28. 04. 2011 արկածներ

Չնայած, որ շատ հոգնած եմ, բայց որորշեցի այսօր գրել տպավորություններս, քանի որ հետո ուշ կարող է լինել:

Ուրեմն իմ ընկերներից Արամը, որոշել է ընկրական շրջապատը հավաքի ու քաղաքից դուրս գնալ, ու չգիտես ինչուորոշել էր դա անել այսօր` սովորական աշխատանքային օր: D
Իմանալով, որ աշխատանքային օր է հրաժարվեցի, բայց հետո մտածեցի, որ շուտով աշխատավայրում միջոցառում ունենք ու նախապես արժի լիցքաթափվել, ապա տնօրենիս խնդրեցի, որ թույլ տա այսօր բացակայեմ աշխատավայրից, ու ես ստացա իմ թույլտվությունը:

Ուրեմն ինչ, առավոտյան 8:30 պետք է շարժվեինք Թամանյանի արձանի մոտից, բայց բնականաբար շարժվեցիքն 9:13: Առաջին կայանատեղին Խոր Վիրապն էր, ծիծաղալի է, բայց դա ՀՀ-ում եզակի տեղերից է, որ ես չէի եղել:

Շատ տպավորիչ էր, հատկապես, երբ հայտնվեցինք փոսի մեջ, որտեղ դարեր առաջ հայտնի մարդ են “բանդարկել”:
Կային նաև Իտալիայից ժամանած տուրիստներ ու որպեսզի նրանք տսնեն ՀՀ-ում երիտասարդության շրջանակում զարգացած երևույթներից մեկը` ֆլեշմոբը, մենք նրանց համար տեղում ֆլեշմոբ կազմակերպեցինք: Կարծում եմ նրանք տպավրված էին, երբ երիտասարդների խումբ նայում է պարզ երկնքին ու ձեռները բարձրացրած գոռում` “ահա, իջի, իջի, աջ, աջ աջ, ձախ, արի, արի, լավա, լավա, հոպ” 😀

Կոսօրին արդեն շարժվեցինք մի այլ վայր, ուր էլի չէի եղել` Խոսրովի անտառ:
Մեզ դիմավորեցինք այսպես`  Continue reading

Advertisements

Գնում ենք գիրք կարդալու

Հայկական ֆլեշմոբ դիվիզիան հրավիրում է բոլորին մասնակցելու իր հերթական ֆլեշմոբ ակցիային:
Թամանյանի արձանի շրջակայքում հունիսի 11-ին՝ ժամը 19:30-ին, մասնակիցները պետք է լուռումունջ, առանց միմյանց հետ խոսելու բացեն իրենց հետ բերած գրքերն ու սկսեն կարդալ: Continue reading

ՖլեշՄոբ

Հայկական Ֆլեշմոբ Դիվիզիայի և ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ)
Ուսանողական խորհրդի համատեղ ֆլեշմոբ ակցիան` նվիրված Մեծ Եղեռնի 95-րդ
տարելիցին:
Տեղ` Շառլ Ազնավուրի անվան հրապարակ (Մոսկվա կինոթատրոնի
դիմաց),
ժամանակ` 22 ապրիլի, ժամը 18:00

This slideshow requires JavaScript.

Կազմակերպվում է ֆլեշ մոբ.

Ուզու՞մ եք մասնակցել մեր առաջին ֆլեշ-մոբին:
Երբ. ապրիլի 23-ին, ժամը 13:00-ին
Որտեղ. կիմանան միայն մասնակիցները
Քանի հոգի. մասնակցելու են ընդամենը 95 հոգի
Այնպես որ տեղերը սահմանափակ են:
Եթե ցանկանում եք մասնակցել, նամակ գրեք մեր պաշտոնական էլ.փոստին armenian.flashmob.division@gmail.com հասցեով՝ նշելով ձեր անուն ազգանունը և տարիքը:
ՑՈՒՅՑ ՏԱՆՔ, ՈՐ ԿԱՐՈՂ ԵՆՔ…

Կազմակերպված Ֆլեշ մոբի նկարներն ԱՅՍՏԵՂ` https://edlevanyan.wordpress.com/2010/04/23/%D6%86%D5%AC%D5%A5%D5%B7%D5%B4%D5%B8%D5%A2/

ՀԱՅԿԱԿԱՆ ՖԼԵՇՄՈԲ ԴԻՎԻԶԱ