«Կաղանդ պապի հեքիաթը» ստեղծագործական մրցույթ

Կաղանդ պապի կերպարին կենդանություն տալու համար հայտարարվել է «Կաղանդ պապի հեքիաթը» ստեղծագործական մրցույթ:
Կաղանդ պապը Ամանորի ծիսական խորհուրդը մարմնավորող կերպար է: «Կաղանդ պապի հեքիաթը» մրցույթը 2009 թվականին Կաղանդ պապի վերհանված կերպարի զարգացման համար նախապատրաստական փուլն է և այն կազմում է «Ձմեռային փառատոն Հայաստան 2010 »-ի բաղկացուցիչ մասը: Անցած տարի` ազգագրական աղբյուրների հիման վրա, նկարների մրցույթով ստեղծվել է Կաղանդ պապի արտաքինը:
Մրցույթին ներկայացվող ստեղծագործություները` հեքիաթները, պետք է լինեն տպագիր 2-6 էջի սահմաններում: Հեքիաթում պետք է ներառել հետևյալ բոլոր հերոսներին` Կաղանդ պապ, խլվլիկներ Երա և Անի, Հազարան, Փուշ, Իմաստուն, Անտես, Եղեգ, Արեգ, Ասպետ, Ճտպտիկ, Փառփառ, Չարմազան, այս բոլոր հերոսներին պետք է ներկայացնել իրենց արալեզների հետ: Continue reading

Advertisements