Դեպի Ջավախք

երեկ վերջապես կարողացա գալ ծծնդավայր` Ջավախք: Չորս ամիս այստեղ չեի եղել:

Հենց սահմանն անցանք առաջին իսկ հայացքից շաաաատ ուրախացա, երբ նկատեցի որ արդեն ճանապարհի շինարարությունն արդեն ավարտել են 90%-ով:

Իսկ երբ մտա քաղաք կրկին զարմացա և ուրախացա, երբ տեսա քաղաքի կենտրոնում նախկինում եղած  Մ. Մաշտոցի արձանի փոխարեն ինչ-որ հիմք էր կառուցած, որտեղ կրկին տեղադրելու են Մաշտոցի արձանը, այս անգամ ավելի գեղեցիկ և բարձր:

Advertisements

Ուռաաաաա, վերջապես ձյուն-ձմեռ

Ախալքալաքում ձյուն է գալիս, ինչ հավես է:

Հելնեմ դուրս ֆռֆռալու:

Ճանապարհորդություն դեպի Ջավախք

Երեկ, շաբաթ օրը որոշեցի փոքրիկ արձակուրդ վերցնեմ և եկա Ախալքալաք: Ցերեկվա ժամը 14:00-ին վերջապես Երևանի ավտոկայանից ընկանք ճանապարհ: Մինչև Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը եղանակը նորմալ էր, քիչ միչ ձյուն կար, իսկ մաքսատնից, երբ մտանք Ջավախք ամեն ինչ այդտեղ սկսվեց. մեքենան գնում էր և ահավոր քամի էր և ձյուն, ոչինչ չէր երևում, նույնիսկ չէինք կարող տեսնել մեքենայի капот-ը: Գիտեք ինչ ենք արել? Ուղևորներից մեկը պատուհանը իջացրեց և գլուխը դուրս հանեց ու ճանապարհի եզրով ուղեկցում էր, վարորդին, որը ոչինչ չէր  տեսնում: "Աջ, աջ, շատ էկար հմի ձախ, լավա", "ահա, մի քիչ բացվեց, սպասի աջ առ, մաշինա քուքա դեմերես" և ասյպես մեր ՇՏՈՒՌՄԱՆԸ ուղեկցեց և մենք անցանք այդ ահավոր ճանապարհով:

Դեռ Երևանի ավտոկայանում եմ…

Շտուռմանը, այս վիճակն էր:

Խեղճ տղու գլուխը սառել էր:

Ահա սա էլ նկար պատուհանից դուրս:

Մեր քաղաքի տոնածառը:

արդեն երրորդ տարին է, ինչ Ախալքալաքի հրապարակում Ամանորյա օրերին շողշողում է այս գեղեցիկ տոնածառը: Այն գիշերվա ժամերին ունի այս տեսքը, ասեմ որ երբ տարին նոր էր փոխվում այստեղ տեղի ունեցավ հրավառություն և քաղաքի տարբեր մասերից և մոտակա գյուղերից ընտանիքներով եկել էին Քաղաքի գլխավոր տոնածառի մոտ:

Ախալքալաքի կենտրոնական փողոցներից մեկը

Երեկ երբ եկա Ախալքալաք մերոնք ասին որ ձյուն երեք օր առաջ է եկել, կարծես թե ձմեռը նեխացել է Ջավախքից: Սա, իմ գիտակից կյանքում, առաջին դեպքն է, երբ Նոր Տարին դիմավորում ենք առանց ձյան: Փողոցներում հալվում է ձյունը և ամենուրեք ցեխ է ու ջրափոս, բացառուցյամբ վերջերս ասվալտած փողոցներում:
Ահա նկարներ կենտրոնական փողոցներից`


 
Հույս փայփայենք, որ  եղանակները բացվելուն պես այս փողոցներն էլ կվերանորոգեն:
Շնորհավոր Ամանոր:

Թարմ նկարներ Ախալքալաքից

  Հենց նոր եմ նկարել: Ինձ շատ ուրախացրեց, երբ քաղաքի փողոցները ահս վիջակում տեսա: Սակայն հիմա մնում է, որ հասարակությունը օգտագործի այս ամենը:
 Չնայած այս ամենին քաղաքում դեռ կան դարուփոս, ցեխոտ ու քանդված փողոցներ, բայց դե հուսանք որ ժամանակի ընթացքում կբարեկարգվեն այդ ամենը:

կենտրոնական փողոցն է, դիմացը շրջանային վարչության շենքն է, որը նույնպես վերանորոգվել է:
 

Թարմ թարմ գծեր: Հենց նոր են սպիտակեցնում 100 տարի նման գծեր չտեսած փողոցները:

Ասֆալտապատած և լուսավորած կենտրոնաան փողոցը:

Կենտրոնական փողոցներում արդեն այսպիսի բաներ էլ կան: Ու ուրախացնում է այն, որ ժողովուրդը սկսել է այն օգտագործել:
 

 

Ջավախքի ճանապարհին

           Վերջը որոշեցի երկու օրով գալ ծննդավայր: Ահագին ծանրաբեռնված ամիս ունենալուց հետո, հիմա գտնվում եմ երկօրյա հանգստի մեջ: ասեմ որ բավականիան բեղմնավոր ամիս էր, ինչպես ուսման բնագավառում, այնպես էլ` աշխատանքային:
            Երբ գալիս էի Ջավախք ինձ շատ ուրախացրեց այն, ինչ տեսա ճանապարհին` վերջապես վերանորոգում են ճանապարհը: չիմացողներին ասեմ, որ Հայաստանի սահմանից մինչև Նինոցմինդա ճանապարհ ահավոր վիջակի էր, շատ անգամ այդ ճանապարհի պատճառով ցանկություն չէր առաջանում գնալու ծննդավայր: Իսկ հիմա` խնդրեմ նկարները: