Հաստատ թեզս էլ ավելի հետաքրքիր է լինելու

Թեզս պատրաստվում եմ գրել բլոգինգի մասին ու այդ ուղղությամբ արդեն սկսել եմ վերլուծություններ անել:
Շատ ուրախացրեց, որ մեր վարչապետը ևս ունի բլոգ, սա ավելի կհարստացնի հայկական քաղաքական բլոգինգը և միգուցե խթանի հայկական բլոգոսֆերայի էլ ավելի զարգացմանը:
Վարչապետի բլոգը` http://tigransargsyan.livejournal.com/

Վայ ինչ լավ է….

   Այնքան եմ ուրախացել, երբ երեկ երեկոյան աշխատանքից հետո դուրս եկա կանգառ, տեսնեմ քաղաքը ամբողջ կենտրոնով լուսավորած է, շատ հետաքրքիր էր եւ գեղեցիկ: 
 Լուսավորությանը զուգահեռ կազմակերպվում են բազմաթիվ Ամանորյա միջոցառումներ, եւ համեմատելով անցյալ տարիների հետ կամաց կամաց ունենում  ենք ուրախ ամանոր անցկացնելու տրամադրություն ստեղծող նախատոնական օրեր: 
Ամենահաճելին այն է, որ քայլելով փողոցներում նկատում եմ մարդկանց երջանիկ դեմքեր, որոնք դուրս են եկել իրենց երեխաների կամ թոռնիկների հետ: Անչափ երջանկանում եմ, երբ տեսնում եմ մարդկանց երջանիկ դեմքերը:
  Այս ամենից բացի էլի ուրիշ լավ բան եմ նկատել քաղաքում, օրինակ այն, որ արդեն շատացել է այն մարդկանց թիվը, որ փողոցն անցնելուց սպասում են կանաչ լույսին եւ փողոցները մեծամասամբ անցնում են անցումներով /զեբրաներ/: Արդեն անկախ մեքենայի արժեքից ու մակնիշիչ վարորդները նույնպես զիջում են ճանապարը: Ինչ լավա … Կամ հաջորդ ուրախացնող փաստը, որ ՀՀ Վարչապետին տեսա առանց օխռանա, իր անձնական մեքենայով ընտանիքի հետ: Հավեսա, սկսում եմ սիրել մեր քաղաքը… 
Մնում է ձեռի հետ էլ դաստիարակենք այն կերպարների, որոնք խանգարում են կյանքին նորմալ հունով ընթանալու համար:

Կամ ես եմ ծերացել, կամ էլ դա վարչապետը չէր.

Այսօր այնպիսի բան եմ տեսել, ինչը չէի հավատում իմ աչքերին:
Կասկադով քայլում էի, ու մեկ էլ տեսնեմ շքեղ ջիիփ մեքենա թափանցիկ պատուհաններով անցնում է, կանգնեզի, որ զիջեմ ճանապարհը (չնայած որ կանոններին համաձայն ես պիտի անցնեի). մեկ էլ ինչ տեսնեմ` վարչապետը տվյալ մեքենայի ղեկին, աչքերիս չհավատացի, ու ուշադրությունս ավելի լարեցի, համոզվեցի, որ ինքն է իր ընտանիքի հետ: Ու միանգամից սկսեցի շուրջս նայել, փնտրում եմ հաղթանդամ տղաների բանակ, որ ապահովում են մեր հանրապետության կարևոր դեմքերից մեկի անվտանգությունը: Սակայն հիասթափվեցի: Դե մի քնաի անգամ առիթ ունեցել եմ ներկա լինել միջոցառումների, ուր ներկա է եղել նաև վարչապետը ու տեսել, թե ինչպես են աշխատում անվտանգության աշխատակիցները:
Իսկ այս անգամ` մեր վարչապետը շատ հանգիստ, իր ընտանիքի հետ մի մեքենայով գալիս է կասկադ և մտնում է ռեստորաններից մեկը, հավանաբար ընթրելու:
Ինձ մոտ մինչև հիմա տարօրինակ և շոկային վիճակ է, երբեք չէի պատկերացնի, որ վարչապետին կտեսնեի նման իրավիճակում:
Հիանալի է, մեր ղեկավարության ներկայացուցիչները ապացուցում են, որ նրանք էլ են մեր նման սովորական մարդ և ունեն անձնական կյանք: Ես անչափ ուրախ եմ ու հպարտ, որ ունենք նման քաղաքական գործիչ:

Ու թող վարչապետից օրինակ վերցնեն նաև այլ քաղաքական գործիչները, որոնք անիմաստ տեղը իրենց վախ են ներշնչում ու 100000-ավոր թիկնապահեր են պահում: