Հայաստանյան գործակալություններում աշխատելու առավելություններն ու հակառակը…

Նախորդ գրառումներումս անդրադարձել եմ, թե ինչպես են վճարում հայաստանյան գործակալություններում և ինչպես կարելի է վաճառել սեփական հմտությունները։ Համապատասխանաբար ներկայացրել եմ, թե ինչ մեթոդներում է իրականացվում վճարումները և եթե արդեն մասնագետը որոշել է արդեն հանդես գալ, որպես անհատ (գովազդ, բրենդինգ, միջոցառումների կազմակերպում, խորհրդատվություն, դիզայն, մարքեթինգ, քոփիրայթինգ,  մոնտաժ, թարգմանչություն, ռեստորանային գործ և այլ հարակից ոլորտներ), ապա ինչպես կարող է «վաճառել» իր հմտությունները։

Այժմ անդրադառնանք վերոնշյալ ծառայությունների ոլորտ ներկայացնող գործակալություններում աշխատելու առավելություններին կամ թերություններին (գովազդ, բրենդինգ, միջոցառումների կազմակերպում, դիզայն, մարքեթինգ, քոփիրայթինգ,  մոնտաժ, թարգմանչություն, ռեստորանային գործ և այլ ոլորտներ)։
Ինչպես նշել էի, երբ իր գործի գիտակը սկսում է հանդես գալ որպես անհատ մասնագետ, սովորաբար նա մասնագիտական կյանքի առաջին 3-6 տարիներն աշխատել է որևէ գործակալությունում, որտեղ և խորացել ու զարգացել են հմտությունները։

Գործակալությունը լքելու տարբերակները տարբեր են, որին անդրադառնալու համար պետք է առանձին գրառում (մի օր էլ այդ մասին կգրեմ։)

Ծառայությունների մատուցման ոլորտում աշխատել սկսելու համար հարկավոր չէ մեծ մասնագիտական փորձ, կարևորը էնտուզիազմն է ու աշխատելու ցանկությունն է։ Օրինակ ես սկսել եմ աշխատել, երբ սովորում էի 3-րդ կուրսում ու առաջին երկու ամիսներն աշխատել եմ որպես կամավոր, այսօրվա նման հիշում եմ, թե ինչքան էի ոգևորված, երբ ինձ ընդունեցին աշխատանքի, իսկ  ուղիղ երկու ամիս հետո արդեն ստացա պաշտոնական առաջարկ հաստիքային աշխատանքի համար. աշխարհը իմն էր։
Ինչ է տալիս գործակալությունում աշխատանքը, հատկապես այն դեպքում, երբ նոր ենք սկսում գործել ծառայությունների մատուցման ոլորտում։

Գործակալություններում աշխատելու առավելությունները.  հատկապես նրանց համար, ովքեր նոր են սկսում մտնել տվյալ ոլորտներ։

Մասնագիտական փորձի ձեռքբերում։ Երբ ուսումնական հաստատություններում, գրքերում կամ համացանցում մենք կարդում ենք տարբեր նյութեր, որոնք առընչվում են ոլորտին, մենք սովորում և ծանոթանում ենք տեսական կամ ստատիկ գիտելիքիների հետ, իսկ գործակալություններում աշխատանքը դա արդեն կրառական կողմն է այն ամենի, ինչ մենք կարդացել ենք։ Ու սովորաբար գրքերում գրված նյութից շաաատ տարբերվում է կիրառական ոլորտը։ Գրքերում ամեն ինչ հրաշալի է ու սահուն, իսկ պրակտիկայում այն ուրիշ է։ Սակայն հաջողության հասնելու համար տեսական գիտելիքները շատ կարևոր են ու երբեք պետք չի սահմանափակվել մի քանի գրքերով։ Նույնիսկ աշխատելու ընթացքում պետք է կարդալ, ուսումնասիրել, մասնակցել տարբեր թրեյնինգների, հանդիպումների ու այդ ամենը համադրել կիրառականի հետ։ Մեկը մյուսին փոխլրացնող են։

Թիմային աշխատանք։ Գործակալություններում սովորաբար տիրում է ջերմ բարեկամական և ընկերական մթնոլորտ։ Լավ ձևավորված կազմակերպություններում առկա է թիմ-ի հասկացությունը, չնայած, որ բոլորն ունեն իրենց պարտականություններն ու աշխատանքի նկարագրությունը, այնուամենայնիվ Deadline ասվածը ամեն ինչ կարող է «տակնուվրա» անել. և աշխատակազմը մոռանում է իր «հիմնական» պարտականությունների մասին, բոլորի համար կարևորը աշխատանքի որակն է ու ժամանակին այն հանձնելը։ Այս դեպքում ձևավորված թիմը կարող է հասնել մեծ հաջողությունների, ուստի աշխատանքի ընթացքում պետք է ինտեգրվել թիմում և հանդիսանալ թիմի մասնիկ։

Հանդիպումներ հաճախորդների կամ պատվիրատուների հետ։ Աշխատանքի ընթացքում սկսվում է փորձի ձեռքբերում շփման ոլորտում։ Հանդիպումներ, պատվերներ, քննարկումներ, ծրագրեր։ Այսպես սկսվում է ձեռքբերվել հաճախորդների հետ շփման հմտություններ և նոր ծանթություններ բիզնես ոլորտում։ Մեծանում է սոցիալական ցանցը։

«Հայկական» բիզնես էթիկա։ Բիզնեսում այն ամենը ինչ մենք հանդիպել ենք գրքերում կամ ֆիլմերում շատ տարբեր է հայկական տարբերակից, Հայաստանում կա բիզնեսի յուրահատուկ ոճ. պատկերացում կազմելու համար օրինակ բերեմ մի քանի բարևի տարբերակ, իսկ ենթադրությունները թողնում եմ ձեզ. «Բարև Ձեզ», Continue reading