Կամ ես եմ ծերացել, կամ էլ դա վարչապետը չէր.

Այսօր այնպիսի բան եմ տեսել, ինչը չէի հավատում իմ աչքերին:
Կասկադով քայլում էի, ու մեկ էլ տեսնեմ շքեղ ջիիփ մեքենա թափանցիկ պատուհաններով անցնում է, կանգնեզի, որ զիջեմ ճանապարհը (չնայած որ կանոններին համաձայն ես պիտի անցնեի). մեկ էլ ինչ տեսնեմ` վարչապետը տվյալ մեքենայի ղեկին, աչքերիս չհավատացի, ու ուշադրությունս ավելի լարեցի, համոզվեցի, որ ինքն է իր ընտանիքի հետ: Ու միանգամից սկսեցի շուրջս նայել, փնտրում եմ հաղթանդամ տղաների բանակ, որ ապահովում են մեր հանրապետության կարևոր դեմքերից մեկի անվտանգությունը: Սակայն հիասթափվեցի: Դե մի քնաի անգամ առիթ ունեցել եմ ներկա լինել միջոցառումների, ուր ներկա է եղել նաև վարչապետը ու տեսել, թե ինչպես են աշխատում անվտանգության աշխատակիցները:
Իսկ այս անգամ` մեր վարչապետը շատ հանգիստ, իր ընտանիքի հետ մի մեքենայով գալիս է կասկադ և մտնում է ռեստորաններից մեկը, հավանաբար ընթրելու:
Ինձ մոտ մինչև հիմա տարօրինակ և շոկային վիճակ է, երբեք չէի պատկերացնի, որ վարչապետին կտեսնեի նման իրավիճակում:
Հիանալի է, մեր ղեկավարության ներկայացուցիչները ապացուցում են, որ նրանք էլ են մեր նման սովորական մարդ և ունեն անձնական կյանք: Ես անչափ ուրախ եմ ու հպարտ, որ ունենք նման քաղաքական գործիչ:

Ու թող վարչապետից օրինակ վերցնեն նաև այլ քաղաքական գործիչները, որոնք անիմաստ տեղը իրենց վախ են ներշնչում ու 100000-ավոր թիկնապահեր են պահում: