Հայաստան…շուտով Կանաչաստան

Մի քանի տարի է ինչ աշխատում եմ Կանաչաստան ՀԿ-ում որպես  ծրագրերի ղեկավար: Քանի որ հիմա արձակուդում եմ, ապա ազատ ժամանակ գտա գերլու երկու բառ Կանաչաստանի մասին:

Ուրեմն ՀԿ-ն հիմնադրվել է 2008 թ.:

Կանաչաստան ՀԿ-ի նպատակն է նպաստել բնության պահպանությանը և քաղաքային բնակավայրերում կյանքի որակի բարելավմանը:

Կանաչաստան ՀԿ խնդիրները.
• Նախաձեռնել և մասնակցել բնության պահպանությանն ու քաղաքային բնակավայրերում կյանքի որակի բարելավմանը միտված քաղաքական, իրավական, տնտեսական և սոցիալական միջավայրի ստեղծմանն ու բարելավմանը` օրենսդրության ու քաղաքականությունների մշակման ու կիրարկման միջոցով;

Գործունեության ընթացքում Կանաչաստանն իրականացրել է մի շարք հետաքրքիր ծրագրեր. (WinterFest-ը Facebook-ում)

Ձմեռային Փառատոն Հայաստան 2008

– Ձմեռային Փառատոն Հայաստան 2009

– Ձմեռային Փառատոն Հայաստան 2010

Ինչպես նաև վերջերս իրականացրեց ՄԵՐՍԻրելի վարերը նախագիծը, ( այստեղ նախագծի Facebook-ի էջը) որի շրջանակում շնորհակալագրեր հանձնվեց այն հանրային վայրերին` սրճարաններ, բարեր, ռեստորաններ և այն հանրային տրանսպորտներին, որտեղ չեն ծխում:

Կարող եք միանալ Կանաչաստանին` առաջարկենորվ և համագործակցության նպատակով, հավատացեք մեր կարելի է իրականացնել հետաքրքիր միջոցառումներ և Հայաստանը դարձնել կանաչ և առողջ:

Կանաչաստանը Facebook-ում http://www.facebook.com/kanachastan

• Կազմակերպել և իրականացնել ծրագրեր ու միջոցառումներ միտված`
o քաղաքային ռազմավարական պլանավորմանը
o աղբի կառավարման համակարգի բարեփոխմանը
o սպառողների իրավունքների պաշտպանությանը
o քաղաքային բնակավայրերում օդի և խմելու ջրի աղտոտման կանխմանը, ինչպես նաև աղմուկի նվազեցմանը
o կրթական, գիտական ու մշակութային ներուժի զարգացմանը բնության պահպանության և կյանքի որակի բարձրացման նպատակով
o քաղաքների գեղագիտական տեսքի և մաքրության պահպանմանն ու բարելավմանը
o առողջ ապրելակերպի սերմանմանը
o քաղաքային բնակավայրերում կյանքի որակի բարելավմանը և բնության պահպանությանը խոչընդոտող խնդիրների շուրջ հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև նախաձեռնողական քարոզարշավների իրականացմանը
• Համագործակցել տեղական ու միջազգային կառույցների, ինչպես նաև շահագրգիռ անհատների հետ վերոնշյալ խնդիրների արդյունավետ լուծումների որոնման ու կիրառման նպատակով.

http://kanachastan.am

Advertisements

«Կաղանդ պապի հեքիաթը» ստեղծագործական մրցույթ

Կաղանդ պապի կերպարին կենդանություն տալու համար հայտարարվել է «Կաղանդ պապի հեքիաթը» ստեղծագործական մրցույթ:
Կաղանդ պապը Ամանորի ծիսական խորհուրդը մարմնավորող կերպար է: «Կաղանդ պապի հեքիաթը» մրցույթը 2009 թվականին Կաղանդ պապի վերհանված կերպարի զարգացման համար նախապատրաստական փուլն է և այն կազմում է «Ձմեռային փառատոն Հայաստան 2010 »-ի բաղկացուցիչ մասը: Անցած տարի` ազգագրական աղբյուրների հիման վրա, նկարների մրցույթով ստեղծվել է Կաղանդ պապի արտաքինը:
Մրցույթին ներկայացվող ստեղծագործություները` հեքիաթները, պետք է լինեն տպագիր 2-6 էջի սահմաններում: Հեքիաթում պետք է ներառել հետևյալ բոլոր հերոսներին` Կաղանդ պապ, խլվլիկներ Երա և Անի, Հազարան, Փուշ, Իմաստուն, Անտես, Եղեգ, Արեգ, Ասպետ, Ճտպտիկ, Փառփառ, Չարմազան, այս բոլոր հերոսներին պետք է ներկայացնել իրենց արալեզների հետ: Continue reading

Տոնածառերի ցուցահանդեսի արդյունավետությունը

Փետրվարի 12, 13-ին, երբ մասնակցեցի AtrExpo միջոցառմանը հասկացա թե ինչքանով են նմանատիպ միջոցառումները արդյունավետ նոր կապեր ձեռքբերելու և սեփական ապրանքանիշը կամ ծառայությունը սպառողներին ներկայացնելու համար:

Այժմ անդրադառնամ վերնագրին, թե ինչի մասին է խոսքը:

