Ապրիլ 1-յան նվեր:

Ցավալի է, բայց փաստ է.

Վերջերս հանդիպում ունեցա վաղեմի ընկերներիցս մի քանիսի հետ և զրուցում էինք տարբեր թեմաներից, պատահական սկսեցինք խոսել աշխատանքից, բանից պարզվեց որ բոլորն ունեն բարձրագույն կրթություն, սակայան չեն աշխատում: Պատճառաբանեցին, որ ուր դիմում են, ասում են փորձ չունեն:
Այստեղ ակամա հիշեցի թե ինչպես եմ ես գտել աշխատանք:
Ուրեմն. Համալսարանի վերջին կուրսում ընկերներիցս մեկի հետ հետաքրքրված էինք հասարակայնության հետ կապերի ոլորտով (PR), քանի որ դասընթացների շրջանակներում ստանում էինք տեսական գիտելիքներ, որոշեցինք նաև պրակտիկ գիտելիքներ ձեռքբերել: Մեկ շաբաթ տարբեր ընկերություններ նամակներ էինք գրում, զանգում էինք, վեբ կայքեր էինք փորփրում, սկայան ապարդյուն: Մի օր հերթական անգամ որոնումների մեջ էինք, երբ պատահաբար գտանք մի PR ընկերության կայք (որտեղ այժմ աշխատում եմ), կայքում անձնակազմ էջում տեսա ծանոթներիցս մեկի անունը (էլի ԽԾԲ) և առիթը բաց չթողնելով զանգահարեցի նրան ու ներկայացրի մեր ցանկության մասին: Նա խոստացավ, որ կխոսի տնօրենի հետ:
Անցավ մեկ շաբաթ և մենք արդեն հարցազրույցի էինք Deem Communications ընկերությունում: Հիանալի և տրամդրող միջավայր, հյուրընկալ ընդունելություն: Տնօրենի հետ 30 րոպե հարցազրույցից հետո մեզ ընդունեցին պրակտիկայի` երկու ամիս ժամկետով: Այդ ամիսների ընթացքում մասնագիտական տեսական գիտելիքները տեղափոխվեցին կիրառական դաշտ, վերջապես մեր կարդացածը կարողանում էինք օգտագործել և տեսնել կիրառական ոլորտում:
Ջանասիրաբար աշխատում էինք, ավելի շուտ սովորում էինք, մեզ վերաբերվում էին որպես գրասենյակի աշխատակիցների, այլ ոչ որպես կամավորներ կամ պրակտիկանտենր (օուտսայդերի դերում չէինք):
Անցավ երկու ամիս և ես ստացա տվյալ գրասնեյակում աշխատանքի առաջարկ, ուրախությունս մեծ էր, քանի որ իմ մսնագիտական ոլորտում եմ աշխատելու: Այդպես անցա աշխատանքի:
Սակայն, ցավոք, այսօր Հայաստանում ուսանողներին չի տրվում այդպիսի հարավորություններ, այսինքն, եթե ուսանողը ցանկանում է պրակտիկ գիտելիքներ ստանալ, ապա ինքը պետք է իր գլխի ճարը տեսնի: Իսկ ուսանողներից ոչ բոլորն են, որ փորփրում են բացահայտելու թե իրենց ինչ համապատասխան գրասնեյակներ կան որ պրակտիկա անցնեն: Չնակած բուհերում կան ուսումնական պրակտիկաներ, բայց դրանք ձևական բնույթ են կրում և այնքան էլ գիտելիքներ չեն տալիս: Իսկ եթե մշակվեր այնպիսի ծրագրեր` համապետական մասշտաբով, որ ցանկացած կազմակերպություն գոնե ամսեկան երկու պրակտիկանտ իր կամքով ընդունի, ապա մենք կունենանք աշխատաշուկային տեսական և պրակտիկ գիտելիքներով պատրաստ մասնագետներ և ուսնաողների մեծամասնությունը ավարտելոց հետո աշխատանքի դիմելիս փորձ ունենալ կամ չունենալու խնդրի առջև չի կանգնի:
Այս հարցում պարզապես պետք է որ կազմակերպությունները կամք և ցանկություն դրսևորեն և իրենք համագործակցեն ֆակուլտետների և համալսարանների հետ, իսկ համալսարանները և ֆակուլտետներն էլ իրենց հերթին: Իսկ թե ինչ չափանիշներով և ժամկետով կընդունեն, դա արդեն իրենց որոշումն է այստեղ կարևորն արդյունքն է:
Պետք է մտածել երիտասարդների մասին, քանի որ ծաղկուն ապագան բանիմաց երիտասարդների ձեռքում է: