Եթե Մալևիչը լիներ Հայաստանում ու նկարեր լոգոներ

Մի պահ պատկերացրեք, որ Մալևիչը հիմա գտնվում է Հայաստանում և ընդունում է լոգոների պատվերներ։

Մի քանի հայտնի լոգոներ կունենային այս տեսքը😀😀😀

Իսկ թե որ լոգոներն են գուշակեք ինքներդ։

logo

logo

logo

12177411_1110237645667246_1315172745_o

logo

logo

logo

logo

Հայկական ապրանքանիշեր, որոնք կարողացել են նվաճել աշխարհը

Հայաստանի արտահանումը էապես զիջում է ներկրմանը, և մշտապես տպավորություն կա, թե մենք աշխարհին իրապես անհրաժեշտ որակյալ ապրանք ստեղծելու ունակություն չունենք: Այնինչ, մի քանի հայկական արտադրողներ կոտրել են այդ կարծր պատնեշը և անցել Հայաստանի սահմաններից դուրս՝ դառնալով միջազգային շուկայում ճանաչելի ապրանքանիշեր: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը, սակայն վստահ եմ, որ կան էլի ապրանքանիշներ, որ ցանկում ներառված չեն, ուստի թող ներն ինձ ընթերցողները և որպես ուղղում կարող են գրել որպես մեկնաբանություն կամ անհատական նամակ և ես կուղղեմ գրառումս🙂

  1. Ջերմուկ

Թեև ի տարբերություն մեր հակառակորդ հարևանի, մենք չունենք նավթ և գազ, սակայն ունենք բացառիկ հանքային աղբյուրներ, որոնց ջուրը ցանկալի է յուրաքանչյուր սեղանի վրա աշխարհի ցանկացած անկյունում: «Ջերմուկ» ապրանքանիշով հանքային ջուրը հայկական շուկայի առաջատարն է, սակայն առավել կարևոր է, որ այն կարողացել է գրավել նաև միջազգային շուկաներ: «Ջերմուկ Գռուպ» ընկերությունն այսօր իր արտադրանքն արտահանում է աշխարհի 40 երկրներ, հանդիսանում է Կրեմլի և ռուսական այլ պետական մարմինների պաշտոնական մատակարարը:

  1. PicsArt

Հայկական այս սթարթափն այսօր բջջային հավելվածի համաշխարհային շուկայի առաջատարներից է, որն ունի 220 մլն ներբեռնում և 60 մլն ակտիվ օգտատերեր  (հոդվածը գրելու պահին :)): Photoshop-ի և Instagram-ի տարրեր պարունակող PicsArt-ն արդեն իսկ մեծ նվաճումների է հասել, բայց միաժամանակ դեռ շարունակում է մնալ հեռանկարային, որի մասին վկայում են Sequoia Capital վենչուրային ընկերության կատարած ներդրումներն ընդհանուր 25 մլն դոլարի չափով: IT-ն լայն հնարավորություն է Continue reading

Բացօթյա միջոցառումների կազմակերպման պահանջներն ու պայմանները

Բացօթյա միջոացռումՏվյալ գրառումով ցանկանում եմ խսել մի քանի կարևոր հանգամանքների մասին, որոնք կարևոր են հաշվի առնել բացօթյա միջոցառումներ կազմակերպելու համար։

Ըստ տեղանքի միջոցառումները լինում են բացօթյա և փակօթյա: Յուրքանչյուր տեսակն ունի իր կազմակերպման առանձնահատկություններն ու նրբությունները:

Ստորև ներկայացնում եմ մի քանի կետեր, որոնք կարևոր են հաշվի առնել կազմակերպելու կամ պլանավորելու գործում.

Տարածքի ուսումնասիրություն՝ հանդիպում տարածքը տնօրինողների հետ։ Հանդիպման ընթացքում հարկավոր է քննարկել բոլոր մանրամասները, որը կապ ունի տարածքի օգտագործման հետ։ Դեկորացիա, լրացուցիչ պարագաների տեղադրում, սեղանների դասավորություն, բեմի և ձայնային սարքավորումների տեղակայում, հոսանքի հնարավորություն և այլն։ Կան տարածքներ, որոնք հանրային են, օրինակ հրապարակները, որոնց թույլտվույթան համար հարկավոր է դիմել տեղական ինքնակառավարման մարմիններ, տվյալ տեսակի տարածքներում միջոացռումներ անցկացնելու թույլտվության համար հարկավոր է հաշվի առնել տվյալ կառույցի աշխատանքային գործընթացը և դիմելու կարգը։

– Պատվիրատույի հետ վերջնական մանրամասները քննարկելուց հետո, Continue reading

#Արևմտյան Հայաստան կամ Էրգիր (լուսանկարներ)

Ucom ընկերությունը ժամանակին «Ի՞նչ, Ո՞րտեղ, Ե՞րբ» խաղի հովանավոր լինելով հաղթող թիմերին նվիրել էր ուղևորություն դեպի Արևմտյան Հայաստան (մանրամասն՝ այստեղ)։ Աշխատելով Յուքոմ ընկերությունուն և հանդիսանալով ուղևորության համակարգող ես ևս գործուղվեցի այդ ուղևորությանը։

Ուղևորությունն իրականացրեց Նարեկավանք Տուր գործակալությունը, որն 10 միավորանոց սանդղակով կարելի է գնահատել 13 կամ ավելին։

6 օրերի ընթացքում հասցրինք այցելել մեր պատմական հայրենիքի հիմնական վայրերը, սակայն այդ օրերն այնքան քիչ էին մեր պապենական հողերը բացահայտելու համար։
Կից կիսվում եմ մի քանի նկարներով։ Continue reading

Ակամայից գովազդվող ապրանքներ

Մի քանի տարի առաջ, երբ ուսանող էի թեզ էի գրում նեյմինգի մասին, ու այդ ընթացքում ահագին ապրանքներ ու բրենդներ ուսումնասիրեցի ու մի հետաքրքիր բացահայտում եղավ, որ ասենց ասպիրինը դա դեղ չի, այլ դեղ արտադրողա կամ ունիտազը, որը ունիտազ չի, այլ ընկերության անունն է, որն «ունիտազ» է արտադրում։

Կից մի քանի ապրանքներ, որոնք տարածված են նաև /կամ հիմնականում/ Հայաստանում կամ հայախոս սպառողնի մոտ։ Ու մենք մեզնից անկախ գովազդում ենք կամ խոսում ենք ոչ թե ապրանքատեսակի մասին, այլ անմիջապես խոսում ենք արտադրողի ընկերության մասին։ Անդրադառնանք մի քանի ընկերության, ում արտադրած ապրանքն ու անունը միաձուլվել են  և սպառողի մոտ ասոցացվում են միմյանց հետ։

Xerox – այս տերմինով ենք մենք անվանում փաստաթղթերի կրկնօրինակումը, որի հայերեն «պատճենահանում» տարբերակը ոչ բոլորիս սրտով է: Իրականում, մենք գովազդում ենք մի ընկերության, որ 1949թ. արտադրել է աշխարհում առաջին պատճենահանող սարքը և շատ արագ դարձել ոլորտի համաշխարհային առաջատարը: Հենց դրա համար շատ երկրներում պատճենահանումը նախ լեքսիկոն է մտել «քսերոքս» անվանումով, իսկ ապա նոր թարգմանվել և հարմարեցվել: Աշխարհում կա ընդամենը մեկ երկիր, որտեղ պատճենահանումն անվանում են այլ կերպ. բանն այն է, որ Մոնղոլիայում առաջինը հայտնվել է Canon-ը, և այնտեղ պատճենահանումն անվանում են «կանոն»:

Baxi – ջրատաքացուցիչները անկախությունից հետո բավականին արագ տարածում գտան ցրտաշունչ Հայաստանում, ավելի արագ, քան մարդիկ կհասցնեին հայկական կյանքում այս նոր երևույթին բարբառային անուն հորինել: Անգլիական Baxi-ն օգտվեց դրանից և մուտք գործեց ոչ միայն մարդկանց տներ, այլև լեքսիկոն՝ իր ապրանքանիշի անունը դարձնելով բոլոր տեսակի ջրատաքացուցիչները արտահայտող տերմին:

Pampers – մանկական տակաշորերի արտադրության համաշխարհային առաջատար Pampers ապրանքանիշը Հայաստանում ևս առանձնապես մրցակիցներ չունեցավ և սկսվեց ընկալվել որպես «տակաշոր» բառի կենցաղային հոմանիշը: Պամպերս բառը տակաշորի հետ է ասոցացվում ոչ միայն Հայաստանում, այլև ԱՊՀ և արաբական մի շարք երկրներում:

