Միջոցառումներ կազմակերպող թիմի անդամների պաշտոններն ու պարտականությունները


Ցանկացած միջոցառում կամակերպելու համար հարկավոր է կազմակերպական թիմ, որտեղ յուրաքանչյուրն ունի իր պարտականություններն ու հանձնարարությունները։ Թիմը կարող է լինել «նստակյաց» և/կամ «հավաքական»։ Եթե կազմակերպությունը կամ կազմակերպիչների խումբն ունեն մարդկանց բավարար քանակ, որը կարող է իրականացնել այս կամ այն միջոցառումը, և լրացուցիչ մարդկային ուժ հարկավոր չէ, ապա այն կոչվում է այդպես։ Մեծ միջոցառումների դեպքում կազմակերպական թիմը հիմնականում լինում է հավաքական, որի դեպքում համապատասխան հմտություններ ունեցող մասնագետներ են միանում  նպատակին հասնելու համար (միջոցառումը կազմակերպել)։ Կազմակերպական թիմում յուրաքանչյուր մասնակից ունենում է առնվազն մեկ պաշտոն, հիմնական պաշտոնների ցանկը տրված է ստորև, սակայն կարող է այնպես լինել, որ մեկ հոգին կատարի մի քանի պարտականություն, դա հիմնականում կախված է տվյալ անձի պրոֆեսիոնալությունից և միջոցառման բարդությունից։

Կից ներկայացվում է միջոցառումների կազմակերպող թիմում պաշտոնների ցանկը

Event Planner – Միջոցառման պլանավորող
որը զբաղվում է միջոցառման ամբողջական պլանավորմամբ, բաշխում է թիմի անդամների դերերը և պարտականությունները, իրականացնում է միջոցառման քարտեզավորումը։ Պլանավորողը հանդիսանում է միջոցառման վերջնական որոշում կայացնողը։

Event Manager – Միջոցառման ղեկավար
իրականացնում է միջոցառման կազմակերպումը, հետևում է ժամկետներն, հանդիսանում է պլանավորած միջոցառման իրականացման պատասխանատուն։

Event Coordinator – Միջոցառման համակարգող
ավելի շուտ միջոցառման ղեկավարի օգնականն է, որի վրա է ընկնում կազմակերպական պատասխանատվության մի մասը։

Logistic Manager – Լոգիստիկայի պատասխանատու
հանդիսանում է միջոցառման կմախքը, այն շատ կարևոր դեր է կատարում միջոցառման կազմակերպման գործում։ Հիմնական պարտականությունների ցանկում մտնում են. տրանսպորտի համակարգում, սնունդ, տեխնիկական աջակցություն (ձայնային և այլ սարքավորումներ), անվտանգություն, գնումներ և այլն։

Production Manager – Արտադրության պատասխանատու
հիմնական պարտականությունների ցանկում են հարաբերությունները մատակարարների հետ, մասնավորապես՝ տպագրություն, գովազդային նյութեր, դեկորացիա, լուսանկարահանում և վիդեոնկարահանում, օժանդակ նյութերի պատրաստում և այլն։

Entertainment  Manager – Զվարճությունների (զվարճանքների կամ ժամանցի, կամ բովանդակային մասի) պատասխանատու (բառացի թարգմանություն)
հիմնական պատասխանատվությունն է միջոցառումների բովանդակային մասի ապահովումը և կազմակերպումը՝ համերգային ծրագիր, զվարճությունների մաս և այլն։ 

PR and Mass Media Manager – Հասարակայնության հետ կապերի և ԶԼՄ-ների պատասխանատու
զբաղվում է միջոցառման մասին տեղեկատվության տարածմամբ, մշակում է հասարակության տեղեկացվածության և ներքին տեղեկացվածության ռազմավարությունը և տեղեկատվության տարածման ուղիները, ինչպես նաև ապահովում է կապը ԶԼՄ-ների հետ։
Technical Manager – Տեխնիկական ղեկավար
գրեթե կրում է նույն պատասխանատվությունը, ինչ լոգիստիկայի պատասխանատուն, սակայն այն կարող է առանձին պարտականություն ունենալ, եթե, օրինակ, միջոցառումն ունի համերգային և տեխնիկական բարդ լուծումներ ու պատասխանատվություն պարունակող մաս։
Client and Sponsor Relations Manager – Հաճախորդների և հովանավորների հետ հարաբերության պատասխանատու
ապահովում է կապը հաճախորդի և/կամ հովանավորի հետ։

Accountant – Հաշվապահ
արդեն պարզ է 🙂 նշեմ որ հաշվապահը միջոցառումներ կազմակերպող կազմակերպություններում շատ կարևոր դեր է կատարում։

Designer – ձևավորող
կատարում է միջոցառման ձևավորման աշխատանքները, կարիքի դեպքում իրականացնում է միջոցառման բրենդավորումը.