Ձմեռային Փառատոն Հայաստան նախագիծն արդեն Հայաստանում կազմակերպվեց երրորդ անգամ և փառատոնի շրջանակում կար Բնապահպանական տոնածառերի ցուցահանդես միջոցառումը, որը երկրորդ տարին անցկացվեց: Առաջին տարին ներկայացված էր 5 տոնածառ` կազմակերպիչների նախաձեռնությամբ, իսկ անցյալ տարի հայտարարվեց բաց մրցույթ-ցուցահանդես` Երևանի սիրահարների այգում: Մրցույթին կարող էին մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ կազմակերպություններ, մասնակցության ֆորմատն այն էր, որ մասնավոր և շահույթ հետապնդող ընկերությունների մասնակցուցյունը վճարովի էր /սկզբունքն այն էր, որ մեր միջոցառման միջոցով գովազդվելու էր ապրանք/, իսկ շահույթ չհետապնդող կառույցների մասնակցությունն անվճար էր:

Միջոցառումը համարվեց կայացած, քանի որ միջոցառմանը մասնակցեցին 20 տոնածառ, բոլորը պատրաստված էին վերամշակված նյութերով: Ցավոք մասնավոր սեկտորից կային շատ քիչ տոնածառեր:

Միջոցառումը տեևեց 20 օր և ունեցավ 7000 հանդիսատես` տարբեր տարիքի և սեռի: Այս միջոցառումը կարելի է նմանեցնել էքսպոյի, քանի որ երբ հայտարարվեց ցուցահանդեսը, հեղինակներն իրենց տոնածառերի մոտ էին և հանդիսատեսին ներկայացնում էին իրենց ստեղծագործության իմաստը և ինչ նյութից է պատրաստված տոնածառը, ինչպես նաև պատմում էին իրենց կազմակերպության մասին: Դա նոր կապեր և ծանոթություններ ձեռքբերելու հնարավորություն տվեց:

Հենց այս միջոցառումը Ձմեռային Փառատոն Հայաստան նախագծի շրջանակում յուրահատուկ էր այնքանով, որ կառույցները նվազ ծախսերով կարող էին յուրահատուկ և կրեատիվ ոճով ներկայացնել իրենց կազմակերպությունը: Սակայն, ցավոք, մասնավոր սեկտորը Հայաստում չի ցանկանում դուրս գալ ստանդարտ հեռուստա-ռադիո և արտաքին գովազդի սահմանն երից ու իր ծ առայությունը ներկայացնի յուրահատուկ ձևով, ինչպես նաև նպաստի Հայստանում նոր ձևավորվող հասարակական միջոցառումներին, որի կազմակերպումը զուտ կամավոր հիմունքներով է որևէ շահույթ չի հետապնդում:

Հուսով եմ ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընգնի:

Լավ է ուշ, քան ավելի ուշ
:

Ձմեռային Փառատոն Հայաստն 2009-ը մեկնարկում է:

Ահագին ժամանակ է պասիվ եմ:

Ըհը: Լավա որ վերջապես որոշեցի գրառում /փոսթ/ անել իմ բլոգում:
Դե ինչպես գիտեք հիմա աշխատում եմ Ձմեռային Փառատոն Հայաստան նախագծի վրա, ու դրա համար էլ քիչ ազատ ժամանակ ունեմ:
Ուրեմն փառատոնի շրջանակներում հազիվ կարողացա հանդիպում ունենալ հայտնի ձաղկի խանութներից մեկի PR-շիկի հետ: Դե հանդիպման իմաստն այն էր, որ նրանք մասնակցեին Ձմեռային շքերթին, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկից մինչև Սիրահարների այգի: Դե շքերթին մասնակցելու են տարբեր կերպարներ, մեքենաներ, շարժաբեմեր, ակրոբատներ, պարա-նվագա-երգախմբեր:
Ինչ երկարացնեմ, հանդիպման ժամանակ մեզ դիմավեց ՓիԱռշիկը, իրականում նա այդքան էլ շիկ չէր, ու հենց տեսա մոտս ՎԱԽ ՄՈՐՍ ԱՐև ԱՐԱ ԷՍ ՕՎ ԷՐ ասոցիացիան առաջացավ: Բայց դե, կանգնեցինք ու նայում եմ դեմքին, ասում եմ "ԵԿԵԼ ԵՄ….. մի տեղ նստենք ներկայացնեմ ընդհանուր ծրագիրը", հնչում է պատասխան,-
"Մենք նստելու տեղ չունենք": Ըհը ստեղ կարելի է լիքը ղժժալ, բայց դե արդեն էսքանը հերիք է: Հաջորդը մինուսը, 7.5 րոպեանոց հանդիպման ընթացքում ժպիտի նշույլ չտեսա դեմքին: Մտածեցի փող հավաքեմ դեմքին ժպիտ կարել տալու համար լօօօօօօօօօօօօօօօլ: Այդ ժամանակի ընթացքում դեմքին այն արտահայտությունն էր, որ յանիմ ԱՐԱ ԴՈՒ ՕՎ ԵՍ, ԽԻ ԵՍ ԵԿԵԼ???
Ու հիմա իմ համար ինչքան էլ հարազատ ու սիրելի մարդու համար այդ խանութի մատուցաց ծառայության ապրանք պետք լինի երբեք այդտեղից չեմ առնի, քանի որ այդտեղ մտնելուց մոտց ցավագին և դառը հիշողություններ կարդնանան, համ էլ չեմ ուզում հիասթափվել իմ մասնագիտությունից, որի մասին քչերը գաղափար ունեն, просто PR-ը շատերի մոտ գեղեցիկ է հնչում ու մտածում են որ իրենք էլ են դրանցից ունենլում որ մյուսներից հետ չմնան, բայց դե ում են ընդունում աշխատանքի, դա արդեն լուրջ խնդիր է: իմ կարծիքով ՓիԱռ-շիկ ընտրելու համար պետք է գոնե բառարանում կարդալ, որ PR մասնագետը պետք է հաճախորդներ բերի, այլ ոչ թե……. իմ կարգավիճակում դնի:
P.S. Ու մեկ մեկ ժպտա:Դա կարևոր զենք է: 🙂