Վիվառո – 2000-ականների սկզբին «Վիվառոն» առաջիններից էր, որ հայաստանցիներին հնարավորություն ընձեռեց խաղադրույքներ կատարել մարզական իրադարձությունների վրա: Այդ օրվանից Հայաստանում մի շարք հայկական ու արտասահմանյան բուքմեյքերական ընկերություններ են բացվել, սակայն մինչև հիմա դրանք մուտք գործելիս մարդկանց թվում է, որ իրենք Վիվառո են մտել: Որպես հայկական ապրանքանիշ կարող ենք ցանկին ավելացնել նաև Ջերմուկը, սակայն Բժնիի և Դիլիջանի հետ մրցակցելով այժմ հանքային ջրերին հիմնականում յուրքանչյուրին կոչում են իր անունով։

Jacuzzi – 1956թ. Իտալիայից ԱՄՆ ներգաղթած Ջակուզի ընտանիքի զավակներից Կանդիդոն կատարեց մի հայտնագործություն, որն իրենց բարեհնչյուն ազգանունը տարածեց ամբողջ աշխարհով մեկ: Այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում բոլոր ջրամերսող լոգարաններն անվանում են հենց «ջակուզի»՝ չկասկածելով նույնիսկ, որ դա հասարակ իտալական ազգանուն է:

Եթե էլի տարբերակներ հիշեմ կավելցանեմ, ինչպես նաև դուք կարող եք մեկնաբանություններ բաժնում ավելացնել։

PR ԵՎԳՈՎԱԶԴ – ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մասնագետների մեծամասնության կարծիքով այս երկու գործիքներն ունեն միևնույն վերջնական նպատակը, որին հասնում են տարբեր ճանապարհներով, այսինքն լուծելով տարբեր խնդիրներ:

Գովազդը խթանող գործիք է, որն ուղղված է ապրանքանիշի վաճառքի բարձրացմանը, իսկ եթե ոչ վաճառքի, ապա գոնե սպառողների կողմից նկատված լինելուն:

PR – ի խնդիրներն ավելի երկարատև են – “հասարակայնության հետ կապերի” միջոցով սպառողների գիտակցությունում ձևավորվում է արդեն ոչ այնքան իմիջը, որքան ընկերության/ապրանքանիշի հեղինակությունը, մշակվում են կոնկրետ կարծրատիպեր, որոնք արդյունքում նաև տանում են վաճառքի բարձրացմանը:

PR – ը ոչ թե վաճառում է արտադրանքը, այլ ստեղծում և պատրաստում է նախապայմաններ դրա վաճառքի համար: Կոմունիկատիվ փոխազդեցությունները աշխատում են նաև այն դեպքում, եթե PR – ի միջոցով բարձրացնել ապրանքանիշերի հայտնությունը, իսկ գովազդի օգնությամբ ձեռք բերել նպատակային լսարանի վստահությունը:

Ապրանքանիշի մասին տեղեկացման կամ վաճառքի բարձրացմանը ավելի էժան կարելի է հասնել կրեատիվ գովազդի օգնությամբ: Գովազդը հայտնի է դարձնում ապրանքանիշը, PR – ը պարզաբանական ֆունկցիա է կրում` տեղեկացնելով սպառողներին արտադրանքի որակի և նրա օգտագործման յուրահատկությունների մասին: Արտադրանքը, որը դուր չի եկել սպառողին, երկրորդ անգամ չի գնվի նրանց կողմից, որքան էլ պրոֆեսիոնալ չլինի պարզաբանող PR արշավը կամ հաջող` գովազդը:

Այսպիսով, գովազդը լուծում է տակտիկական խնդիրները, իսկ PR – ը ռազմավարական: Սակայն շատ կարևոր է, որպեսզի տակտիկական և ռազմավարական նպատակներն ունենան մեկ հղում, այսինքն նրանք պետք է ունենան ընդհանուր կոնցեպցիա /հայացքների համակարգ/: Իսկ ինչ վերաբերում է վերջնական նպատակին, ապա և՛ գովազդում և՛ PR – ում այն կայանում է սպառողի դրական վերաբերմունքին հասնելու մեջ դեպի արտադրանքը:

Միջոցառումների կազմակերպման քայլերն ու բաղադրիչները

 

Կազմակերպելով որևէ միջոցառում կարևոր է իրականացնել որոշակի քայլեր և գործողություններ: Կից ներկայացնում եմ միջոցառումների կազմակերպման հիմնական բաղակցուցիչներն ու միջոցառումների կարևոր տարրերը, որոնք կարելի է օգտագործել հաջողված միջոցառում ստանալու համար:

Միջոցառումների կազմակերպումՄիջոցառումների կազմակերպում

Միջոցառումների կազմակերպում

Continue reading