Սրանք հիմնական առանցքային պաշտոններն ու պարտականություններն են միջոցառումներ կազմակերպելու համար։ Սակայն կրկին նշեմ, որ մեկ մասնագետը կարող է մի քանի պարտականություն կատարել՝ կախված միջոցառման ծավալից և բարդությունից։ 

Նաև՝ Ինչպես կազմակերպել PR միջոցառումներ

2 Responses

  1. […] -Նկարագրություն Հստակ պատկերացում կա, թե ինչ է կազմակերպվում, մենք պատկերացնում ենք միջոցառման ընթացքը, ձևը, բովանդակությունը։ -Նպատակ և խնդիրներ Ցանկացած միջոցառում ունի իր խնդիրներն ու նպատակը։ Անհնար է կազմակերպել միջոցառում, որտեղ բացակայում է նպատակ կամ խնդիր։ Միջոցառում կազմակերպելիս խնդիրներն ու նպատակը պետք է հստակ սահմանված և մշակված լինեն։ -Մասնակիցներ /շահառուներ/ Ցանկացած միջոցառում ունի իր մասնակիցները կամ շահառուները, միջոցառումները կազմակերպվում են կոնկրետ թիրախի համար։ Միջոցառման պլանավորման փուլում շատ կարևոր է ուսումնասիրել մասնակիցներին։ Հարկավոր է հաշվի առնել հատուկ կարիք ունեցող մասնակիցներին՝ սահմանափակ հնարավորություն ունեցողներ, երեխաներ, բուսակերներ, հղի կանայք և այլն։  -Կազմակերպիչներ Միջոցառումն անհնար է իրականացնել, եթե այն չունի կազմակերպիչ կամ կազմակերպական թիմ: Ցանկացած միջոցառում ունի իր բաղադրությունը, որն իրականացնելու համար հարկավոր է մարդկային գործոն, որտեղ կան պարտականություններ և հանձնարարություններ: -Տևողություն Միջոցառումն ունի սկիզբ և ավարտ, որից բխում է տևողությունը։ Այն կարող է տևել մի քանի րոպեից մինչև մի քանի ամիս։ -Գույն, ձև, բովանդակություն, իմաստ (Brand) …  միջոցառումը պետք է պարունակի էմոցիա, այն պետք է տարբերվող լինի։ Անհրաժեշտության դեպքում ունենա գույն, ձև, տարբերանշան։ Հատկապես փառատոնային միջոցառումները պետք է բրենդավորված լինեն։ Իսկ իրադարձությունները սովորաբար չեն ունենում այն ամենը, ինչը նշվեց։ Տես նաև՝ – Միջոցառումներ կազմակերպող թիմի անդամների պաշտոններն … […]

  2. […] – Թիմի ղեկավարում և «ճիշտ» աշխատակիցների ընտրություն։ Միջոցառումների կազմակերպման ժամանակ կազմակերպիչ անհատին կամ կազմակերպությանը անհրաժեշտ է հավաքել համապատասխան թիմ, որն իրականացնելու է մի շարք գործառույթներ միջոցառումների պլանավորման կամ իրականացման ժամանակ։ Միջոցառման ղեկավարը պետք է կարողանա օպտիմալ և գրագետ ղեկավարել կազմակերպչական թիմին, որպեսզի թիմի յուրաքանչյուր անդամ կարողանա իրականացնել իր պարտականությունները։ Թիմի ղեկավարման գործում կարևորագույն պայմանն այն է, որ համապատասխան մարդուն տալ համապատասխան հանձնարարություն և պարտականություն, այսինքն ճիշտ գնահատել մարդկանց հնարավորություններն ու կարողությունները։ Կազմակերպչական թիմի պաշտոններն ու պարտականություններն այստեղ։ […]

Leave a comment