասական պատասխան: Հարցվածները հիմնականում նախապատվությունը տվել են եվրոպական երկրներին (58) տոկոս: Ընդ որում հարցվածների 29.3 տոկոսը ցանկանում է արտերկրում կրթություն ստանալ, 46.6 տոկոսը` շրջագայել կամ հանգստանալ, 12.5 տոկոսը` աշխատել, իսկ 11.3 տոկոսը` մշտապես բնակվել:

Լուրեր Հայաստանից – NEWS.am

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ 2009

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ 2009

Հանրապետության Նախագահի մրցանակը ֆինանսավորում է “Պողոսյան” հիմնադրամը (Ֆրանսիա): Որպես մրցանակ շնորհվում են մրցանակի դափնեկրի վկայագիր, շքանշան` այն հաստատող հավաստագրով և դրամական պարգև`
5.000 (հինգ հազար) ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով:
Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի` արժեքավոր գործեր և հայտնագործություններ կատարած, որպես կանոն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հեղինակներին հետևյալ ութ բնագավառներումª
• բնական գիտություններ
• տեխնիկական գիտություններ և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ
• ֆիզիկա
• բժշկագիտություն
• արվեստ (այդ թվում ճարտարապետություն, կերպարվեստ, թատրոն, կինոարվեստ, ֆոտոարվեստ, արվեստի տեսություն և արվեստի այլ ձևեր)
• գրականություն
• հումանիտար գիտություններ
• մարդասիրական արժեքների տարածմանն ուղղված գործունեություն և ծրագրեր:

Մրցույթին մասնակցող աշխատանքները պետք է 2007-2009 թվականների ընթացքում լինեն` հրատարակված – գրքեր, գիտական հոդվածներ և այլն; ներկայացված – թատրոն, կինո, վիդեո; ցուցադրված – նկար, քանդակ, ինստալյացիա, ֆոտո; իրագործված – սոցիալական և մարդասիրական իրագործուգեր, և այլն:

Մրցույթին չեն կարող ներկայացվել դասագրքեր, մեթոդական ցուցումներ:

Հայտատուն կարող է իր աշխատանքը ներկայացնել անձամբ կամ այն կարող է ներկայացվել տվյալ բնագավառում գործող որևէ այլ անձի կամ հաստատության միջոցով:

Հայտերն ընդունվում են 2009 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2010 թվականի հունվարի 29-ը:

Ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարելի է ստանալ “Հայաստան” համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակից և Հիմնադրամի կայքի միջոցով http://www.himnadram.org:

Կառավարական 3-րդ մասնաշենք
0010, Երևան, Հայաստանի Հանրապետություն
Հարցեր առաջանալու դեպքում դիմել “Հայաստան” Համահայկական Հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակ` Աիդա Խաչիկյանին
Հեռ. 52-09-40 (106); 56-01-06 (106); email aida@himnadram.org