Միջոցառումների կազմակերպման քայլերն ու բաղադրիչները

 

Կազմակերպելով որևէ միջոցառում կարևոր է իրականացնել որոշակի քայլեր և գործողություններ: Կից ներկայացնում եմ միջոցառումների կազմակերպման հիմնական բաղակցուցիչներն ու միջոցառումների կարևոր տարրերը, որոնք կարելի է օգտագործել հաջողված միջոցառում ստանալու համար:

Միջոցառումների կազմակերպումՄիջոցառումների կազմակերպում

Միջոցառումների կազմակերպում

Continue reading

Advertisements

Միջոցառումների (EVENT) և իրադարձությունների տարբերությունը

Շատ հաճախ կարելի է միջոցառումն ու իրադարձությունը նույնացնել, սակայն դրանք ունեն տարբերություն։

Առաջին տարբերությունն այն է, որ միջոցառումը ունի հստակ սահմանված նպատակ, խնդիր, կազմակերպիչ, պլան և այլն։ Իսկ իրադարձությունը կարող է չունենալ այդ ամենը, այն ավելի սպոնտան է։ Օրինակ իրադարձություն կարող է լինել երեխայի լույս աշխարհ գալը, իսկ ծննդյան արարողություն կազմակերպելը միջոցառում է։

Event-ը կամ միջոցառումն ունի…

-Նկարագրություն
Հստակ պատկերացում կա, թե ինչ է կազմակերպվում, մենք պատկերացնում ենք միջոցառման ընթացքը, ձևը, բովանդակությունը։
-Նպատակ և խնդիրներ
Ցանկացած միջոցառում ունի իր խնդիրներն ու նպատակը։ Անհնար է կազմակերպել միջոցառում, որտեղ բացակայում է նպատակ կամ խնդիր։ Միջոցառում կազմակերպելիս խնդիրներն ու նպատակը պետք է հստակ սահմանված և մշակված լինեն։
-Մասնակիցներ /շահառուներ/
Ցանկացած միջոցառում ունի իր մասնակիցները կամ շահառուները, միջոցառումները կազմակերպվում են կոնկրետ թիրախի համար։ Միջոցառման պլանավորման փուլում շատ կարևոր է ուսումնասիրել մասնակիցներին։ Հարկավոր է հաշվի առնել հատուկ կարիք ունեցող մասնակիցներին՝ սահմանափակ հնարավորություն ունեցողներ, երեխաներ, բուսակերներ, հղի կանայք և այլն։  Continue reading

Միջոցառումներ կազմակերպող թիմի անդամների պաշտոններն ու պարտականությունները

Ցանկացած միջոցառում կամակերպելու համար հարկավոր է կազմակերպական թիմ, որտեղ յուրաքանչյուրն ունի իր պարտականություններն ու հանձնարարությունները։ Թիմը կարող է լինել «նստակյաց» և/կամ «հավաքական»։ Եթե կազմակերպությունը կամ կազմակերպիչների խումբն ունեն մարդկանց բավարար քանակ, որը կարող է իրականացնել այս կամ այն միջոցառումը, և լրացուցիչ մարդկային ուժ հարկավոր չէ, ապա այն կոչվում է այդպես։ Մեծ միջոցառումների դեպքում կազմակերպական թիմը հիմնականում լինում է հավաքական, որի դեպքում համապատասխան հմտություններ ունեցող մասնագետներ են միանում  նպատակին հասնելու համար (միջոցառումը կազմակերպել)։ Կազմակերպական թիմում յուրաքանչյուր մասնակից ունենում է առնվազն մեկ պաշտոն, հիմնական պաշտոնների ցանկը տրված է ստորև, սակայն կարող է այնպես լինել, որ մեկ հոգին կատարի մի քանի պարտականություն, դա հիմնականում կախված է տվյալ անձի պրոֆեսիոնալությունից և միջոցառման բարդությունից։

Կից ներկայացվում է միջոցառումների կազմակերպող թիմում պաշտոնների ցանկը

Event Planner – Միջոցառման պլանավորող
որը զբաղվում է միջոցառման ամբողջական պլանավորմամբ, բաշխում է թիմի անդամների դերերը և պարտականությունները, իրականացնում է միջոցառման քարտեզավորումը։ Պլանավորողը հանդիսանում է միջոցառման վերջնական որոշում կայացնողը։

Event Manager – Միջոցառման ղեկավար
իրականացնում է միջոցառման կազմակերպումը, հետևում է ժամկետներն, հանդիսանում է պլանավորած միջոցառման իրականացման պատասխանատուն։

Event Coordinator – Միջոցառման համակարգող Continue reading

Գովազդի սկզբունքներով հետաքրքրվածներին.

Վերջին ժամանակներում սկսել եմ ավելի հաճախ ուսումնաիրել առցանց on-line գովազդները և  PR միջոցառումները:

Վերջերս աչքովս ընկավ առցանց գովազդի վեց գլխավոր սկզբունքները, որն ատաջարկում է Eurasia Marketing Communications Group (EMCG)-ի կրեատիվ տնօրենը՝ Ալեկսանդր Ալեկսեևը։

Նա գովազդը բաժանում է մի վեց կարևոր էլեմենտների՝

1. Հասարակ,
2. Անսպասելի,
3. Կոնկրետ,
4. Հավաստի,
5. Էմոցիոնալ,
6. Հետաքրքիր.

Ավելի մանրամասն կարդացեք այստեղ։