Offline միջոցառումները VS online-ի

coronavirus-postponed-0320

Ով կհաղթի…
Կորոնավիրուսի պատճառով ամբողջ աշխարհում չեղարկվեցին կամ հետաձգվեցին բոլոր միջոցառումները՝ բացօթյա, թե փակօթյա, մասսայական, թե նեղ շրջանակների համար։ Մարդիկ ելնելով չվարակ(վ)ելու անվտանգությունից մեկուսացան իրենց բնակարաններում՝ խուսափելով կազմակերպել կամ մասնակցել տարբեր միջոցառումների։
Մեկուսացման շրջանակներում բազմաթիվ արտիստներ՝ երաժիշտներ, երգիչներ, շոումեններ, սկսեցին սոցիալական ցանցերի live-երի միջոցով զբաղեցնել երկրպագուներին և մեկուսացման մեջ գտնվող օգտատերերին, կազմակերպելով «համերգներ», որտեղ ամեն մեկն իր բնակարանից կամ ստուդիայից videochati-ի միջոցով ելույթներ է ունենում։
Բիզնես միջոցումները նույնպես անցան online դաշտ, սկսեցին ելույթները live հեռարձակվել, որտեղ մասնակիցներից յուրաքանչյուրն Continue reading

Միջոցառումներ կազմակերպող թիմի անդամների պաշտոններն ու պարտականությունները

Ցանկացած միջոցառում կամակերպելու համար հարկավոր է կազմակերպական թիմ, որտեղ յուրաքանչյուրն ունի իր պարտականություններն ու հանձնարարությունները։ Թիմը կարող է լինել «նստակյաց» և/կամ «հավաքական»։ Եթե կազմակերպությունը կամ կազմակերպիչների խումբն ունեն մարդկանց բավարար քանակ, որը կարող է իրականացնել այս կամ այն միջոցառումը, և լրացուցիչ մարդկային ուժ հարկավոր չէ, ապա այն կոչվում է այդպես։ Մեծ միջոցառումների դեպքում կազմակերպական թիմը հիմնականում լինում է հավաքական, որի դեպքում համապատասխան հմտություններ ունեցող մասնագետներ են միանում  նպատակին հասնելու համար (միջոցառումը կազմակերպել)։ Կազմակերպական թիմում յուրաքանչյուր մասնակից ունենում է առնվազն մեկ պաշտոն, հիմնական պաշտոնների ցանկը տրված է ստորև, սակայն կարող է այնպես լինել, որ մեկ հոգին կատարի մի քանի պարտականություն, դա հիմնականում կախված է տվյալ անձի պրոֆեսիոնալությունից և միջոցառման բարդությունից։

Կից ներկայացվում է միջոցառումների կազմակերպող թիմում պաշտոնների ցանկը

Event Planner – Միջոցառման պլանավորող
որը զբաղվում է միջոցառման ամբողջական պլանավորմամբ, բաշխում է թիմի անդամների դերերը և պարտականությունները, իրականացնում է միջոցառման քարտեզավորումը։ Պլանավորողը հանդիսանում է միջոցառման վերջնական որոշում կայացնողը։

Event Manager – Միջոցառման ղեկավար
իրականացնում է միջոցառման կազմակերպումը, հետևում է ժամկետներն, հանդիսանում է պլանավորած միջոցառման իրականացման պատասխանատուն։

Event Coordinator – Միջոցառման համակարգող Continue reading