Տոնածառերի ցուցահանդեսի արդյունավետությունը

Փետրվարի 12, 13-ին, երբ մասնակցեցի AtrExpo միջոցառմանը հասկացա թե ինչքանով են նմանատիպ միջոցառումները արդյունավետ նոր կապեր ձեռքբերելու և սեփական ապրանքանիշը կամ ծառայությունը սպառողներին ներկայացնելու համար:

Այժմ անդրադառնամ վերնագրին, թե ինչի մասին է խոսքը:

Ձմեռային Փառատոն Հայաստան նախագիծն արդեն Հայաստանում կազմակերպվեց երրորդ անգամ և փառատոնի շրջանակում կար Բնապահպանական տոնածառերի ցուցահանդես միջոցառումը, որը երկրորդ տարին անցկացվեց: Առաջին տարին ներկայացված էր 5 տոնածառ` կազմակերպիչների նախաձեռնությամբ, իսկ անցյալ տարի հայտարարվեց բաց մրցույթ-ցուցահանդես` Երևանի սիրահարների այգում: Մրցույթին կարող էին մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ կազմակերպություններ, մասնակցության ֆորմատն այն էր, որ մասնավոր և շահույթ հետապնդող ընկերությունների մասնակցուցյունը վճարովի էր /սկզբունքն այն էր, որ մեր միջոցառման միջոցով գովազդվելու էր ապրանք/, իսկ շահույթ չհետապնդող կառույցների մասնակցությունն անվճար էր:

Միջոցառումը համարվեց կայացած, քանի որ միջոցառմանը մասնակցեցին 20 տոնածառ, բոլորը պատրաստված էին վերամշակված նյութերով: Ցավոք մասնավոր սեկտորից կային շատ քիչ տոնածառեր:

Միջոցառումը տեևեց 20 օր և ունեցավ 7000 հանդիսատես` տարբեր տարիքի և սեռի: Այս միջոցառումը կարելի է նմանեցնել էքսպոյի, քանի որ երբ հայտարարվեց ցուցահանդեսը, հեղինակներն իրենց տոնածառերի մոտ էին և հանդիսատեսին ներկայացնում էին իրենց ստեղծագործության իմաստը և ինչ նյութից է պատրաստված տոնածառը, ինչպես նաև պատմում էին իրենց կազմակերպության մասին: Դա նոր կապեր և ծանոթություններ ձեռքբերելու հնարավորություն տվեց:

Հենց այս միջոցառումը Ձմեռային Փառատոն Հայաստան նախագծի շրջանակում յուրահատուկ էր այնքանով, որ կառույցները նվազ ծախսերով կարող էին յուրահատուկ և կրեատիվ ոճով ներկայացնել իրենց կազմակերպությունը: Սակայն, ցավոք, մասնավոր սեկտորը Հայաստում չի ցանկանում դուրս գալ ստանդարտ հեռուստա-ռադիո և արտաքին գովազդի սահմանն երից ու իր ծ առայությունը ներկայացնի յուրահատուկ ձևով, ինչպես նաև նպաստի Հայստանում նոր ձևավորվող հասարակական միջոցառումներին, որի կազմակերպումը զուտ կամավոր հիմունքներով է որևէ շահույթ չի հետապնդում:

Հուսով եմ ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընգնի:

Լավ է ուշ, քան ավելի ուշ
:

Advertisements

Մեր քաղաքի տոնածառը:

արդեն երրորդ տարին է, ինչ Ախալքալաքի հրապարակում Ամանորյա օրերին շողշողում է այս գեղեցիկ տոնածառը: Այն գիշերվա ժամերին ունի այս տեսքը, ասեմ որ երբ տարին նոր էր փոխվում այստեղ տեղի ունեցավ հրավառություն և քաղաքի տարբեր մասերից և մոտակա գյուղերից ընտանիքներով եկել էին Քաղաքի գլխավոր տոնածառի մոտ: